Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց

Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց

Share

Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց?

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 01/06/2026

2026 թվականի մայիսի 20-ին Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի մարզադահլիճում, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Էրիկ Հարությունյանի և Սուսաննա Մուրադյանի նախաձեռնությամբ, անցկացվեց վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված դպրոցի ֆիզկուլտուրայի վաստակաշատ ուսուցիչ Լևոն Հարությունյանի հիշատակին։
Մրցաշարին մասնակցեցին թիվ 6, թիվ 8, թիվ 28, Դարպաս և Գուգարք դպրոցների թիմերը։ Պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ և վաստակաշատ ուսուցչուհի Ջեմմա Նահապետյանը , Լևոն Հարությունյանի այրին՝ Ն. Օհանյանը, որդին՝ Կ. Հարությունյանը, ով մասնակիցների համար սահմանել էր հատուկ մրցանակներ։
Մրցաշարի արդյունքում 🥇առաջին տեղը գրավեց թիվ 6 դպրոցի թիմը, 🥈երկրորդ տեղը՝ Գուգարքի դպրոցի թիմը, իսկ 🥉երրորդ պատվավոր տեղը՝ թիվ 28 հիմնական դպրոցի թիմը։
Մրցաշարը դարձավ ոչ միայն մարզական գեղեցիկ միջոցառում, այլև հարգանքի և երախտագիտության տուրք Լևոն Հարությունյանի հիշատակին՝ արժևորելով նրա թողած հարուստ ժառանգությունն ու ներդրումը սերունդների կրթության և դաստիարակության գործում։ 🏐🕊️🏆
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վ. Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Բրուտյանին, փոխտնօրեններ Տ. Մելքոնյանին, Ս. Գրիգորյանին և Ռ. Դարբինյանին, ԴԱ կազմակերպիչ Լ. Սահակյանին, ինչպես նաև պարուսույց Ա. Աղաբաբյանին՝ միջոցառման կազմակերպման և հաջող անցկացմանն աջակցելու համար։ 👏👏👏

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 01/06/2026

🏆 2026 թվականի մայիսի 19-ին կայացած «Վարչապետի Գավաթ» ֆուտբոլային մրցաշարի մարզային փուլում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի թիմը գրավեց 🥉3-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մարզիչներ՝ Գագիկ Բրուտյանին, Էրիկ Հարությունյանին , Սուսաննա Մուրադյանին այս գեղեցիկ հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք նոր հաղթանակներ, անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ թե՛ մարզական, թե՛ կրթական ոլորտներում։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 25/05/2026

18.05.26թ. Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցում "Շախմատ " առարկայի ուսուցչուհի Լ. Խանզատյանը կազմակերպել էր "Շախմատի զարմանահրաշ աշխարհում " վիկտորինա խաղ_մրցույթը,որին մասնակցում էին 4ա և 4բ դասարանների աշակերտները։Վիկտորինայի նպատակն էր ` զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը, ամրապնդել շախմատային գիտելիքները, սովորեցնել արագ կողմնորոշվել և թիմային աշխատել, ստեղծել ուրախ և մրցակցային մթնոլորտ։ Վերջում թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 21/05/2026

Հետաքրքիր բացահայտումներ և միջառարկայական կապ. ինտեգրված դաս 6Բ դասարանում

«Մայրենի» և «Բնություն» առարկաներից 6բ դասարանում անցկացվեց ինտեգրված դաս, որի ընթացքում կիրառվեցին #Աշխարհացույցկրթականհարթակի #
գործիքները (ուսուցիչներ՝ Լ. Կարապետյան, Շ. Բեգլարյան)։
Դասի ընթացքում զուգահեռվեցին երկու հետաքրքիր թեմաներ՝ Ավ. Իսահակյանի «Ազգային երգը» պատմվածքը և «Երկրի մակերևույթի հիմնական ձևերը. հարթավայրեր և լեռներ։ Գետեր» թեման։
Քանի որ Իսահակյանի ստեղծագործության գործողությունները ծավալվում են հայրենի բնաշխարհում, առարկաների ինտեգրումը հնարավորություն ստեղծեց դասն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել։
«Աշխարհացույց» կրթական հարթակի նորագույն գործիքների կիրառման շնորհիվ զարգացան սովորողների լեզվական, գրականագիտական և բնագիտական գիտելիքները։ Տեխնոլոգիական հնարավորությունների և տեսողական պատկերների ճիշտ համադրումը նպաստեց հեղինակի ասելիքը ավելի խոր ըմբռնելուն։ Դասը լավագույնս ապացուցեց, որ մեդիա գործիքների կիրառումը նոր որակ է հաղորդում կրթական գործընթացին։ #աշխարհացույցկրթականհարթակի

