Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ

Share

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 06/05/2026

Վանաձորի 18-րդ դպրոցի 9-րդ դասարանցիների այց Լոռւ տարածաշրջանային պետական քոլեջ «Ֆիզիկա» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում ։ Քննարկման թեման՝ «Վերականգնվող էներգիայի տեսակները»։

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 06/05/2026

Մայիսի 3-ին ԼՏՊՔ ի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության ուսանողները «Հայաստանի արահետներ» հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում իրականացրին քայլարշավ դեպի Լոռու բնաշխարհի գեղատեսիլ և հարուստ կենսաբազմազանություն ունեցող տարածքներ, Օձուն-Հոռոմայր-Քոբայրավանք։

Քայլարշավի ընթացքում ուսանողները ոչ միայն տպավորվեցին հայոց բնաշխարհի գեղեցկությամբ , ունեցան սուր զգացողություններ և նոր տպավորություններ , այլև ստացան գիտելիքներ էկոտուրիզմի վերաբերյալ,մասնագիտական հետևողականությամբ դիտեցին Լոռվա էկոհամակարգը, հասկանալով ,թե որքան մեծ ուշադրություն է պահանջում Հայոց բնաշխարհը։

Շնորհակալություն ենք հայտնում հայ - ֆրանսիական ուսումնական կենտրոնին հրավերի համար

Le 3 mai, les étudiants du Collège régional d’État de Lori de la spécialité «Organisation des services touristiques avec connaissance approfondie d’une langue étrangère», dans le cadre du programme franco-arménien « Sentiers@ d’Arménie », ont réalisé une randonnée vers les paysages pittoresques et riches en biodiversité de la région de Lori, notamment Odzoun–Horomayr–Kobayr. Au cours de la randonnée, les étudiants ont non seulement été impressionnés par la beauté de la nature arménienne, vivant des sensations fortes et découvrant de nouvelles impressions, mais ils ont également acquis des connaissances en écotourisme. Avec un regard professionnel, ils ont observé l’écosystème de Lori, comprenant à quel point la nature arménienne nécessite une attention particulière.
Nous remercions le centre de formation franco-arménien pour l’invitation.

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 30/04/2026

✅ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը 2026թ. ապրիլի 28-30-ին մասնակցեց Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած EfVET-ի «Միջազգայնացում և ուսուցում» թեմատիկ խմբի հանդիպմանը։

👉 Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ծրագրերում ներգրավվելու հիմնական պայմաններն ու գործոնները, ինչպես նաև մասնագիտական կրթության գերազանցության կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հարցերը։


From 28 to 30 April 2026, the Director of Lori Regional State College, Tigran Tadevosyan, took part in the meeting of the EfVET Internationalization and Learning thematic team, held in Trento, Italy. During the meeting, participants explored the requirements and key factors for engaging in international projects, as well as the collaboration and advancement of Centres of Vocational Excellence.

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 29/04/2026

Վանաձորի N1 ՀՓՋ- ի խմբի պետ ՓԾ մայոր Ա. Արարատյանի և հրշեջ - փրկարար ՓԾ սերժանտ Ա. Պեպանյանի կողմից անցկացվեց «Վտանգաբոր բնական երևույթների ազդեցության հիմունքները» թեմայով դասընթաց 102 ուսանողների և 15 դասախոսների մասնակցությամբ

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 27/04/2026

Ապրիլի 23-ին ԼՏՊՔ-ի ուսանողները դասախոսներ Ա.Եղինյանի , Հ.Մեջլումյանի և Ա.Մելիքսեթյանի հետ ուսանելի և հիշարժան էքսկուրսիա իրականցրեցին Երևան, այցելելով Ֆինանսական հաշտարարի գրասենյակ ,ՀՀ կենտրոնական բանկ , որտեղ զարգացրեցին իրենց գիտելիքները ոլորտի վերաբերյալ ։ Եղավ նաև մրցույթ, որտեղ մեր ուսանողները լավագույնս դրսևորելով իրենց ,ստացան խորհրդանշական նվերներ ։ Օրն ավարտվեց ծրագրի հեղինակների նախաձեռնած Մատենադարան այցելությամբ, ինչը ևս անցավ հետաքրիքր և բովանդակալից ։

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 27/04/2026

«Ռոբոտաշինություն» և «Մեխատրոնիկա» մասնագիգությունների III կուրսի ուսանողների պրակտիկան P Alpha educational centre -ում:

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 27/04/2026

«Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունների I կուրսի ուսանողների և կուրսղեկ Մ. Հարությունյանի կազմակերպած հերթական միջոցառումը «Մենք» խորագրով նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 27/04/2026

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Թադևոսյանը և աշխատակից Վարսիկ Մեսրոպյանը 2026 թվականի ապրիլի 21-23-ին մասնակցեցին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Մասնագիտական ուսուցում Արևելյան գործընկերության երկրներում. «Գերազանցությունը սկսվում է այստեղից» ծրագրի շրջանակներում կազմակերպված փորձի փոխանակման կրթական այցին։ Ծրագրին մասնակցում էին նաև Ուկրաինայից և Մոլդովայից մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր ծանոթանալ Եվրոպական ՄԿՈՒ համակարգին, ուսումնասիրել մասնագիտական կրթության և ուսուցման թվայնացման փորձը, ուսուցիչների մասնագիտական զարգացման մոտեցումները, ինչպես նաև ուսումնական ծրագրերի արդիականացման լավագույն փորձերը։




On April 21-23, 2026, the Director of Lori Regional State College, Tigran Tadevosyan, and employee Varsik Mesropyan participated in an educational exchange visit organized within the framework of the "Vocational Training in the Eastern Partnership: "Excellence Starts Here" program in the Austrian capital, Vienna.

Representatives of VET organizations from Ukraine and Moldova also participated in the program.

The purpose of the visit was to get acquainted with the European VET system, study the experience of digitalization of vocational education and training, approaches to teachers' professional development, as well as best practices in modernizing curricula.

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 21/04/2026

《Պոլիգրաֆիական արտադրություն》 մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները դասախոս Ս․ Ռզյանի հետ միասին ներկայացրին պոլիգրաֆիական արտադրության ողջ շղթան։ Տեսական գիտելիքները և գործնական հմտությունները մեկտեղվեցին՝ ստեղծելով հետաքրքիր ու բովանդակալից դաս

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 13/04/2026


#ուսանող #դիմորդ

Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ունեցանք Ալավերդու թիվ 1, 2, 4, 7, 9, 10, 11 և թիվ 12 դպրոցներ և Օձունի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ

Photos from Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ's post 13/04/2026


#ուսանող #դիմորդ

Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ունեցանք Լեռնապատի միջն. դպրոց, Սպիտակի թիվ 1, 2, 3, 4, 5 և թիվ 8 դպրոցներ

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Հերացի 11
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00