03/12/2024
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակում մեր խմբակներում իրականացվեց երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։ Դասընթացին մասնակցեցին խմբակ հաճախող 115 երեխա՝ ինչպես ցերեկային կենտրոնի խմբակներում, այնպես էլ արտակենտրոն խմբակներում։
Միջոցառումն իրականացվեց երկու փուլով։ Առաջին փուլը նվիրված էր տեղեկատվության փոխանցմանը, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Երկրորդ փուլի ժամանակ երեխաները պատրաստեցին պաստառներ՝ «Իմ իրավունքների ծառը», «Երբ մեր իրավունքները պաշտպանված են, երբ մեր իրավունքները ոտնահարված են», «Արևի նման ենք նայում աշխարհին», «Մեր իրավունքների մոլորակը», «Եկենք լինենք հավասար» թեմաներով։ Պաստառները պատրաստելիս երեխաները հնաարավորություն ունեցան կատարել խմբային աշխատանք՝ կիրառելով այն ամբողջ տեղեկատվությունը, որը ձեռք էին բերել առաջին փուլի ընթացքում։
#ՆավակՎարդենիսցերեկայինկենտրոն
#Երեխաներիիրավունքներ
#Միասինհանուներեխաների
29/09/2024
💁🏻♀️2007 թվականի հունիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է հոկտեմբերի 2-ը որպես «Ոչ բռնությանը» միջազգային օր:
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակում 23.09-27.09.2024 իրականցվեց «Բռնությունը փոխարինենք սիրով» թեմայով միջոցառումներ, որին մասնակցեցին խմբակ հաճախող և Արցախից տեղահանված երեխաները :
Միջոցառմանը խոսվեց հետևյալ թեմաներից՝
Ինչ է բռնությունը
․Բռնության տեսակները
․Բռնության բացասական հետևանքները
․Ինչպես արձագանքել և կանխել բռնությունը։
#ՆավակՎարդենիս
#Ոչբռնությանը
#Բռնությունըփոխարինենքսիրով
20/09/2024
⛵ Արեգունի արտակենտրոն «Կյանքի հմտությունների» և «Դեռահասության տարիքում համարժեք ինքնգնահատականի ձևավորում» խմբակներ հաճախող երեխաների ծնողները մասնակցեցին «Ֆինանսական գրագիտություն» դասընթացին ,որտեղ նրանց տրվեց ֆինանսների արդյունավետ կառավարմանը վերաբերող կարևոր տեղեկատվություն,այն է՝
ինչու՞ է կարևոր խնայելը
ինչպե՞ս պաշտպանել սեփական իրավունքները
ինչպե՞ս ճիշտ օգտվել ֆինանսական ծառայություններից և չդառնալ խարդախություննրի զոհ:
#Նավակ #Վարդենիս
#Ցերեկայինկենտրոն
#Միասինհանուներեխաների
06/09/2024
⛵ Գեղամասարի արտակենտրոն «Կյանքի հմտությունների» խմբակ հաճախող երեխաների ծնողներ մասնակցեցին «Ֆինանսական գրագիտություն» դասընթացին ,որտեղ նրանց տրվեց ֆինանսների արդյունավետ կառավարմանը վերաբերող կարևոր տեղեկատվություն,այն է՝
ինչու՞ է կարևոր խնայելը
ինչպե՞ս պաշտպանել սեփական իրավունքները
ինչպե՞ս ճիշտ օգտվել ֆինանսական ծառայություններից և չդառնալ խարդախություննրի զոհ:
#Նավակ #Վարդենիս
#Ցերեկայինկենտրոն
#Միասինհանուներեխաների
20/07/2024
🍀⛵️Մեր Նավակում մեկնարկել է էկոլոգիական ճամբար։
🧡Մեր ճամբարականները սովորելու են, թե ինչպիսին պետք է լինի շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը, որո՞նք են գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրները,ինչի՞ հետևանքով է տեղի ունենում կլիմայի փոփոխությունը,ինչի՞ կհանգեցնի կենսաբազմազանության կորուստը, հողերի անապատացումը, ջրային ռեսուրսների սպառումը, մթնոլորտային օդի աղտոտումը, ընդերքի անխնա շահագործումը ։
Եվ, ի վերջո, ինչպե՞ս պահպանել բնությունը։
✅Մեր նպատակն է երեխաների մոտ ձևավորել էկոլոգիական մտածելակերպ ։
#ՆավակՎարդենիս
#Ցերեկայինկենտրոն
#Էկոճամբար
#Միասինհանուներեխաների
10/06/2024
Մեր «Կյանքի հմտությունների խմբակում»կիրառում ենք այնպիսի բազմազան մեթոդներ,խաղեր որոնց շնորհիվ լուծվում են յուրաքանչյուր տարիքին բնորոշ բարդույթներն ու խնդիրները:
#ՆավակՎարդենիս
#Կյանքիհմտություններ
#Միասինհանուներեխաների
01/06/2024
💁♀️Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումները սկսեցինք, ՎՎՀ Վարդենիս ՏԾ գրասենյակի բակում:
🤗Կազմակերպված միջոցառումներից
կենտրոնում մթնոլորտը շատ ուրախ էր և տոնական։
⚽️🎾Սպորտլանդիան էլ անցավ շատ հետաքրքիր։Երեխաները մրցեցին,և հաղթեց միասնականությունը։ Երեխաներին անակնկալ այցելեցին մուլտ-հերոսները,որից նրանք շատ ուրախացան։
🍒🥝Միջոցառման ավարտին երեխաները իրազեկվեցին առոջ սննդի կարևորության մասին, ստացան համապատասխան թեմայով թռուցիկներ, երեխաները բաժանվեցին խմբերի և պատրաստեցին առողջ սննդին վերաբերյալ պաստառ:
🌞 🌈Մեր փոքրիկները ապրում են իրենց հեքիաթային մանկության մոլորակում, որտեղ միշտ պետք է թևածի սերն ու երջանկություը։Շնորհավոր ձեր պայծառ ու գեղեցիկ այս տոնը, սիրելի՛ երեխաներ, թող որ ձեր յուրաքանչյուր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի։ Մաղթում ենք ,որ մանկության ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերն հարատևեն։
#ՆավակՎարդենիս
#Կյանքիհմտություներ
#Երեխաներիմիջազգայինօր
#Միասինհանուներերեխաների