31/01/2025
Ահա և մեր ռոբոտաշինության խմբակի խելացիները` պատրաստ անցնելու գիտելիքի աշխարհում ուղևորության հաջորդ փուլին:
Թող այս ձեռքբերումը լինի նոր հաջողությունների ու տեխնոլոգիական հայտնագործությունների սկիզբ։ Հպարտ ենք ձեզանով և մաղթում ենք անսպառ եռանդ ու նոր ձեռքբերումներ։ ❤️❤️❤️
Շնորհակալություն բոլորին ռոբոտաշինության խմբակի այս հիասքանչ ուղու համար։ Մենք հպարտ ենք մեր սաների ձեռքբերումներով և ուրախ ենք, որ կարողացել ենք միասին սովորել ու ստեղծել։ Այս փուլում խմբակի գործունեությունը դադարում է, բայց հույս ունենք, որ ձեր հետաքրքրությունը տեխնոլոգիաների հանդեպ միայն կմեծանա։ Շնորհակալ ենք, որ եղել եք մեզ հետ։ ❤️❤️❤️
10/11/2024
📢 Նոր դասընթացներ 12-16 տարեկանների համար Քիդդի Լաբում 🎉
📅 Սկիզբ՝ դեկտեմբերի 1
⏳ Տևողությունը՝ 6 ամիս
🌟 Մասնակցիր ու ստացիր արժեքավոր գիտելիքներ հետևյալ ուղղություններով՝
📐 Մաթեմատիկա՝ հասկանալու թվերի և խնդիրների լուծման հմտությունները
🧮 Ալգորիթմներ՝ ծրագրավորման հիմունքների ուսումնասիրություն
💻 Համակարգչային հիմունքներ՝ սովորիր, ինչպես աշխատում են համակարգիչները
🌐 Google պրոդուկտներ՝ Gmail, Google Docs, Sheets և այլ կարևոր գործիքներ
🔐 Համակարգչային անվտանգություն՝ պաշտպանիր քո տվյալներն ու գաղտնիությունը
👾 Ծրագրավորում (Scratch)՝ ստեղծիր հետաքրքիր խաղեր ու ծրագրեր
Այս դասընթացները կօգնեն երեխաներին զարգացնել տրամաբանությունը, ստեղծագործականությունը և տեխնիկական հմտությունները։ Ուսուցումը կանցկացվի խաղային և գործնական ձևով՝ փորձառու մասնագետների կողմից։ 🎓💡
📍 Դասերը տեղի կունենան Քիդդի Լաբում, ուր ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ ու հետաքրքիր ուսուցման համար։ 🧑💻🏫
🚀 Միացիր մեզ և բացահայտիր տեխնոլոգիաների աշխարհը։
📲 Գրանցվիր հիմա, տեղերը սահմանափակ են!
13/09/2024
Մեր աշխատանքային առօրյայից.🤖🦾
13/08/2024
Իսկ մենք եկել ենք ձեզ հետ կիսվելու այս հրաշալի նորությամբ ❤️❤️❤️
Սերտիֆիկացված 2 մասնագետ 🥳
Շնորհակալություն Creative Educational Technologies Armenia մեզ համար այդ ճանապարհը սահուն դարձնելու համար 👏
02/08/2024
Չենք մոռանում մեր հետաքրքիր հայտարարության մասին: ❤️
Քիդդի Լաբ Վանաձոր
Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ խրախուսում են երեխաներին հարցեր տալ, ընդունել ձախողումը և ստեղծագործել առանց սահմանների:
01/08/2024
Դե ինչ սիրելի վանաձորցիներ, ահա կրկին մենք ու մեր նորությունը: ❤️
Մենք սկսում ենք ֆրանսերենի ուսուցում մեր սիրելի Քիդդի Լաբում:
Պարապմունքները լինելու են շաբաթ և կիրակի օրերին, նոր մեթոդներով, սիրով ու հետաքրքրությամբ համեմված:
Պարապմունքները վարելու է Սիլվա Խաչատրյանը, ով ունի դասավանդման տարիների փորձ և ուսուցումը դարձնի հեշտ ու հաճելի երեխաների համար:
Դե ի՞նչ, սկսե՞նք:
Սկսեցի´նք:
Մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք մեզ 055903150 հեռախոսահամարով:
Դասերը սկսվելու են օգոստոսի 15-ից:
Քիդդի Լաբ Վանաձոր
Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ խրախուսում են երեխաներին հարցեր տալ, ընդունել ձախողումը և ստեղծագործել առանց սահմանների: