03/06/2026
📣 Ատելության խոսքը չի կարող լինել ընդունելի հանրային կամ քաղաքական խոսույթ։
Շատ կարևոր է, երբ երիտասարդներն ու քաղաքացիական ակտիվ մարդիկ բարձրաձայնում են այս խնդրի մասին և նպաստում հարգանքի ու հավասարության վրա հիմնված միջավայրի ձևավորմանը։
Ուրախ ենք, որ թեմային անդրադարձել է մեր ակտիվ կամավորներից մեկը՝ Էրիկ Ասուլյան, ներկայացնելով իր դիտարկումները ատելության խոսքի վերաբերյալ։
Շնորհակալություն Lori TV-ին կարևոր թեման լուսաբանելու համար։
Ատելության խոսքը` քաղաքական հարթակում. Էրիկ Ասուլյանի դիտարկումները
Էրիկ Ասուլյանը շուրջ մեկ տարի է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպությունում։ Իր աշխատանքային ուղին սկսել է որպ....
22/05/2026
Սիրելի՛ շրջանավարտներ, 🎊🎊🎊
🎯Շնորհավորում ենք ձեզ դպրոցական շեմը հաղթահարելու և կյանքի նոր փուլ թևակոխելու կապակցությամբ։ Այսօր հնչող «Վերջին զանգը» թող լինի ոչ թե պարզապես հրաժեշտի, այլ նոր հնարավորությունների և մեծ երազանքների սկիզբ։
💐💐💐Մաղթում եմ, որ ձեր ընտրած ճանապարհը լինի մատչելի ու հարթ, և որևէ արհեստական արգելք չկաշկանդի ձեր թռիչքը։ Թող մեր հասարակությունը դառնա մի վայր, որտեղ յուրաքանչյուրի ներուժը գնահատվում է, և որտեղ ներառականությունը ոչ թե նպատակ է, այլ բնական ապրելակերպ։
🎉🎉🎉Հիշե՛ք, որ ձեր անհատականությունն ու յուրահատուկ լինելը ձեր ամենամեծ ուժն են։ Թող ձեր քայլերն ու սայլակների անիվները ձեզ տանեն դեպի այնպիսի բարձունքներ, որտեղ կարևոր են միայն ձեր գիտելիքը, կամքն ու մարդկային տեսակը։
Բարի՛ երթ և անսպառ հաջողություններ բոլորիդ:
06/05/2026
Քվեարկելու իրավունք՝ բոլորի համար
🎯Օրերս այցելեցինք Կույրերի միավորում՝ իրազեկելու ընտրական իրավունքների և քվեարկության մատչելի հնարավորությունների մասին։
Հանդիպման ընթացքում անհատական մոտեցմամբ ներկայացրեցինք, թե ինչպես կարող են տեսողության խնդիրներ ունեցող անձինք մասնակցել ընտրություններին հատուկ կաղապարների միջոցով՝ ինքնուրույն, գաղտնի և հավասար պայմաններում։
🧩Հանդիպումը հատկապես կարևոր էր, քանի որ մասնակիցների թվում կային մարդիկ, ովքեր պատրաստվում են առաջին անգամ իրացնել իրենց ընտրական իրավունքը՝ կատարելով իրենց քաղաքացիական կարևոր քայլը։
📌Յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարևոր է։
Մատչելի ընտրությունները հավասար մասնակցության հիմքն են։
📌Հատուկ շնորհակալություն Կույրերի միավորման աշխատակազմին ջերմ ընդունելության և համագործակցության համար։
Today we visited the Union of the Blind to raise awareness about electoral rights and accessible voting opportunities.
During the meeting, we provided individual guidance on how persons with visual impairments can participate in elections using special templates, ensuring they can vote independently, confidentially, and on an equal basis.
This meeting was especially important, as some of the participants are preparing to exercise their right to vote for the very first time—taking an important step in civic participation.
Every citizen’s vote matters.
Accessible elections are the foundation of equal participation.
We would like to express our special thanks to the staff of the Union of the Blind for their warm hospitality and cooperation.
