Շիրակի Արմաթ ինժեներական լաբորատորիաներ

Շիրակի Արմաթ ինժեներական լաբորատորիաներ

Share

Սույն էջով լուսաբանվում է Շիրակի մարզում գործող Արմաթ ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։

30/03/2021

Մարտի 27-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։
❗ Ներկայացված է եղել 162 հայտ, որոնցից 51 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

🥇«Լավագույն խաղ»՝ Նարեկ Մարտիրոսյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),

🥇«Լավագույն խաղ»՝ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),
🥇«Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Աննա Մանուկյանը (Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
🥇«Լավագույն ինտերակտիվ անիմացիա»՝ Սամվել Աղաբաբյանը (Մարալիկի արհեստագործական ուսումնարան, 13 տ. բարձր),
🥇«Լավագույն գծագրություն և դիզայն»՝ Սուսաննա Հովհաննիսյանը (Նոր Կյանքի միջնակարգ դպրոց),
🥇«Python ծրագրով սարքերի ինտեգրում»՝ Գոռ Գևորգյանը (Գյումրու «Ընտանիք» կենտրոն),
🥇«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝ Սրապ Գևորգյանը (Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, մինչև 13 տ.),
🥇«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիա՝ Նարեկ Աբրահամյանը (Արթիկի թիվ 5 հիմնական դպրոց, 13 տ. բարձր),

Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Հակոբ Այվազյանը (Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց)։

Հայտնի են «DigiCode 2021» մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները - Նորություններ 29/03/2021

👩‍💻Մարտի 27-ին #ԱՏՁՄ նախաձեռնությամբ կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը, որին մասնակցեց 51 թիմ։

🏅Շիրակի մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին։

Հայտնի են «DigiCode 2021» մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները - Նորություններ Մարտի 27-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման ....

21/03/2021

🤩DigiCode Contest 2021-ի Շիրակի մարզային փուլին ներկայացվել է մասնակցության 162 հայտ։ Թիմերից 35-ը անցել են եզրափակիչ փուլ և ստացել հնարավորություն ներկայացնելու իրենց աշխատանքները մարտի 27-ին։ Իսկ 16 աշակերտ տեղում կմասնակցի «Կրիայ օլիմպիադա» մրցույթին
🚩Եզրափակիչ անցած թիմերի ցուցակը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2OJeg3L
Շնորհակալ ենք մրցույթի բոլոր դիմորդներին։🧡

16/03/2021

Կարևորը համայնքի երեխաներին գիտելիք փոխանցելն է 🇦🇲

Արեգնադեմ գյուղի դպրոցում #Արմաթ ինժեներական լաբորատորիա ներդրել ենք 2019 թվականի տարեվերջին։

Առաջիկա միջոցառումներ - Միջոցառումներ 06/03/2021

Շիրակի Դիջիկոդի հայտերի ընդունմանը մնաց 10 օր ☺️
Շտապեք 🏃

⏳Հայտերը (աշխատանքները) ընդունվում են մինչև 2020թ. Մարտի 17-ը

Մանրամասները հայտարարությունում 👇

🗓️Ամսաթիվ՝ Մարտի 27, 2021
Վայրը՝ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Առաջիկա միջոցառումներ - Միջոցառումներ Դիջիկոդ Շիրակի մարզի մրցույթ Ամսաթիվ՝ Մարտի 27, 2021Վայրը՝ Գյումրու Տեխնոլոգիական ԿենտրոնԿանոնակարգը՝digicodeShirak2021rules.pdfՀովանավոր՝ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸԳործընկերներ՝ ԳՏԿ և...

05/03/2021

☀️Ֆենյան է` Կառնուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայից:

Խմբակում ամենափոքրն է` 9 տարեկան, ներկայացնում է RGB լամպի միացումը Arduino սալիկի օգնությամբ 🤖

Կառնուտի միջնակարգ դպրոց

13/02/2021

#ԳործԿա Շիրակի մարզի՝ Աշոցքի տարածաշրջանում ❗❗
📣Փնտրում ենք #Արմաթ ինժեներական լաբորատորիայի համար խմբակավար Աշոցքի միջնակարգ դպրոցում աշխատելու համար:
Դիմելու մանրամասներին ծանոթացեք հայտարարությունում՝ http://bit.ly/2zm5nl9
Վերջնաժամկետ՝ Փետրվարի 21⏳

------
ՏԱՐԻՔԸ ՝ 18 և բարձր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խմբակավարը դասավանդումը իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում
Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 6 դասաժամով, բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։
Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։
Խմբակավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։
Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+37498532410 (Տարածաշրջանային պատասխանատու՝ Գարիկ Թորոսյան)

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը - Նորություններ 19/01/2021

Այսօր տեղի ունեցավ ասուլիս #ԱՏՁՄ առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ։
Ասուլիսի ընթացքում տրվեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։



held a press conference today to announce UATE’s upcoming projects, in particular the expected expansion of the Armath Engineering Laboratories.
We announced the launch of "Armath Airborne'', our UAV (unmanned aerial vehicles) educational lab program.

ԱՏՁՄ-ն հայտարարեց «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը - Նորություններ Կեսօրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի,  մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիա...

14/01/2021

📣Սպասե՜ք մեծ լուրերի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաջիկա նախագծերի վերաբերյալ։ Մանրամասները՝ շուտով:

#ԱՏՁՄ #Արմաթ

📣 is preparing to announce some news on its upcoming projects. Details will be posted soon. Save the date!

30/11/2020

Այսօր #ԱՏՁՄ երկարամյա տնօրեն և #Արմաթ ինժեներական լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանը կդառնար 57 տարեկան։
Իր գաղափարներն ու տեսլականը շատերին է ուղղորդում ազգի համար դժվարին այս ժամանակներում։ Իսկ նրա իրագործած նախագծերը մինչ օրս հող են ստեղծում հայրենիքի վերականգնման ու հզորացման համար:💜

#ՍաՀայաստանԷԵվՎերջ

Want your school to be the top-listed School/college in Shirak?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Shirak

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00