17/06/2026
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Շիրակ Թորոսյան-ին՝ մեր աշակերտներին ցուցաբերած ջերմ ընդունելության և բովանդակալից, հետաքրքիր զրույցի համար։ Հանդիպման ընթացքում նա ընդգծեց կրթության անգնահատելի նշանակությունը՝ որպես պետության զարգացման և հզորացման հիմնասյուներից մեկը՝ կարևորելով խելացի, գիտակից և պատասխանատու սերնդի ձևավորումը։
Torosyan
17/06/2026
Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար կրթական այս նախաձեռնությունը դարձավ հիշարժան և ուսանելի փորձառություն։ Պատմության ուսուցչուհի Կարմեն Պողոսյանի, ԿԱԴԱՀ Հեղինե Թաթոյանի և դպրոցի տնօրեն Սյուզաննա Նազարյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողով՝ մասնակցելու «Բաց դռների օր» ծրագրին։
Այցը նախապես լավ կազմակերպված և նպատակային էր։ Դպրոցում անցկացվել էր մրցույթ հասարակագիտության առարկայի շրջանակներում՝ ընդգրկելով կառավարման համակարգին, օրենքներին և քաղաքացիական գիտակցությանը վերաբերող թեմաներ։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները հնարավորություն ստացան խորացնելու իրենց գիտելիքները՝ անմիջականորեն ծանոթանալով օրենսդիր մարմնի գործունեությանը։
Ազգային ժողովը հանդիսանում է պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որտեղ ընդունվում են օրենքներ, ձևավորվում է երկրի իրավական հիմքը և որոշվում է պետության զարգացման ուղղությունը։ Այցի ընթացքում աշակերտները ոչ միայն ծանոթացան խորհրդարանի աշխատանքին, այլև գիտակցեցին քաղաքացիական պատասխանատվության, իրավագիտակցության և ակտիվ մասնակցության կարևորությունը երկրի հասարակական կյանքում։
Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն տվեց աշակերտներին արտահայտելու իրենց երախտագիտությունը։ Նրանք իրենց շնորհակալական խոսքը հղեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, իրենց արդիական և լավագույն պայմաններով դպրոց ապահովելու համար։ Այդ քայլը վկայում է, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի ձեռքբերում է, այլև արժեհամակարգի ձևավորում և պետականության նկատմամբ հարգանքի դրսևորում։
Այս այցը դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև ոգեշնչող փորձ, որը խթանեց աշակերտների հետաքրքրությունը պետական կառավարման, օրենքների և հասարակական կյանքի նկատմամբ։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ կազմակերպված կրթական ծրագրերը մեծ դեր ունեն սերունդների դաստիարակության և գիտակցված քաղաքացի ձևավորելու գործում։
03/06/2026
Ստեփանավանի համար 2 հիմնական դպրոց պաշտոնական էջ / Stepanavan 2nd school
Ինչպե°ս հայտագրվել
https://www.facebook.com/share/p/1ChkkYy97H/
01/06/2026
Պատանի հետազոտողների ակումբի գործունեության եզրափակիչը դարձավ իսկական տոն՝ լի նոր բացահայտումներով և ոգեշնչող պահերով։
Ծրագրի փակումը ակումբի սաներն ու ղեկավար, նվիրյալ մանկավարժ Ռուզաննա Մինասյան-ը նշանավորեցին մշակութային մայրաքաղաք Գյումրիում կազմակերպված «Պիկնիկ» միջոցառմամբ։
Մեր շնորհալի սաները հանդես եկան հետաքրքիր և ինքնատիպ նախաձեռնություններով՝ ներկայացնելով փորձեր, որոնք ոչ միայն գրավեցին ներկաների ուշադրությունը, այլև արժանացան բարձր գնահատանքի։ Նրանց ստեղծարար մոտեցումն ու գիտական հետաքրքրասիրությունը թողեցին վառ տպավորություն, իսկ մասնակցությունը պսակվեց պատվոգրերով՝ դառնալով արժանի արդյունք նրանց հետևողական աշխատանքի։
Ակումբի հոգևոր շարժիչը՝ ուսուցչուհի Ռուզաննա Մինասյանը, արդեն շուրջ չորս տարի իր անսպառ եռանդով և նվիրվածությամբ ձևավորում է գիտելիք փնտրող, հետազոտող ու նախաձեռնող աշակերտների սերունդ։ Նրա շնորհիվ ակումբում տիրում է մշտական հետաքրքրության, բացահայտումների և առաջընթացի մթնոլորտ։
Ուսուցչուհու մասնագիտական աճը ևս խոսուն է․ նա վերապատրաստվել է Լեհաստանում՝ իր հետ բերելով ժամանակակից կրթական նորարարություններ և մեթոդներ։ Նա ակտիվ համագործակցություն է պահպանում նաև Կոպերնիկուսի համալսարանի հետ, ինչը նոր հնարավորություններ է բացում ակումբի սաների առաջ՝ միավորելով տեղական փորձն ու միջազգային լավագույն փորձառությունը։
Այս ամենը վկայում է, որ մեր դպրոցում ձևավորվում է մտածող, որոնող և ստեղծագործ սերունդ, որի ձեռքբերումներն արդեն այսօր հպարտություն են ներշնչում, իսկ վաղը՝ վստահություն երկրի ապագայի հանդեպ։
29/05/2026
Այս օրը հատկանշական է նրանով, որ այն միավորում է հիշողությունն ու հույսը՝ դարձնելով այն կյանքի ամենահիշարժան հանգրվաններից մեկը։
29/05/2026
Հպարտությամբ հայտնում ենք, որ 7-րդ «բ» դասարանի աշակերտուհի Գոհար Մարջանյանը մասնակցել է «Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսին, և իր ներկայացրած աշխատանքը ընդգրկվել է եզրափակիչ ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ Հայաստանի Նկարիչների Միությունում։ Գոհարը պարգևատրվել է պատվոգրով մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։