28/09/2021
Սեպտեմբերի 26-ին «Musical Instruments for Armenia»բարեգործական կազմակերպությունը «Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոցին»նվիրեց մեկ նոր քանոն եւ մեկ նոր դհոլ։
«Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոցն»իր խորին շնորհակալությունն է հայտնում «Musical Instruments for Armenia»բարեգործական կազմակերպությանը, որ իրենց ներդրումով նպաստում են Թումանյան համայնքի մշակույթի զարգացմանը։
10/09/2021
Սիրելի՛ բնակիչներ տեղեկացնում ենք,որ սեպտեմբերի 20-ից Թումանյան քաղաքի կգործի խմբակը։Ցանկացողները կարող են դիմել տնօրեն Ս.Եգանյանին։
09/09/2021
Սեպտեմբերի 8 -ին Թումանյան քաղաքի երեխաները հանդիպեցին Բուդո-շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանի հետ։Ծանոթացան պայմաններին,ձեռք բերվեց պայմանավորվածություն հոկտեմբերի 1-ից կարատեի պարապմունքներ անցկացնելու մասին։
08/09/2021
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 6-ին համույթի ղեկավար Սարգիս Ալեքսանյանը Թումանյան համայնքի մշակույթի տանը կայացրեց դհոլի խմբակի ընդունելության քննությունը։
Երեխաները ծանոթացան իրենց դասատուի հետ, նաև լսեցին դհոլի կատարում։
3-րդ դասարանի սան Հայկ Հովսեփյանն իր կատարումով ողջունեց ընդունվող սաներին։
Նշենք, որ խմբի դասատուն է համույթի շրջանավարտ Andreas Andreasyan ը։