26/05/2026
Гордимся, что кафедра Репродуктивной медицины вляется важным двигателем общенациональных программ, которые вырабатываются в НИЗ РА и Министерстве здравоохранения РА
https://www.facebook.com/share/p/1BEz4vRFLs/
07/05/2026
Актуально..
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) իրականացվող «Առողջապահության կազմակերպում և կառավարում» հետավարտական/հետբուհական կրթական ծրագրի վերաբերյալ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից հրապարակված տեղեկատվության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում արձագանքել՝ նշելով հետևյալը․
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող հետավարտական նեղ մասնագիտացման ծրագրին կարող են մասնակցել բացառապես բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ հանդիսանում են առողջապահության ոլորտի մասնագետներ։
Սույն կրթական ծրագիրը նախատեսված չէ ոչ բժշկական կրթություն ունեցող անձանց համար։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի N23-Ն հրամանով հաստատված «Առողջապահության ոլորտի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների» նոր ցանկի համաձայն՝ «Հանրային առողջություն և առողջապահություն» հիմնական մասնագիտությունը նախատեսում է մագիստրոսի աստիճան, մինչդեռ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» ծրագիրը հանդիսանում է նեղ մասնագիտացում։
Հետևաբար, տվյալ նեղ մասնագիտացումը կարող է ձեռք բերվել հիմնական բժշկական մասնագիտության հենքի վրա։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն չի իրականացնում մագիստրոսական կրթական ծրագրեր, քանի որ դրանք բուհական ծրագրեր են։ Մագիստրոսական ծրագրեր իրականացվում են բացառապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և նպատակ ունեն զարգացնելու առողջապահության կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային առողջապահության և կազմակերպչական հմտությունները՝ առողջապահական համակարգի շարունակական զարգացման և բարեփոխումների համատեքստում։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ծրագրի շրջանակում ուսումնական գործընթացը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ ուշ ժամերին, ինչպես նաև շաբաթ օրերին՝ ժամը 11:00–18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք նաև, որ ուսումնառողները երբեմն ներգրավված են լինում դասերին՝ առցանց մասնակցությամբ։
Հետևաբար, շրջանառվող այն պնդումները, թե մասնակիցներն ուսմանը ներգրավված են իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների կատարման հաշվին, չեն համապատասխանում իրականությանը։
Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ կրթական գործընթացն իրականացվում է ակադեմիական պատասխանատվության, մասնակցության և գնահատման սահմանված չափանիշների պահպանմամբ։
Հանրային առողջապահության ոլորտում ժամանակակից կառավարման գիտելիքների զարգացումն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման է, և չի կարող դիտարկվել որպես ձևական գործընթաց։
Կոչ ենք անում զերծ մնալ մասնագիտական կրթության և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ ոչ մասնագիտական գնահատականներից և հարցը դիտարկել բացառապես մասնագիտական ու ինստիտուցիոնալ հարթության մեջ։
05/05/2026
Большая семья, большой потенциал
・・・
Շնորհավո՜ր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը👷♂️👩⚕️👮♂️👩🍳
Թող ձեր նվիրումն ու աշխատանքը միշտ արժևորվի, իսկ յուրաքանչյուր օրը ուղեկցվի նոր հաջողություններով ու բավարարվածությամբ։
Շնորհակալ ենք ձեր հոգատար ու պատասխանատու աշխատանքի համար💙
#մայիսի1 #աաի #աշխատավորիօր
17/03/2026
Глубочайшие соболезнования от имени всего коллектива кафедры репродуктивной медицины.
