18/05/2026
Արմաթ I Վանաձորի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց
Armath Engineering Laboratory
Մեր առաքելությունն է նպաստել նորագույն տեխնոլոգիական կրթությամբ սերնդի կայացմանը, հանուն տեխնոլոգիապես զարգացած պետության։ Այստեղ 10-18 տարեկան երեխաներն ԱՆՎՃԱՐ սովորում են՝
- Համակարգչային ծրագրավորման հիմունքներ
- Ռոբոտաշինություն
- Եռաչափ մոդելավորում և տպագրություն
- Աշխատանքներ CNC լազերային և շաղափային հաստոցով
Խմբավար՝ Աննա Դարբինյան
Ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։
18/05/2026
Իսկ հիմա՝ լավ լուր, հատկապես Լոռու մարզի արմաթցիների համար👇
Այս կիրակի Վարը Վարենկի թիմը մեկնում է Վանաձոր՝ նշելու Սուրբ Զատիկը։
Սիրով հրավիրում են ձեզ և արմաթցիներին միանալու տոնակատարությանը և միասին նշելու Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
📍Ապրիլի 5-ին ժամը 12:30-ին
📌Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում
Պատարագից անմիջապես հետո տեղի կունենա համերգային ծրագիր, որից հետո տոնը կշարունակվի Վարը Վարենկի թիմի հետ
✅զատկական երգերով և ավանդույթներով
✅ազգային պարերով և խաղերով
✅ջերմ ու ուրախ մթնոլորտով
‼️Մանրամասներին կարող եք հետևել այստեղ
https://www.facebook.com/share/1ENhf92oe3/?mibextid=wwXIfr
Հ․Գ․ Լոռիից պարերի մարտահրավերներին մասնակցած խմբակներ, հուսանք շատերդ կկարողանաք միանալ տոնակատարությանը 😍
03/04/2026
Մեծ պաս գնա, արի Զատիկ,
Արի՛, մտի թանի թասիկ 🌾...
Գարնան ամենալուսաւոր ու սպասուած տօնը արդէն մօտ է․․․ Եւ մենք սիրով հրաւիրում ենք ձեզ միասին նշելու Քրիստոսի հրաշափառ Յարութեան օրը` Զատիկը 😇🥚
📍 Ապրիլի 5-ին, ժամը 12:30-ին
📌 Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում
Պատարագից անմիջապէս յետոյ տեղի կունենայ գեղեցիկ համերգային ծրագիր, որից յետոյ տօնը կը շարունակուի Վարը Վարենկի հետ`
✅ զատկական երգերով եւ աւանդոյթներով
✅ ազգային պարերով եւ խաղերով
✅ ջերմ ու ուրախ մթնոլորտով
🤝 Կազմակերպիչնէր` Գուգարաց թեմ եւ Վարը Վարենկ
‼️ Մուտքն ԱԶԱՏ է
Սիրով սպասում ենք բոլորիդ 😍
🌿 Ծաղկազարդը Արմաթում 🌿
📣 Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի Արմաթ աշխատանոցը սիրով միանում է «Ծաղկազարդը Արմաթում» ազգային երգի ու պարի մրցույթին։
Մենք ներկայացնում ենք հայկական գեղեցիկ «Թամզարա» պարերգը, որը մեր արմաթցիները կատարում են մեծ ոգևորությամբ՝ կենդանի նվագակցությամբ և երգով։ 🎶💃
Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք պահպանել ու տարածել մեր ազգային մշակույթը, ինչպես նաև համախմբել Արմաթական մեծ ընտանիքը երգի, պարի և ստեղծարարության շուրջ։ 🇦🇲
🔥 Մարտահրավեր ենք նետում հետևյալ Արմաթ աշխատանոցներին՝
1️⃣ Վանաձորի թիվ 7 դպրոցի Արմաթ աշխատանոց
https://www.facebook.com/share/1KSrW4SBWM/?mibextid=wwXIfr
2️⃣ Վանաձորի թիվ 19 դպրոցի Արմաթ աշխատանոց
https://www.facebook.com/share/193azDESBM/?mibextid=wwXIfr
3️⃣ Վանաձորի թիվ 23 դպրոցի Արմաթ աշխատանոց
https://www.facebook.com/share/1GdjkJdhkW/?mibextid=wwXIfr
Վարը Վարենկ Anna Darbinyan Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոց
Միացե՛ք մարտահրավերին, պարե՛ք, երգե՛ք և փոխանցե՛ք հայկական ոգին ողջ Արմաթի ցանցին։ 🇦🇲
#ԾաղկազարդըԱրմաթում #Արմաթ #ՎարըՎարենկ
28/08/2025
❗❗❗ ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ ❗❗❗
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ԱՐՄԱԹ ճարտարագիտական աշխատանոցը հայտարարում է
📚 2025-2026 ուստարվա ընդունելություն։
Մեզ մոտ ձեր երեխան կարող է սովորել․
✅ Ծրագրավորում (Aghues, Scratch, KTurtle, Python, C++)
✅ Web Design (HTML, CSS, JavaScript)
✅ 3D տպագրություն՝ եռաչափ տպիչի օգնությամբ
✅ Լազերային և ֆրեզային մշակում՝ փայտի, օրգանական ապակու վրա (CNC հաստոց)
✅ Աշխատել Linux օպերացիոն համակարգում
✅ Ալգորիթմներ
✅ Arduino ծրագրավորում և կիրառություն
✅ Ռոբոտաշինություն 🤖
👩🎓 Դիմել կարող են 10-18 տարեկան աշակերտները։
📌 Ուսուցումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ՝ դպրոցի հիմնական դասապրոցեսից հետո։
🏆 Ուսումնական տարվա ընթացքում «ԱՐՄԱԹ» խմբակի սաները մասնակցում են․
DiGi Code, DiGi Camp, ArmRobotics և այլ մրցույթների։
❤️ Սիրով սպասում ենք ձեզ։
📞 Հարցերի համար՝ 099 50 25 70
21/03/2025
🏆 Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ԴիջիԿոդ 2025 | Կրիայ Օլիմպիադայի մարզային փուլի հաղթող է ճանաչվել նաև Արմաթ I Վանաձորի N1 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց-ի սան Դանիելյան Դավիթ-ը (խմբավար՝ Anna Darbinyan) 🇦🇲❤️
🚀 Հաղթողները պայքարը կշարունակեն հանրապետական փուլում։
💡 ԴիջիԿոդը ոչ միայն մրցույթ է, այլև մեծ ճանապարհի սկիզբ։ Շարունակեք սովորել, փորձարկել ու նորարարություններ անել:
🤩 Հաղթողների ցանկը՝
📌 Կրիայ անվանակարգ
https://drive.google.com/file/d/13gBT-al6cnytzx0M3NlM5MvsAB1OKuGg/view?usp=drive_link
02/10/2024
Բարի գալուստ մեր Արմաթ ընտանիք ❤️❤️❤️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
10 Myasnikyan Street
Vanadzor
2022
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |