ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18 միջնակարգ դպրոց

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18  միջնակարգ դպրոց

Share

ՊՈԱԿ-ի կայքի հղումն է` https://vanadzor18.schoolsite.am

23/07/2026

Սիրելի՛ ուսուցիչներ,

մեկնարկել է կամավոր ատեստավորման հայտագրումը։

Ինչպե՞ս հայտագրվել

1. Մուտք գործեք my.emis.am կայք
2. Անձնական հաշիվ
3. Ընտրեք «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ»
4. Սեղմեք «Իմ հաշիվը», ապա՝ «+ Նոր հայտ»
5. Ընտրեք «Հանրակրթություն» և ձեր դասավանդվող առարկան
6. Ստուգեք տվյալները և սեղմեք «Ուղարկել»

✅ Հայտը հաջողությամբ ուղարկելուց հետո այն կանցնի համապատասխան ընթացակարգով։

⏱️Հայտագրման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 31-ն է։

👇 Կարող եք ծանոթանալ նաև ԿՏԱԿ-ի պաշտոնական ուղեցույցին՝

?? https://support.emis.am/article/956

support.emis.am

Photos from ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18  միջնակարգ դպրոց's post 22/07/2026

🎓 🎓 ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԷՋԸ․ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՍԱՆՈՂ ԵՆ 🎓 🎓📌 Հեռակա ուսուցման ընդունելության արդյունքներն ամփոփվելուն պես ցանկը կլրացվի նոր անուններով:

Սիրելի՛ դպրոցական համայնք, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի 12-Բ դասարանի շրջանավարտները ևս հաջողությամբ ընդունվել են Հայաստանի առաջատար բուհեր:



✨ Ազարյան Արեն — ՀԱՊՀ, «Արհեստական բանականությամբ համակարգեր»

✨ Ավանեսյան Անիտա — ԵՊՀ, «Անգլերեն և իսպաներեն հաղորդակցություն»

✨ Խանումյան Մարիա — ՎՊՀ, «Անգլերեն և գրականություն»

✨ Կյուրեղյան Անահիտ — ՎՊՀ, «Կառավարում ըստ ոլորտի»

✨ Մուրադխանյան Մենուա — ԵՊՀ, «Տնտեսագիտություն»

✨ Ղազախեցյան Սամվել — ՎՊՀ, «Կառավարում ըստ ոլորտի»



Սիրելի՛ ուսանողներ, ձեր ընտրած մասնագիտական ուղին լի է նոր մարտահրավերներով և բացահայտումներով: Թող այս նոր փուլը լինի ձեռքբերումների, բարձր առաջադիմության և մեծ հաջողությունների սկիզբ:

Բարի երթ դեպի ուսանողական կյանք, սիրելի՛ շրջանավարտներ: 🚀🎓

Photos from ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18  միջնակարգ դպրոց's post 22/07/2026

💥 Նոր հորիզոններ․ մեր շրջանավարտները՝ ուսանող

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի 2026 թ․ շրջանավարտները լավ արդյունքներ են գրանցել ընդունելության քննություններում և համալրել հանրապետության լավագույն ԲՈՒՀ-երի ուսանողների շարքերը:
Շնորհավորում ենք մեր սաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին այս արդյունքների կապակցությամբ և մաղթում հաջողություններ ուսումնառության ընթացքում:

🎓 12-րդ «Ա» դասարան

Անուն, Ազգանուն / ԲՈՒՀ / Մասնագիտություն

1.Աբրահամյան Լուիզա ՎՊՀ — Անգլերեն և գրականություն
2.Աքուլյան Լիլիթ ՎՊՀ — Սերվիս
3.Թաթուլյան Սահակ ՎՊՀ — Ֆիզկուլտուրա
4.Կոստանյան Անահիտ ՎՊՀ — Իրավագիտություն
5.Հարությունյան Հայկարամ ԵՊՀ — Ֆիզիկա
6.Ղարագյոզյան Արման ՎՊՀ — Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
7.Շարմազանյան Նարե ՀՊՏՀ — Հաշվապահական հաշվառում և հարկում
8.Պողոսյան Մելինե. ՀԱՀ — Ճարտարագիտություն
9.Սաֆարյան Սամվել ՎՊՀ — Կառավարում
10.Սիրադեղյան Էլինա ԵՊՀ — Անգլերեն, գերմաներեն և հաղորդակցում
11.Վարդերեսյան Լիլիթ ԵՊԲՀ — Բուժական գործ
12.Վիրաբյան Մանե ՎՊՀ — Ռուսաց լեզու և գրականություն
13.Տեր-Մովսիսյան Նարեկ ՎՊՀ — Իրավագիտություն

Բարի՛ երթ դեպի ուսանողական կյանք և մասնագիտական բարձունքներ:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար • Հայաստանի Հանրապետության Նախա 20/07/2026

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։

Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։

Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով:

Հայտագրման գործընթացի մանրամասները⤵

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար • Հայաստանի Հանրապետության Նախա Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովոր....

Photos from ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18  միջնակարգ դպրոց's post 16/07/2026

Սիրելի՜ տասնութցիներ, ուրախ ենք տեղեկացնել,որ մեր դպրոցի դասվար (նաև հաջողությամբ կամավոր ատեստավորված ուսուցիչ) Նելլի Դանիելյանը ստացել է ուսուցչի որակավորման 3֊րդ աստիճանի տարակարգ։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։

15/07/2026

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով.
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում ⤵

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Հայտագրումն իրականացվելու է երկու փուլով.
🔸Փուլ առաջին
Հուլիսի 20–ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնությունների մասին՝ կայքում ⤵

🔸Փուլ երկրորդ
Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ դպրոցում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։

12/07/2026

Հայտարարություն

Հարգելի ծնողներ, 10–րդ դասարան սովորողի հայտագրումն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» պահանջների։ Համակարգը բաց է լինելու ողջ տարվա ընթացքում։

Կից տրամադրվում է հղումը՝

403 Forbidden

Photos from ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան N18  միջնակարգ դպրոց's post 08/07/2026

Հաշվետվությունների_շարք_2025_2026

Այս անգամ անդրադառնում ենք մեր դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Գոհար Կոշտոյանի և նրա սաների հաջողություններին։

Գովելի արդյունք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում` ռուսաց լեզվից.

Այվազյան Շուշան` 2_րդ կարգի դիպլոմ

Հակոբյան Աննա` 3_րդ կարգի դիպլոմ

Օբիդչենկո Վերա` Գովասանագիր։

24.06.2025-11.07.2025թ.` ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպած դասընթաց. որակավորման բարձրացման վկայական։

2025թ. հոկտեմբերին մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Այվազյանը մասնակցել է ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի և զբաղեցրել առաջին տեղը։ Այդ կապակցությամբ ՌԴ կրթության փոխնախարար Կորնեևի և Արմավիրի մանկավարժական համալսարանի ռեկտոր Ե.Ա.Նիժնիկի կողմից Շուշան Այվազյանը և Գոհար Կոշտոյանը արժանացել են շնորհակալագրերի։

2026թ. ապրիլ ամսին մեր դպրոցի երկու աշակերտ մասնակցել են ՎՊՀ-ում կազմակերպած ռուսաց լեզվի օլիմպիադային և գրանցել հրաշալի արդյունք։ Աշակերտները, դպրոցը և ուսուցիչը ՎՊՀ_ի կոմից արժանացել են շնորհակալագրերի։

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ։

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


151 Yeravan Highway
Vanadzor
2011

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00