ArLi Chess

Directions

ArLi Chess Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArLi Chess, School, Ղուկասյան, 42/1/1, Vanadzor.

Շախմատի ուսուցման կենտրոն
ք. Վանաձոր, Ղուկասյան 42/1-1
Ղեկավար՝ WFM Լիա Մարտիրոսյան
Խմբային և անհատական դասընթացներ
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
Կարգային և այլ մրցաշար
Հեռ․ 077722466

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը։ՀՊՄՀ-ի Շախմատ գիտահետազոտական ինստի...
30/09/2026

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը։
ՀՊՄՀ-ի Շախմատ գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ հետաքրքիր, ջերմ և բովանդակալից հանդիպում-քննարկում, որի ընթացքում խոսվեց շախմատի զարգացման, կրթության ոլորտում նրա դերի և նոր համագործակցությունների հնարավորությունների մասին։
Հանդիպմանը մասնակցեց նաև Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, ArLi Chess-ի ղեկավար Լիա Մարտիրոսյանը։

Ուրախությամբ կիսվում ենք ևս մեկ կարևոր ձեռքբերմամբ։ ♟️❤️Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի որոշմամբ ...
22/09/2026

Ուրախությամբ կիսվում ենք ևս մեկ կարևոր ձեռքբերմամբ։ ♟️❤️
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի որոշմամբ մեր կենտրոնի ղեկավար Լիա Մարտիրոսյանին շնորհվել է «Մրցավարի» կոչում։
Սիրով շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ 🌟

♟️ Սեպտեմբերյան ընդունելություն «ArLi Chess» շախմատի ուսուցման կենտրոնումՀրավիրում ենք երեխաներին բացահայտելու շախմատի հ...
01/09/2026

♟️ Սեպտեմբերյան ընդունելություն «ArLi Chess» շախմատի ուսուցման կենտրոնում

Հրավիրում ենք երեխաներին բացահայտելու շախմատի հետաքրքիր աշխարհը, զարգացնելու տրամաբանական մտածողությունն ու ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ։

✨ Ինչո՞ւ ընտրել «ArLi Chess»-ը

♟️ Սկսնակների և արդեն խաղացող երեխաների ուսուցում
🏆 Մրցաշարերի մասնակցություն և մարզական կարգերի հնարավորություն
👥 Փոքր խմբեր՝ անհատական մոտեցմամբ
📚 Մարզիչ՝ դասագրքերի հեղինակ, WFM Լիա Մարտիրոսյան

📍 Հասցե՝ ք. Վանաձոր, Ղուկասյան 42/1-1
📞 Գրանցման համար՝ +374 77 722 466

♟️ Սովորի՛ր մտածել, սովորի՛ր հաղթել։
Շտապե՛ք ամրագրել Ձեր երեխայի տեղը։ 🚀

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Մարի Եղիազարյանին՝ Տաշիրում կայացած որակավորման մրցաշարում մարզական 3-րդ կարգը լ...
31/08/2026

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Մարի Եղիազարյանին՝ Տաշիրում կայացած որակավորման մրցաշարում մարզական 3-րդ կարգը լրացնելու կապակցությամբ։ ♟️👏🏆

Մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ։

♟️ ArLi Chess-ում ընթանում է 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որին մասնակցում են Վանաձորից և Սպիտակի տարածաշրջանից պատան...
29/08/2026

♟️ ArLi Chess-ում ընթանում է 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որին մասնակցում են Վանաձորից և Սպիտակի տարածաշրջանից պատանի շախմատիստներ։
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։ ♟️

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Տիգրան Մաժինյանին՝ Տաշիրում կայացած որակավորման մրցաշարում մարզական 3-րդ կարգը լ...
27/08/2026

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Տիգրան Մաժինյանին՝ Տաշիրում կայացած որակավորման մրցաշարում մարզական 3-րդ կարգը լրացնելու կապակցությամբ։ 👏🏆
Տիգրանին ընդամենը կես միավոր չբավարարեց նաև 2-րդ մարզական կարգը լրացնելու համար։ Հպարտ ենք նրա ցուցաբերած խաղով, առաջընթացով և գրանցած արդյունքով։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