Նոննա Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 17:00–20:00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (Էրեբունի վարչական շրջան)։
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության ոլորտի նվիրյալ՝ Նոննա Արսենի Սիմոնյանը։
Նոննա Արսենի Սիմոնյանը ծնվել է 1938թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո, 1955թ. ընդունվել է ԵրԲԻ-ի բուժական ֆակուլտետը: 1962թ., որպես ավագ լաբորանտ, ընդունվել է Երևանի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ախտաբանական անատոմիայի բաժին, որտեղից նրան գործուղել են Մոսկվայի Ընդհանուր պաթոլոգիայի և պաթանատոմիայի ինստիտուտ՝ ստաժավորման, որտեղ էլ նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1967թ. Նոննա Սիմոնյանն ընդունվել է կլինիկական օրդինատուրա՝ ախտաբանական անատոմիա մասնագիտությամբ, հանդիսանալով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ) առաջին կլինիկական օրդինատորը: Ավարտելով մասնագիտացումը, շարունակել է աշխատել ախտաբանական անատոմիայի ամբիոնում:
1981թ. -ից մինչ 2016 թ․ Ն. Սիմոնյանը զբաղեցրել է ինստիտուտի գիտական քարտուղարի, ուսումնական գծով պրոռեկտորի, կատարելագործման, վիրաբուժական ֆակուլտետների դեկանի, փոխտնօրենի, ուսումնական գծով խորհրդականի պաշտոնները:
Իր աշխատանքային 57 տարիները Ն. Սիմոնյանը նվիրել է երիտասարդ կադրերի կրթմանը, մասնագիտական աճին:
Ն.Սիմոնյանի երկարատև և անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել թե՛ Կառավարության, թե՛ ինստիտուտի կողմից` ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Շնորհակալագիր, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Առողջապահության նախարարության Պատվոգիր, ԱԱԻ-ի 50-ամյակի կապակցությամբ ինստիտուտի ոսկե մեդալ և այլն:
Նոննա Սիմոնյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա նրա հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների սրտերում:
Նոննա Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 17:00–20:00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (Էրեբունի վարչական շրջան)։
Հուղարկավորությունը՝ 19․03․ նույն վայրից, ժամը 13։00-ին։
20/12/2025
Корпоратив НИЗ РА 2025 года. Кафедра Репродукции человека хоть и явилась в неполном составе, но была достаточно представительной. К тому же, этот New Yorker-ский сюрприз на стене
05/12/2025
Очередной номер журнала НИЗ
📚Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես
📣ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՆԵՅՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆ
✅ Թողարկումը նվիրված է Գաբրիել Սամսոնի Խաչատրյանի հարյուրամյակին
🌐https://ahms.am/images/journal/pdf/pdf_17645732491764573249692d404135faa.pdf
15/10/2025
Ի ուշադրություն ապագա ռեպրոդուկտոլոգների!
ԱԱԻ-ի Վերարտադրողական բժշկության ամբիոնը հայտարարում է մեկամյա կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
📌Ամբիոնի վարիչ՝ Էդուարդ Մարտինի Համբարձումյան, Բժշկական գիտությունների դոկտոր
👉Տևողություն՝ 1 տարի
👉Դասախոսությունները՝ առցանց և առկա տարբերակներով
👉Ուսումնական բազաներ՝ «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» Պտղաբերության կենտրոն, «Շենգավիթ» Բժշկական կենտրոն, «Վիտրոմեդ» Բժշկական կենտրոն:
👉Դիմումները ներկայացնել ՀՀ ԱՆ ԱԱԻ ուսումնական բաժին, ամեն օր (բացի շաբաթ, կիրակի) ժամը 9.00 – 17.00, մինչև նոյեմբերի 30, Կոմիտաս 49/4 հասցեով։
👉Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
🔹մանկաբարձություն և գինեկոլոգիա օրդինատուրայի` դիպլոմը և միջուկը
🔹Անձնագիրը
🔹Զինվորական գրքույկը
🔹Մեկ լուսանկար
🔹Ինքնակենսագրություն
Հարցերի դեպքում զանգահարել 8501 (2) հեռախոսահամարով։
30/08/2025
Сегодня — День рождения директора института Александра Александровича Базарчяна, человека, при чьём руководстве 6 лет назад была открыта кафедра репродуктивной медицины. Для нас это важная веха, - именно с этого дня в Армении появилась возможность развивать репродуктивное здравоохранение и готовить будущие поколения специалистов на государственном уровне.
Сотрудники кафедры репродуктивной медицины с искренней благодарностью желают Вам, уважаемый Александр Александрович, крепкого здоровья, вдохновения и долгих лет плодотворной работы!