ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO

ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO

Share

Transforming education through the power of reading. Values:

- Equity
- Research
- Trust
- Development

Mission Statement :

Our mission is to promote, on the regional and national level, innovative educational programs of capacity development for Armenian school children and staff such as teachers and school leaders, while we build collaborative and self-developing communities of practice. To improve the quality of life of all children, including those with special needs who have missed out on form

Photos from Armenian Caritas's post 23/12/2025

Armenian Caritas -ի հետ համագործակցության շնորհիվ վերջին ամիսներին «ՆորԱրար»-ը Շիրակի մարզի դասվարների համար իրականացրեց հատուկ դասընթաց։
Դասընթացի ընթացքում մենք մեր փորձը կիսեցինք ընթերցանության հմտությունների զարգացման թեմայով՝ հատկապես ներառական միջավայրում աշխատելու տեսանկյունից։ Մեզ համար կարևոր էր ցույց տալ, թե ինչպես կարելի է աջակցել տարբեր կարողություններ ունեցող երեխաներին՝ ընթերցանությունը դարձնելով ավելի հասանելի և հետաքրքիր։

Դասընթացը վարեց «ՆորԱրար»-ի ընթերցանության զարգացման մասնագետ Լուսինե Պողոսյան , ով արդեն տարիներ շարունակ վերափոխում է ընթերցանության ուսուցումն իր դասարանում և «ՆորԱրար»-ի ընթերցանության փորձը տեղայնացնում գործընկեր դպրոցներում։

Մասնակից ուսուցիչների վերլուծական անդրադարձին ներկայացվեց ընթերցանության ուսուցման ժամանակակից ու գործնական մոտեցումներ՝ խաղերի, տեսողական նյութերի, բանավոր վարժությունների և գործնական առաջադրանքների միջոցով։

Հմագործակցության միջոցով ընթերցանության զարգացումը խթանելը շարունակում է մնալ մեր գործունեության կարևոր առանցքներից մեկը։

#ՆորԱրարԿրթականՀԿ #Նորարար #Ընթերցանություն #ՀայկականԿարիտաս

19/12/2025

👩‍🏫💬 Ո՞վ է ավելի շատ խոսում ձեր դասարանում՝ դո՞ւք, թե՞ երեխաները։ Երբ երեխաները խոսում են ու լսում, զարգացնո՞ւմ են միմյանց մտքերը։
Դասարանում երկխոսությունը միայն հարց ու պատասխան չէ։ Այն իրականանություն է դառնում, երբ երեխաները ոչ միայն կիսում են իրենց մտքերը, այլև միասին մտածելով նոր գաղափար են ստեղծում։
🔍 Հետազոտություններով հիմնավորված այս նոր, կարճ հոդվածում առաջարկում ենք կանգ առնել և մտածել՝
• ի՞նչ է իրական երկխոսությունը դասարանում,
• որո՞նք են այն փոքր քայլերը, որոնցով կարող եք նպաստել երկխոսական միջավայրի կայացմանը,
• և ինչո՞ւ է այն կարևոր երեխաների լեզվական մտածողության ու սոցիալական զարգացման համար։
📖 Եթե այս հարցերը ձեզ հուզում են, հրավիրում ենք կարդալ հոդվածը մեր բլոգում 👇
https://bit.ly/4s5Xvxp

#ՆորԱրարԿրթականՀԿ

Photos from ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO's post 19/12/2025

Մենք բնականոն քայլերով առաջ ենք գնում «Ընթերցանության հիմնաքարեր» նախագծի շրջանակում։ 📚✨
Oxford Armenia Foundationի հետ գործընկերությամբ իրականացվող այս ծրագրի հերթական փուլում մասնակից դաստիարականերն աշխատեցին իրենց խմբերի ուսումնական միջավայրերի փոփոխության վրա․ վերափոխեցին իրենց ընթերցանության անկյուններն ու գրադարանները, ապա իրականցրին գործնական աշխատանքներ՝ ուղղված գրագիտության նախահմտությունների զարգացմանը։
Շաբաթական համագործակցային հանդիպումներում դաստիարակները քննարկում են իրենց առաջին պարապմունքները, որոնք շատ տարբեր ու յուրահատուկ են։ Դաստիարակներն աշխատանքին մոտենում են ստեղծագործաբար՝ առանց շտապողականության․ երեխաները ազատ արտահայտում են իրենց մտքերը, հորինում, իմպրովիզներ անում։ Դաստիարակները ձեռք են բերել չափելի նպատակներ դնելու, ինչպես նաև երեխաների տարիքին ու հմտություններին համապատասխան տարբերակված առաջադրանքներ ստեղծելու կարողություն։
Յուրաքանչյուր քննակման ընթացքում հետադարձ կապի և համատեղ վերլուծության մեր ձևաչափը շատ արդյունավետ է, քանի որ հիմնված է համագործակցային երկխոսության վրա։
Հաջորդ համագործակցային հանդիպումը կկայանա հունվարին․ նոր առաջադրանքով մասնակիցները կպատրաստեն «հեղինակի գլխարկներ» և կփորձարկեն դերային խաղեր՝ իրենց հորինած կամ ծանոթ հեքիաթների հիման վրա։ 🌟
#ՆորԱրարԿրթականՀԿ #Ընթերցանություն #ԸնթերցանությանՀիմնաքարեր