#ՄատչելիԸնտրություններ #ՔվեարկելուԻրավունք #Ներառականություն #ՀավասարՄասնակցություն #ՔաղաքացիականՄասնակցություն
05/05/2026
Մեր գործընկերոջ հայտարարությունը Արարատի մարզում սեռական բռնության դեպքի վերաբերյալ
📢 Հայտարարություն Արարատի մարզում սեռական բռնության դեպքի վերաբերյալ
🚨 Արարատի մարզում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեպքը և դրա շուրջ պետական մարմինների գործողությունները (անգործությունը) ցույց են տալիս խորքային խնդիրներ, որոնք արդեն դուրս են առանձին դեպքի շրջանակից և վկայում են համակարգային ձախողման մասին։
⚠️ Պաշտոնական հաղորդագրությունները, ձևականորեն հղում անելով երեխաների լավագույն շահին, իրականում հակասում են այդ սկզբունքին՝ բացահայտելով երեխաների առողջական վիճակի տվյալներ և հրապարակելով ցուցմունքների ինտիմ ու անհարկի մանրամասներ։
❗️ Քննչական կոմիտե նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության մեջ «մտավոր խնդիրների» և «հակասական ցուցմունքների» շեշտադրումը ոչ միայն խնդրահարույց է, այլ նաև վերարտադրում է վտանգավոր և խտրական կարծրատիպ, թե մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցուցմունքները պակաս արժանահավատ են։
🚫 Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, ունենալով ակնհայտ պաշտպանվողական բնույթ, միաժամանակ հրապարակում է զգայուն տվյալներ՝ կոպտորեն հակասելով «լավագույն շահի» սկզբունքին և վտանգելով տուժողների իրավունքներն ու հանրային ընկալումները նրանց նկատմամբ։
⚖️ Հարկ ենք համարում շեշտել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ունեն հավասար իրավունքներ արդար դատաքննության և բռնությունից պաշտպանված լինելու համար՝ ինչպես ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում, և նրանց ցուցմունքները պետք է գնահատվեն մասնագիտական, հաշմանդամության և տրավմայի առումով զգայուն մեթոդներով։ Ցանկացած մոտեցում, որը նրանց խոսքը արժեզրկում է «մտավոր խնդիրների» կամ «հակասականության» հիմքով, ոչ միայն անընդունելի է, այլև կարող է դիտվել որպես խտրական վերաբերմունք և միջազգային պարտավորությունների խախտում։
🛑 Մինչ օրս անհասկանալի է, թե ինչու են ենթադրյալ բռնարարներն ազատության մեջ և ինչ քայլեր են ձեռնարկվել երեխաների ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, ինչը վկայում է պաշտպանության, կանխարգելման և իրավական մեխանիզմներում ու գործընթացներում լուրջ բացթողումների մասին։
📉 Այս դեպքը չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպ։ Այն ուղիղ արտացոլում է այն համակարգային ձախողումները, որոնք արդեն արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով հաստատվել է, որ Հայաստանը չի ապահովել հաշմանդամություն ունեցող անչափահասի արդյունավետ պաշտպանությունը սեռական բռնությունից, չի ստեղծել կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման գործուն մեխանիզմներ, խախտել է զոհի գաղտնիությունն ու արժանապատվությունը և չի ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության հասանելիություն։
📢 Մենք կոչ ենք անում՝
🔹 ապահովել անկախ, արդյունավետ և զգայուն քննություն, որը կհամապատասխանի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին և միջազգային չափանիշներին,
🔹 անհապաղ ձեռնարկել իրական և տեսանելի միջոցներ՝ երեխաների և նրանց ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար,
🔹 ապահովել, որ քննության բոլոր փուլերում կիրառվեն մասնագիտացված, երեխայակենտրոն և հաշմանդամության առումով զգայուն մեթոդներ,
🔹 բացառել հաշմանդամության հիմքով ցանկացած ուղղակի կամ անուղղակի խտրական մոտեցում, ներառյալ ցուցմունքների արժեզրկումը,
🔹 դադարեցնել երեխաների վերաբերյալ զգայուն և նույնականացնող տվյալների հրապարակումը,
🔹 վերանայել պետական մարմինների հաղորդակցությունը՝ ապահովելով, որ այն լիովին համապատասխանի երեխաների լավագույն շահի, արժանապատվության և գաղտնիության պաշտպանության պահանջներին։
🙏 Շնորհակալություն բոլոր այն անձանց, որոնք բարձրաձայնեցին այս դեպքը, հատկապես մանկավարժական անձնակազմին՝ զգոնության, պատասխանատվության և երեխաների պաշտպանության հարցում սկզբունքայնության համար։
🤝Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն պետական բոլոր մարմիններին, տուժողների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ապահովման համար։
