Նոր Նորքի հ.112 մսուր-մանկապարտեզ

Նոր Նորքի հ.112 մսուր-մանկապարտեզ

Share

Երևանի հ.112 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը (նախկինում` թիվ 263, ապա` N17

08/08/2026

🍦 «Pink Berry»-ի հեքիաթային օրը շարունակվում է… 💕

Այս անգամ էլ մեր միջին խմբի փոքրիկները վայելեցին «Pink Berry»-ի հյուրընկալ ու քաղցր աշխարհը։ 🍓🍦
Ժպիտներ, ուրախ տրամադրություն, հետաքրքիր բացահայտումներ և, իհարկե, ամենասիրելի քաղցր պահերը՝ միասին։ 💗

Յուրաքանչյուր նման այց փոքրիկների համար նոր տպավորությունների, գեղեցիկ հիշողությունների ու անմոռանալի պահերի մի ամբողջ պատմություն է։ ✨

Մեր փոքրիկների ժպիտներն էլ թող միշտ այսքան քաղցր ու վառ լինեն։ 💕🍓

20/07/2026

🍦 Քաղցր բացահայտումների օր՝ «Pink Berry»-ում 💗

Այսօր մեր փոքրիկները հյուրընկալվել էին «Pink Berry» պաղպաղակի գործարանում, որտեղ մեծ հետաքրքրությամբ բացահայտեցին, թե ինչպես է պատրաստվում իրենց ամենասիրելի քաղցրավենիքը։

Նրանք ոչ միայն ծանոթացան պաղպաղակի պատրաստման ընթացքին, այլև վայելեցին համեղ հյուրասիրությունը, ստացան վառ տպավորություններ և վերադարձան՝ լի ժպիտներով ու քաղցր հիշողություններով։

Այս գեղեցիկ օրը դարձավ ևս մեկ անմոռանալի փորձառություն, որը փոքրիկները դեռ երկար կհիշեն։ 💕🍓

18/07/2026

Կանաչ ու խնամված միջավայրը սկսվում է սիրուց, իսկ սերը՝ փոքրիկ, բայց կարևոր քայլերից։ 🌿💚

Այսօր մեր մանկապարտեզում հերթական անգամ միավորվեցինք մեկ գեղեցիկ նպատակի շուրջ՝ սիրով ու հոգատարությամբ խնամելու այն միջավայրը, որտեղ ամեն օր հնչում են երեխաների ուրախ ծիծաղն ու անհոգ խաղերը։

14/07/2026

💦 «Վարդավառ»

Հայ ժողովրդի ամենասիրված ու լուսավոր տոներից մեկը կրկին համախմբեց մեզ՝ ջրի մաքրող ուժի, բարության և սիրո խորհրդի շուրջ։ Այսօր մեր փոքրիկները մեծ ոգևորությամբ ու անհուն երջանկությամբ նշեցին Վարդավառը՝ օրը լցնելով զրնգուն ծիծաղով, խաղով և անմոռանալի հույզերով։

Երեխաների երջանիկ հայացքներում, ջրի շիթերի ներքո հնչող ծիծաղում ու նրանց անկեղծ ուրախության մեջ էր թաքնված այս օրվա ամենամեծ խորհուրդը․ պահպանել մանկության մաքրությունը, սերմանել սեր, բարություն և միասնականություն։

Թող Վարդավառի օրհնությունն ուղեկցի յուրաքանչյուր ընտանիքի՝ պարգևելով խաղաղություն, առողջություն, առատություն և անհուն ջերմություն։

07/07/2026

Նախավարժանքի կարևորությունը 😉

Նախավարժանքը մարզման անբաժանելի մասն է։ 🏃🏻‍♀️‍➡️🏃🏻‍♂️‍➡️
Սիրելի՛ մանուկ, բաց մի՛ թող նախավարժանքը, այն քո առաջին քայլն է դեպի ավելի առողջ և ուժեղ մարմին:💪🔥

Photos from Նոր Նորք վարչական շրջան's post 02/07/2026
Photos from Նոր Նորքի հ.112 մսուր-մանկապարտեզ's post 28/06/2026

Մեր մանկապարտեզում կայացավ ավագ «ա» խմբի սաների ավարտական հանդեսը՝ «Հայ մեծերի փափագը» խորագրով։

Սաների մասնակցությամբ բեմը վերածվեց մի գեղեցիկ ճանապարհորդության՝ մեր պատմության, մշակույթի և ազգային արժեքների աշխարհ։

Այս օրը դարձավ մանկապարտեզային կյանքի գեղեցիկ ամփոփումը և նոր ճանապարհի՝ դեպի դպրոց տանող խորհրդանշական սկիզբը։ Վստահ ենք, որ մեր սաները կկրեն իրենց սրտում հայ մեծերի պատգամը և կշարունակեն քայլել գիտելիքի, ազնվության ու հայրենասիրության ճանապարհով։

Սիրելի՛ սաներ, թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, ձեր երազանքները՝ մեծ, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ նոր հաղթանակի սկիզբ։ Մաղթում ենք խաղաղ, հաջողություններով և գեղեցիկ բացահայտումներով լի դպրոցական տարիներ։

Բարի՛ երթ, մեր սիրելի՛ փոքրիկներ։ ❤️🌿

Want your school to be the top-listed School/college in Nor Nork'?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Մառի փ. 14/1
Nor Nork'

Opening Hours

Monday 08:00 - 17:30
Tuesday 08:00 - 17:30
Wednesday 08:00 - 17:30
Thursday 08:00 - 17:30
Friday 08:00 - 17:30