Մեր սան Վլադիսլավ Եդոյանը ևս հաջող ելույթ ունեցավ՝ 3-րդ մարզական կարգի շեմին շատ մոտենալով․ նրան ընդամենը կես միավոր չբավարարեց կարգը լրացնելու համար։ Վստահ ենք, որ հետևողական աշխատանքը կբերի նոր հաջողություններ։ ♟️

Շնորհակալություն ենք հայտնում Տաշիրի մեր գործընկերներին՝ նման մրցաշար կազմակերպելու և Լոռու մարզում շախմատի զարգացմանն ու տարածմանը մեծապես նպաստելու համար։ 🤝♟️

♟️ Հայտարարություն4-րդ կարգի որակավորման մրցաշարՍիրելի՛ շախմատիստներ, ArLi Chess շախմատի ուսուցման կենտրոնում անցկացվելո...
24/08/2026

♟️ Հայտարարություն
4-րդ կարգի որակավորման մրցաշար
Սիրելի՛ շախմատիստներ, ArLi Chess շախմատի ուսուցման կենտրոնում անցկացվելու է 4-րդ կարգի որակավորման մրցաշար։
Մրցաշարին հրավիրվում են կարգ չունեցող շախմատիստները։
📅 Մեկնարկը՝ օգոստոսի 27-ին, ժամը 15:00։
⏳ Գրանցման վերջնաժամկետը՝ օգոստոսի 26-ը, ժամը 18:00։
⚠️ Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը։
📞 Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար զանգահարել՝ 077 722 466։

♟️ Ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։🥇 1-ին տեղը գրավեց և 3-րդ կարգը լրացրեց Հայկ Էտիբարյանը։🥈 2-րդ տեղը գրավեց և...
05/08/2026

♟️ Ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

🥇 1-ին տեղը գրավեց և 3-րդ կարգը լրացրեց Հայկ Էտիբարյանը։

🥈 2-րդ տեղը գրավեց և 3-րդ կարգը լրացրեց Նարեկ Մելիքյանը։

🥉 3-4-րդ հորիզոնականները 5,5 միավորով կիսեցին Արթուր Պետրոսյանը և Դավիթ Ղուկասյանը։ Լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արթուր Պետրոսյանը։ Ցավոք, երկուսն էլ ընդամենը կես միավորի պակասի պատճառով չկարողացան լրացնել 3-րդ կարգը։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին և նոր կարգ լրացրած մասնակիցներին։ Բոլորին մաղթում ենք շարունակական առաջընթաց, աշխատասիրություն և նոր հաղթանակներ՝ առաջիկա մրցաշարերում։

♟️ ArLi Chess-ում մեկնարկել է 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։ Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։
01/08/2026

♟️ ArLi Chess-ում մեկնարկել է 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։ Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

♟️ Հայտարարություն3-րդ կարգի որակավորման մրցաշարՍիրելի՛ շախմատիստներ, ArLi Chess շախմատի ուսուցման կենտրոնում անցկացվելո...
27/07/2026

♟️ Հայտարարություն
3-րդ կարգի որակավորման մրցաշար

Սիրելի՛ շախմատիստներ, ArLi Chess շախմատի ուսուցման կենտրոնում անցկացվելու է 3-րդ կարգի որակավորման մրցաշար։

Մրցաշարին հրավիրվում են 4-րդ կարգ ունեցող շախմատիստները։

📅 Մեկնարկը՝ հուլիսի 31-ին, ժամը 10:00։

🖊️ Մրցաշարի ընթացքում բոլոր պարտիաների գրանցումը պարտադիր է։

⏳ Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 30-ը, ժամը 18:00։

⚠️ Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը։

📞 Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար զանգահարել՝ 077 722 466։

Address

Ղուկասյան, 42/1/1
Vanadzor

Opening Hours

Monday 14:30 - 19:00
Tuesday 14:30 - 19:00
Wednesday 14:30 - 19:00
Thursday 14:30 - 19:00
Friday 14:30 - 19:00
Saturday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ArLi Chess posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category