Photos from ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO's post 14/11/2024

English below👇
Մանկավարժական աշնանային եռուզեռ է. մեր «Ընթերցանության հիմնաքարեր» ծրագիրը ընթացքի մեջ է՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների մասնագիտական զարգացման համար։ Ծրագիրը ներառում է շուրջ 20 դաստիարակ Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր մասնագիտական զարգացման նորարարական ուղի են ընտրել։ Այստեղ նրանք սովորում են երկխոսության, փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և շաբաթական առցանց հանդիպում-քննարկումների միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Օքսֆորդ Արմենիա հիմնադրամի և Կարիտասի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել նախադպրոցական սաների գրագիտության և սոցիալ-հուզական ուսումնական հմտությունների զարգացմանը։
___

A wonderful autumn educational bustle: our Stepstones of Reading program is underway for the professional development of preschool educators. The program includes around 20 educators from various regions, who have found an alternative approach to professional development. Here, they engage in dialogue, share experiences through mutual visits, and participate in weekly online meetings and discussions. The program is implemented in collaboration with the Oxford Armenia Foundation and Armenian Caritas. The goal of the program is to support the development of literacy and social-emotional learning skills in preschool children.

#ընթերցանությանհիմնաքարեր #ՆորԱրարԿրթականՀԿ # #ընթերցանություն

Photos from ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO's post 05/08/2024

Հուլիսի 7-ին կայացավ մեր ամենամյա «Ընթերցանության հորիզոններ» ուսուցչական համաժողովը: Կոնֆերանսի ընթացքում մեր գործընկեր դպրոցներն ու ուսուցիչներն իրենք ներկայացրին մեր համատեղ աշխատանքի ազդեցությունն իրենց աշխատանքի և աշակերտների առաջընթացի վրա, քննարկեցինք սովորած դասերը:
Մասնակցեց ավելի քան 50 ուսուցիչ,
անցկացվեց 8 հետաքրքիր սեսիա
և մասնագիտական կապեր հաստատելու ու շփվելու հնարավորություն տրվեց ուսուցիչներին:
Հպարտ ենք, որ հնարավորություն տվեցինք ուսուցիչներին միանալու, համագործակցելու և աշխատելու իրենց ուսուցման մեթոդնեի բարելավման ուղղությամբ:
Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին և նպաստեցին այս միջոցառման հաջողությանը:
_____________
On July 7, we hosted our annual Reading Horizons teacher conference on effective literacy practices, showcasing our impact and sharing lessons learned. With over 50 participating teachers, the event featured 8 insightful sessions and ample networking opportunities. We are proud to have provided a platform for educators to connect, collaborate, and enhance their teaching strategies. Thank you to everyone who participated and contributed to making this event a success!
---
Այս գործողությունն իրականացվում է Ներառական կրթության տեղական համակարգի հզորացում ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Գերմանական արտաքին համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ (GIZ):

#Օգնիրկարդալ #ՆորԱրարԿրթականՀԿ #կոնֆերանս #ընթերցանություն

31/07/2024

Огромный привет и спасибо моим новым топовым поклонникам! 💎

Լուսինե Պողոսյան, Քրիստինե Այվազյան, Նանե Հարությունյան, Arevik Bagdasaryan, Lida Hakopyan

09/07/2024

🥳🥳🥳Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջապես ունեք հնարավորություն միանալու «Կարդա՛» ծրագրին։
Ստուգեք Ձեր համապատասխանությունը՝ պատասխանելով ստորև առկա 3 հարցին․
🎯 Դասավանդո՞ւմ եք միջին դպրոցում՝ աշխատելով 5-6-րդ դասարանի աշակերտների հետ։
🎯Մտահոգվա՞ծ եք ընթերցանության զարգացման խնդրով։
🎯Ցանկանո՞ւմ եք մաս կազմել մեր մասնագիտական համայնքի։
Երեք այո պատասխանի դեպքում՝ բաց մի թողեք հնարավորությունը միանալու ծրագրին և լրացրեք հայտը․ https://forms.gle/htd5osn123CM9YSGA ։
Սպասում ենք հենց Ձեր հայտին։

Want your school to be the top-listed School/college in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Vanadzor
2018