30/11/2025
Այսօր Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության երկարամյա տնօրեն, տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ Կարեն Վարդանյանը կդառնար 62 տարեկան։
Յիշատակն արդարոց աւրհնութեամբ եղիցի։
30/11/2025
Ու-ռռռ-աաա!!!
«Արմաթ» թիմ -🥈 Արծաթ՝ Սինգապուրում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի (WRO) եզրափակչում
«Ապագայի նորարարներ» անվանակարգ
🔸 Արարատ Բայանդուրյան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Գրիգոր Խոջայան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Վահե Գաբրիելյան - (Երևանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🧑🏫 Մարզիչ-խմբավար՝ Շահեն Արաբաչյան
Հայկական մեկ այլ թիմ՝ GDL-ը -🥉բրոնզ
Ռոբոտաշինությունը՝ հիրավի հայկական ազգային մարզաձև։
Մանրամասները՝ հաջորդիվ։
Շնորհակալություն թիմի գործընկերներին, հովանավորներին,
աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեր արմաթցիների հետ էին։
🔸 ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia
🔸 inLOBBY.com
🔸 Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս
🔸 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
🔸 Սինգապուրի հայ համայնք
🔸 Անհատ նվիրատուներ տեխնոլոգիական համայնքից
🔸 «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամ
WRO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Քոնթեստս Լաբ / Contests Lab
Արմաթը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է։ Իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (Union of Advanced Technology Enterprises-UATE) կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։