Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց

Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց

Share

Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոցը ստեղծվել է 1995 թվականին:

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 30/04/2026

Դաս֊միջոցառում 《Творцы алфавита》խորագրով
Առարկա` Ռուսաց լեզու
IIԱ դասարան
Ուսուցիչ` Հակոբյան Ա.

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 29/04/2026

🇦🇲🕊🌿
խորագրով միջոցառում
VԱ դասարան
Դասղեկ` Ս.Մարտիրոսյան

Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին հայրենիքի գեղեցկությունը, պատմությունն ու մշակութային արժեքները՝ ասմունքի, երգի և բեմականացումների միջոցով։
Սովորողները մեծ սիրով ու ոգևորությամբ փոխանցեցին իրենց զգացմունքները՝ ընդգծելով հայրենի հողի հանդեպ սերը, հարգանքն ու նվիրվածությունը։ Նրանց անկեղծ կատարումները ևս մեկ անգամ հիշեցրին, թե որքան կարևոր է սերունդներին դաստիարակել հայրենասիրության ոգով։
Միջոցառումը լի էր ջերմությամբ, հպարտությամբ և հուզիչ պահերով՝ միավորելով բոլոր ներկաներին հայրենիքի հանդեպ սիրո շուրջ։

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 29/04/2026

Իրազեկման աշխատանք` 《Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքներ》խորագրով, որն իրականացվել է դպրոցի ավագ դասարաններում։ Աշխատանքը համատեղ իրականացրել են դպրոցի հոգեբանն ու ոստիկանության աշխատակիցը։

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 28/04/2026

Օրինակելի դաս
Առարկա` Русский язык
Թեմա' Правила личной гигиены
Դասարան` IIԲ
Ուսուցիչ` Կ.Սիմոնյան

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 28/04/2026

Օրինակելի դաս
Առարկա` Ես և շրջակա աշխարհը
Թեմա' Չափեր և չափումներ
Դասարան` IIԱ
Ուսուցիչ` Լ.Մնացականյան

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 27/04/2026

🇦🇲🕊🌿🇦🇲🕊🌿
«Հայրենիքս՝ իմ ուժն ու հավատը» խորագրով միջոցառում
VIIԱ դասարան
Դասղեկ` Շ.Գևորգյան

Հայրենասիրական շունչով լեցուն միջոցառում, որի նպատակն էր սովորողների մեջ ամրապնդել սերը դեպի հայրենիքը, ազգային արժեքների նկատմամբ հարգանքը և պատասխանատվության զգացումը։
Միջոցառման ընթացքում սովորողները հանդես եկան հայրենասիրական երգերով, ասմունքով և բեմական ներկայացումներով՝ արտահայտելով իրենց սերն ու նվիրվածությունը հայրենիքին։ Հնչեցին ոգեշնչող խոսքեր Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին, հիշատակվեցին ազգային հերոսների սխրանքները, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենի հողի պաշտպանությանը։
Մթնոլորտը հագեցած էր հուզմունքով և հպարտությամբ։ Յուրաքանչյուր ելույթ ուղերձ էր՝ պահպանել մեր ինքնությունը, սիրել ու պաշտպանել մեր երկիրը։
Միջոցառման վերջում ընդգծվեց, որ հայրենասիրությունը սկսվում է փոքր քայլերից՝ լավ սովորելուց, հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն զգալուց և ազգային արժեքները պահպանելուց։
Այսպիսի միջոցառումները կարևոր դեր ունեն սերունդների դաստիարակության գործում՝ ձևավորելով գիտակից, հայրենասեր քաղաքացիներ։

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 27/04/2026

Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N4 հիմնական դպրոցը մասնակցեց ԿԶՆԱԿ-ի նախաձեռնած «Ուսուցչական մարզային համաժողով 2026»-ին, որի առանցքում կրթության մեջ տեխնոլոգիական նորարարությունների կիրառումն ու դրանց արդյունավետ ինտեգրումն էր։ Օրը հագեցած էր բովանդակային քննարկումներով, ժամանակակից մոտեցումների ներկայացմամբ և փորձի արժեքավոր փոխանակմամբ։ 🌐📊
Համաժողովին որպես բանախոս հանդես եկան Արև Փայտյանը և Անի Գևորգյանը՝ ներկայացնելով արդիական գաղափարներ և կրթության զարգացմանն ուղղված կարևոր մոտեցումներ։ 🎤
Մենթորությունն ու համագործակցային մշակույթը այն ամուր հիմքերն են, որոնց վրա ձևավորվում է ապագայի զարգացող և ուժեղ դպրոցը։ 🏫🇦🇲

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 26/04/2026

#ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆՇԱԲԱԹՕՐՅԱԿ2026

26/04/2026

#ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆՇԱԲԱԹՕՐՅԱԿ2026

25/04/2026

🇦🇲🇦🇲🇦🇲ՇՆՈՐՀԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ🇦🇲🇦🇲🇦🇲

24/04/2026

«Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի...
Ի՜նչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը... սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը…….
Մուշից եմ գալիս և Շատախից, Անդոկ սարից ու Վանա այգեստանից, Ուրֆայից ու Շապին֊Գարահիսարից, Հաճընից ու Մուսա լեռան կատարից, որտեղ զենքը ձեռքիս պաշտպանել եմ իմ տան պատիվը, իսկ ապա, ավա՜ղ, ցուպը ձեռքիս ցրվել աշխարհով մեկ...
Հավերժի ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած, դեպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...»

Գևորգ Էմին «Հավերժի ճամփորդը»

Photos from Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 հիմնական դպրոց's post 23/04/2026

📌Ուշադրություն...

Want your school to be the top-listed School/college in Nor Hachyn?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Nor Hachyn
2412

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 16:00