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 18/05/2026

Ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի III «ա» դասարանի սաները՝
Բոնջուկյան Ալեքսը, Իսրայելյան Դանիելը, Կիրակոսյան Լիլին և Սաքոյան Գայանեն,
դասվար ( Լիլի Անտոնյան) ,
«Մեղու 2025» հայերենի մրցույթի II փուլում գրանցել են գեղեցիկ հաջողություն և պատվով ներկայացրել Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցը։
🎉 Շնորհավորում ենք մեր խելացի, նպատակասլաց և աշխատասեր աշակերտներին։
Թող այս հաղթանակը լինի նոր ձեռքբերումների և ավելի մեծ հաջողությունների սկիզբ։
Մաղթում ենք շարունակական վերելքներ, վստահ քայլեր և նորանոր հաղթանակներ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսին ` Երևանում ։🐝 🌟🐝

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 18/05/2026

16.05.26թ. Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցը մասնակցեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի կազմակերպած «Ինքնության ճանապարհով» խորագիրը կրող նախագծերի շնորհանդեսին։ Ուսուցիչները և սովորողները վերադարձան նոր մտահաղացումներով և գաղափարներով հարստացած։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 17/05/2026

14.05.2026թ. մեր դպրոցում տիրում էր տոնական ու կախարդական մթնոլորտ։ Առաջին դասարանի սաները ( դասվար` Ռ. Թեմուրյան, ուս. օգնական` Լ. Գալստյան) հանդիսատեսին պարգևեցին անմոռանալի պահեր` ամփոփելով իրենց ուսումնական առաջին տարին խորագիրը կրող հուզիչ ու բովանդակալից միջոցառմամբ։
Փոքրիկները մեծ վստահությամբ ու խանդավառությամբ անցան կախարդական կայարաններով։ Յուրաքանչյուր կայարանում նրանք փայլեցին իրենց գիտելիքներով, տաղանդով ու բացահայտեցին արժեքների մի նոր ու լուսավոր աշխարհ։
Շնորհավորում ենք մեր փոքրիկներին` ուսումնական առաջին տարին հաջողությամբ ամփոփելու կապակցությամբ։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 16/05/2026

16.05.2026թ.Ուրախ շաբաթօրյակ Վանաձորի Վ. Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցում։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 15/05/2026

«Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի թիմը կիսաեզրափակիչ փուլում 6:3 հաշվով , եզրափակիչ փուլում 9:8 հաշվով հաղթելով մրցակիցներին ճանաչվեց Վանաձոր քաղաքի չեմպիոն և դուրս եկավ եզրափակիչ։

Photos from Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց's post 13/05/2026

12.05.26թ.
Մեր սիրելի I «Բ» դասարանը տոնեց իր առաջին մեծ ձեռքբերումը՝ այբուբենի հաղթահարման գեղեցիկ տոնը( դասվար`Ռ. Սուքիասյան, ուս. օգնական` Ք. Մելիքսեթյան)։
Փոքրիկներն իրենց անկեղծ ժպիտներով, հուզիչ ասմունքով, գեղեցիկ երգ ու պարով լցրեցին դահլիճը ջերմությամբ ու ուրախությամբ։ Նրանք մեծ սիրով ու վստահությամբ ներկայացրին այն ամենը, ինչ սովորել են այս կարևոր ճանապարհի ընթացքում։
Մեր փոքրիկ աստղիկները իսկապես փայլեցին բեմում՝ հիացնելով բոլոր ներկաներին իրենց տաղանդով, համարձակությամբ և միասնականությամբ։
Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին այս գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ, պայծառ ու գիտելիքներով լի ճանապարհ։ 🌸📚

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Տարոն-2, ՔՇՀ-3, 88/1-1 շենք
Vanadzor
2020