ՀՀ քննչական կոմիտե ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ գլխավոր դատախազություն
01/05/2026
📢 Բաց կառավարման գործընկերությության շրջանակներում «Լուսաստղ» ՀԿ-ի իրականացրած կարևոր քայլը
«Լուսաստղ» ՀԿ-ն իրականացրել է ԲԿԳ-ի 3-րդ հանձնառությունը (2020թ․ գործողությունների ծրագրից), որը վերաբերում է հանրային վայրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
📍 Այս շրջանակում Վանաձորի համայնքապետարանի կայքում տեղադրվել է քարտեզ, որտեղ ներկայացված են քաղաքի 50 հանրային վայրեր՝ իրենց մատչելիության մակարդակով։
♿ Սիրելի՛ Վանաձորի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներ,
առաջիկա ընտրությունների ընթացքում կարող եք օգտվել այս քարտեզից՝ պարզելու, թե որ ընտրատեղամասերն են մատչելի ձեզ համար։
🗳️ Եթե ձեր ընտրատեղամասը մատչելի չէ, կարող եք դիմել անձնագրային բաժին և փոխել այն՝ ընտրելու ձեր իրավունքը լիարժեք իրացնելու համար։
⏳ Հիշեցում՝ ընտրատեղամասը փոխելու վերջնաժամկետն է մինչև մայիսի 26-ը ժամը 14.00։
📢 A meaningful step within the Open Government Partnership (OGP) initiative
“Lusastgh” NGO has implemented the 3rd commitment of the OGP Action Plan (2020), aimed at improving access to information on public spaces for persons with disabilities.
📍 Within this initiative, a map has been installed at the Vanadzor Municipality, presenting 50 public locations along with their accessibility levels.
♿ Dear citizens of Vanadzor with mobility impairments,
ahead of the upcoming elections, you can use this map to identify which polling stations are accessible for you.
🗳️ If your assigned polling station is not accessible, you can apply to the passport office and change it to ensure your right to vote is fully exercised.
⏳ Deadline: You can change your polling station until May 26 (inclusive).
Index | Վանաձորի քաղաքապետարան
Հեղինակային իրավունք © 2026 Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք
26/01/2026
🎯«Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագրի ամփոփում՝ պանելային քննարկմամբ
«Լուսաստղ» ՀԿ «Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ամփոփեց
պանելային քննարկմամբ, որը դարձավ կարևոր հարթակ՝ համայնքային բյուջետավորման, ներառականության և
երիտասարդների մասնակցության վերաբերյալ բաց ու կառուցողական երկխոսության համար։
Քննարկման ընթացքում ծրագրի շահառու երիտասարդները ներկայացրին համայնքային բյուջեների
ուսումնասիրության արդյունքները, պարզեցված դիտարկումներն ու առաջարկները՝ շեշտադրելով ներառական
բյուջետավորման կարևորությունը։ Պանելին մասնակցեցին համայնքապետարանների ներկայացուցիչներ,
ոլորտային մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում էին՝
📌 հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցությունը համայնքային որոշումների կայացման
գործընթացներին,
📌 բյուջեի դիտարկումը որպես սոցիալական և քաղաքական գործիք,
📌 ներառական բյուջետավորման կիրառման հնարավորությունները համայնքներում,
📌 համագործակցության և շարունակական երկխոսության ձևավորումը ՏԻՄ–երի և երիտասարդների միջև։
Պանելային քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երիտասարդները կարող են և պետք է լինեն ոչ միայն լսվող,
այլ նաև որոշումների ձևավորմանը մասնակցող դերակատարներ, իսկ ներառական բյուջետավորումը կարող է
դառնալ այդ մասնակցության իրական գործիք։
📍 Շնորհակալ ենք բոլոր պանելիստներին, մասնակիցներին և գործընկերներին՝ ակտիվ մասնակցության և
կառուցողական քննարկման համար։
📍 «Մասնակցիր, ներառվի՛ր» ծրագիրը ևս մեկ քայլ էր դեպի ավելի բաց, հասանելի և ներառական համայնքներ։
✨✨✨
Սույն հրապարակումը պատրաստվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական
աջակցությամբ իրականացվող «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների
կառավարում)» ծրագրի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության
երկրներում» ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
(GIZ) կողմից՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ: