07/04/2026
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն: Այն Անահիտ դիցուհու տոնի օրն է եղել:
Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը: Այս հատկանիշներից է մարմնավորվել Անահիտ դիցուհին:
Ապրիլի 7-ին Աստվածամոր տոնի հիշատակումը սոսկ ավանդապահություն չէ՛. Այն հայուհիներին զինում է հայ կնոջը հատուկ առաքինություններով, որոնց պակասն այնպե՜ս ահազանգում է ներկան:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի հայուհիներ 💐❤️💙🧡
#Ավանդական #Ապրիլի7
Ապրիլի 7
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն: Իսկ հին Հայաստանում այն Անահիտ դիցուհու տոնի օրն է եղել……
04/04/2026
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է։
Տոնի առաջին եւ ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է:
Շնորհավոր Սուրբ Զատիկ 🇦🇲❤️
Զատիկ
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվո...
27/03/2026
«Թատրոնը ազգային վերածննդի մի ճանապարհ է»։ Հովհ. Աբելյան
Այսօր թատրոնի միջազգային օրն է։
Վանաձորի պետական դրամատիկական
Թատրոնը կրում է Հովհաննես Աբելյանի անունը։
22/03/2026
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄԱՐԴԸ (Նվիրված է Գագիկ Գինոսյանին)
«Վերելք» աւանդական պարի խմբին…
Թող ծաղկի Լոռին ձեր ձեռամբ, սիրելիներ։
«Պայքարն ինքնին երջանկություն է»։ Գ. Գինոսյան
Պայքարեք ձեր հայրենիքի բարօրության համար, ուրիշը դա չի անելու։
Սիրով, հույսով… Գ. Օհանյան [ստորագրություն]
ԲՈՒՆԿԵՐ (հեղինակային)
Վերելքին, որ բունկերներից միշտ դուրս գա։ Գեղամ Օհանյանից [ստորագրություն]
Հ.գ. մեր գրադարանը քիչ-քիչ մեծանում է` այս անգամ համալրվելով երկու արժեքավոր գրքերով։
Շնորհակալ ենք մեր լավագույն ընկերներից «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր, «Բարձունք / Bardzunk» գիտակրթական կենտրոնի հիմնադիր եւ Առաջնորդող Խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի 44-օրյա մարտերի մասնակից Գեղամ Օհանյանին։
Շնորհակալություն, ընկեր Գեղամ, հիրուր խե՛դ 🤝💪🇦🇲❤️
21/03/2026
Իսկ այսօր Ամանոր է 😉❤️🇦🇲
Վահագնի ծնունդ եւ Ամանոր
Ամենաավանդական Նոր Տարին հայ ժողովրդի մոտ նշվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը (Մարտի 20, 21 կամ 22), ինչը պատահական չէր: Բնությունը հարություն է առնում գա....
26/02/2026
Երեկ, փետրվարի 25-ին, Զորավար Անդրանիկի ծնունդը նշեցինք ավանդական պարերով` Կարնո Քոչարի, Մշու Խըռ, Նարէ, ունեցանք հետաքրիր, ոգեպնդող զրույցներ հայ ազգի նվիրյալ հսկա մարդկանց հետ։
«Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն, մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը»։ (Զորավար) Անդրանիկ Օզանյան
#ԱնդրանիկՕզանյան #ԶորավարԱնդրանիկ #ՀայՄեծեր #Նվիրյալներ #Ինտերկապ #ԻրականԴպրոցՎանաձոր
25/02/2026
«Ինքնաթիռի պատուհանից թախիծով նայում էի արևմտահայոց գերված լեռներին ու հովիտներին, nրոնք հաջորդում էին իրար: Փորձում էի դրանց վրա նշմարել Զորավարի հաղթական ոտնահետքերը: Չէ՞ որ Անդրանիկը մեր այն բացառիկ հերոսն է, որի հաղթական մարտերի տարեգրությունը ծածկում է բովանդակ Հայոց աշխարհը՝ սկսած Սասուն-Տարոնից, Վան-Վասպուրականից, Բիթլիսից, Երզնկայից, Էրզրումից, Սարիղամիշից մինչև Կարս, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիքից՝ Սելիմի լեռնանցքից մինչև Դարալագյազ (Վայոց ձոր), Նախիջևան, Սյունիք, մինչև Ղարաբաղ, մինչև Ավարայր... Այո, այս պատմական դաշտում, նույն Տղմուտ գետի ափին, 1918թ.-ի հունիսին Զորավարը ջախջախեց թուրքական զորամիավորումները և գրավեց նրանց ձեռքին գտնվող Խոյ բերդաքաղաքը՝ հետն ունենալով արևմտահայ գաղթականների ավելի քան 20.000-անոց բազմություն։ Մտովի համեմատում էի նրան մեր պատմության մյուս երևելի հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրի անունը կապված է կամ հայոց որևէ տարածաշրջանի, կամ որևէ նշանավոր ճակատամարտի հետ: Աչքերիս առաջ նույն այդ լեռների ու հովիտների վրա երևութանում էին սովահար ու տանջահար գաղթականների ստվար քարավանները, որոնք իրենց բախտը կապել էին Անդրանիկի բախտին, կրնկակոխ հետևում էին նրան ու միայն նրան վստահում։ Ու նա, ապաբախտ Զորավարը, օրհասական մարտերին զուգահեռ, հոգում էր ժողովրդի ապահովությունը, տեղափոխում հնարավոր անվտանգ վայրեր: Չնայած այդ ահազարհուր ժամանակներում Հայոց աշխարհում այլևս չկային անվտանգ վայրեր: Միակ ապահով վայրը Զորավարի կողքին էր, նրա բարերար հովանու ներքո: Խորհում էի այս անվերջանալի ճանապարհի տարբեր հանգրվաններում վախճան գտած զինվորների անհայտ շիրիմների մասին: Այն զինվորների, որոնց արյան ամեն կաթիլի համար դողում էր Զորավարը, դառնորեն ողբում ամեն զինվորի կորուստը։ Այո, զորավար մեծարող զինվորներ շատ են եղել ու միշտ կլինեն, իսկ Անդրանիկը զինվոր մեծարող բացառիկ Զորավարն էր»:
Каро Варданян, «Պայթյուններ Թուրքիայում եւ… Ոչ միայն», 2017
Այսօր ազգային ազատագրական շարժման անվանի գործիչ, փառահեղ զորավար #ԱնդրանիկՕզանյան.ի ծննդյան օրն է։
#ԶորավարԱնդրանիկ #ԿարոՎարդանյան #ՀայՄեծեր #Նվիրյալներ #Հայաստան #Հայք
19/02/2026
«Շահումյանից հետո, Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում։
Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»։
Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, ԱՀ մարտական խաչ առաջին եւ ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Կարոտ Մկրտչյանի ծննդյան օրն է։
#ԱրցախյանԱզատամարտ #ԿարոտՄկրտչյան #Նվիրյալներ #Հայաստսն #Արցախ
19/02/2026
«Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա` իր ճամփան անմոլոր գնալու համար»: Հովհաննես Թումանյան
Այսօր հանճարեղ Մեծ Լոռեցու ծննդյան օրն է։
#ՀովհաննեսԹումանյան #ՀայՄեծեր
17/02/2026
Այսօր Արցախյան շարժման գործիչ, ֆիզիկոս, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռ, «ԻՔՍ» կամավորական ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Ալեքսանդր Թամանյան Կրտսերի ծննդյան օրն է։
Ջոկատի կազմում մարտերին մասնակցել եւ Ալ. Թամանյանից հետո ջոկատի հրամանատարն էր #ԳագիկԳինոսյան.ը։
#Հայաստան #Հայք #Արցախ #ԱրցախյանԱզատամարտ #Նվիրյալներ #ՀայՄեծեր
14/02/2026
Ծանոթացեք #Տրնդեզ հայ #Ավանդական տոնին 😊❤️🇦🇲