ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի  անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ, Middle School, ք. Սևան Կարեն Դեմիրճյան 21, Sevan.

23/07/2026
Photos from ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company's post 23/07/2026
15/07/2026

Հուլիսի 8-ին Սևանի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ Կայուն էներգիա-2026» նախաձեռնության շրջանակում Սևան համայնքում անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը։
Մրցույթներին մասնակցած դպրոցների շարքում էր նաև Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցը, որն արժանացավ հավաստագրերի «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով Սևան համայնքում անցկացված նախաձեռնություններին և միջոցառումներին արդյունավետ մասնակցության համար։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Photos from ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի  անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 08/07/2026

Նոր հաջողություններ՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026-ի շրջանակում
2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Սևան համայնքում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026-ը՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Շաբաթվա ընթացքում իրականացվեցին բազմաթիվ կրթական, բնապահպանական և ստեղծագործական միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը։
Հուլիսի 8-ին Սևանի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մրցույթների ամփոփիչ միջոցառումն ու մրցանակաբաշխությունը, որտեղ բարձր գնահատանքի արժանացան մեր դպրոցի ուսուցիչների և աշակերտների նախաձեռնություններն ու աշխատանքները։
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ապագայի էներգիայի գյուտարարներ» մոդելային մրցույթում հաղթող ճանաչվեց մեր դպրոցի «Խելացի էկո-ջերմատուն և կանաչ նորարարությունների կենտրոն» նախագիծը՝ Նելլի Քարամյանի ղեկավարությամբ։
Մրցանակաբաշխության ընթացքում.
Նելլի Քարամյանը պարգևատրվեց պատվոգրով՝ ԵՄ Կայուն էներգիա-2026-ի շրջանակում իրականացված միջոցառումներին ակտիվ մասնակցության և նախաձեռնողականության համար։
Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և Անահիտ Մկրտչյանը արժանացան հավաստագրերի՝ «Իմ կանաչ միջավայրը» խորագրով լուսանկարների և պատմությունների մրցույթին մասնակցության համար։
Այս ձեռքբերումները վկայում են, որ մեր դպրոցում կարևոր տեղ են զբաղեցնում բնապահպանական կրթությունը, նորարարական մտածողությունը, կայուն զարգացման գաղափարների տարածումը և աշակերտների ստեղծագործական ներուժի բացահայտումը։
Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և մասնակիցներին՝ արժանի հաջողությունների համար։ Թող այս հաղթանակները դառնան նոր գաղափարների, նոր նախագծերի և ավելի մեծ ձեռքբերումների սկիզբ։
Շնորհավորում ենք բոլորիս և միասին շարունակում ենք կառուցել ավելի կանաչ, մաքուր և կայուն ապագա։

Photos from ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի  անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 24/06/2026

24.06.2026թ.
Ինտեգրված քննական աշխատանք (էսսե) «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից
Դասարան՝ 9-րդ

23/06/2026

ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 2343-Ն որոշման՝ «Եռանկյունի Պրոջեքտ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնվել է և 2026 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում (հասցե՝ ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց, 21 շենք), կազմակերպվելու է դպրոցի նախագծի տեղակայման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային առաջին լսումը:

Ակնկալում ենք ազդակիր Սևան բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության ակտիվ մասնակցությունը:

Photos from ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի  անվան N3 հիմնական դպրոց ՊՈԱԿ's post 23/06/2026

✨Հունիսի 12-ին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ամփոփեցին «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում» համատեղ ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ համատեղ ուժերով և Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:
📌Ծրագիրն իրականացվել է 2025–2026 թվականներին՝ Հայաստանի 7 մարզերի 8 դպրոցներում, ընդգրկելով շուրջ 900 աշակերտ։ Դրա հիմքում եղել են երկարօրյա պարապմունքները, որոնք ուղղված էին հատկապես Արցախից բռնի տեղահանված կամ տարբեր պատճառներով կրթական գործընթացից դուրս մնացած երեխաներին։ Ծրագիրն աջակցել է ոչ միայն նրանց ակադեմիական առաջընթացին, այլև սոցիալ-հուզական կայունությանը՝ ձևավորելով ընդունող ու աջակցող դպրոցական միջավայր։
🚀Փակման միջոցառմանը շահառու դպրոցների ուսուցիչները կիսվեցին իրենց փորձով, քննարկվեց, թե ինչ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ կրթության մատչելի ու արդյունավետ լինելու համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Մեր դպրոցի դասվարներ՝
Գ. Գրիգորյանը, Ն. Ավետիսյանը, Ն. Աբրահամյանը, Ա. Դավթյանը, Ս. Ղուկասյանը, Զ. Մհերյանը և անգլերենի ուսուցիչ Մ. Աբովյանը ընդգրկված էին «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում» ծրագրում։
Փակման միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ գնահատելով նրանց ակտիվ ներգրավվածությունը, պատասխանատու մասնակցությունն ու նվիրված աշխատանքը։

Photos from Teach For Armenia's post 23/06/2026

Մեր դպրոցի դասվարներ՝
Գ. Գրիգորյանը, Ն. Ավետիսյանը, Ն. Աբրահամյանը, Ա. Դավթյանը, Ս. Ղուկասյանը, Զ. Մհերյանը և անգլերենի ուսուցիչ Մ. Աբովյանը ընդգրկված էին «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում» ծրագրում։
Փակման միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ գնահատելով նրանց ակտիվ ներգրավվածությունը, պատասխանատու մասնակցությունն ու նվիրված աշխատանքը։

19/06/2026

❤️💙🧡
ԼԻՔԸ-ԼԻՔԸ ՍԵՐ...
ԼԻՔԸ ԺՊԻՏՆԵՐ... ԼԻՔԸ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՋԵՐՄ ՀՈՒՇԵՐ ՄԵՐ V Ա-ի անմոռանալի էքսկուրսիայից...🫶🫶🫶

Դասղեկ՝ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Want your school to be the top-listed School/college in Sevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


ք. Սևան Կարեն Դեմիրճյան 21
Sevan
1501