Nor Hachn High School

Call Directions Website

Nor Hachn High School Նոր Հաճնի ավագ դպրոց

📣📣📣ՈւշադրությունՍույն թվականի օգոստոսի 10-ին, ժամը 10:00-ից, այն աշակերտները, ովքեր դիմել են Նոր Հաճնի ավագ դպրոցի 10-րդ...
06/08/2026

📣📣📣Ուշադրություն

Սույն թվականի օգոստոսի 10-ին, ժամը 10:00-ից, այն աշակերտները, ովքեր դիմել են Նոր Հաճնի ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունելության համար, կարող են ներկայանալ դպրոցի տնօրինությանը իրենց նպատակային խմբերը ընտրելու համար:
Ձեզ հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Մեկ լուսանկար 3x4
2. Վկայականի պատճեն
3. Սովորողի ծննդյան վկայականի և ՀԾՀ պատճեն
4. Ծնողի անձնագրի պատճեն
5. Բժշկական տեղեկանք առողջության մասին

25/07/2026

📣 Հիշեցում․
Ավագ դպրոց ընդունելության կարգը և փուլերը
Հարգելի՛ ծնողներ և աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ավագ դպրոց ընդունելության գործընթացն իրականացվում է առցանց տարբերակով՝ հետևյալ ժամանակացույցով․
1-ին փուլ (Հուլիսի 20-ից)․ Առաջնահերթության իրավունք ունեցող սովորողների հայտագրում։
2-րդ փուլ (Օգոստոսի 4-ից)․ Հայտագրման հիմնական փուլ՝ բոլոր դիմորդների համար։
Դիմումների ընդունում (Օգոստոսի 20-ից)․ Համակարգում բացվում է դպրոցի տնօրենին ուղղված առցանց դիմումների ընդունումը։

⭕️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի ավագ դպրոց» ՊՈԱԿ- ում առկա է 👩‍🏫👩‍🏫👩‍💼👩‍💼📖📖📚📚✅Լաբորանտի 0,5  դրույքաչափ  ✅Դաս...
15/07/2026

⭕️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի ավագ դպրոց» ՊՈԱԿ- ում առկա է
👩‍🏫👩‍🏫👩‍💼👩‍💼📖📖📚📚
✅Լաբորանտի 0,5 դրույքաչափ
✅Դասղեկի հաստիքի թափուր աշխատատեղեր: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք մոտենալ դպրոց` տնօրեն Կ. Գևորգյանին:

📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ ծնողներ,Տեղեկացնում ենք, որ Նոր Հաճնի  ավագ դպրոցում  10-րդ դասարանի սովորողների հայտագրման գործ...
01/07/2026

📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ծնողներ,
Տեղեկացնում ենք, որ Նոր Հաճնի ավագ դպրոցում 10-րդ դասարանի սովորողների հայտագրման գործընթացի վերաբերյալ սույն թվականի հուլիսի 13-ին, ժամը 12:00-ին, մեր դպրոցում տեղի կունենա ծնողների հետ հանդիպում։ Հանդիպման նպատակն է ձեզ մանրամասն ներկայացնել էլեկտրոնային ընդունելության կարգը և պատասխանել ձեզ հուզող հարցերին։
Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է հայտագրման գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար։
Հարգանքներով` դպրոցի տնօրինություն

01/06/2026

⚽️🏐🏀Դպրոցի մարզական կյանքում այսօր նշանավորվեց հերթական տոնական իրադարձությամբ․ կայացավ Արամ Պողոսյանի անվան ամենամյա սպորտային հուշամրցաշարը։ Միջոցառումը կազմակերպել էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շամամ Արզումանյանը։
Ծրագրում ներառված սպորտային խաղերում դպրոցի սաները ցուցադրեցին հիանալի ֆիզիկական պատրաստվածություն և հաղթանակի ձգտում։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան գավաթներով։
🥇🥈🥉Միջոցառման պատվավոր հյուրերն էին Արամի ծնողները, հենց նրանց վստահվեց հաղթողներին պարգևատրելու և գավաթները հանձնելու սրտառուչ ու խորհրդանշական պարտականությունը , որը խորհրդանշեց սերունդների կապն ու անմահ հիշատակի հանդեպ խոնարհումը։

Այսօր մեր դպրոցում տիրում էր  տոնական ու ջերմ մթնոլորտ։ Կայացավ 2025-2026 ուսումնական տարվա ամենասպասված  իրադարձություն...
28/05/2026

Այսօր մեր դպրոցում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Կայացավ 2025-2026 ուսումնական տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Յուրի Հունանովի անունը կրող «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության հանդիսավոր ամփոփումը։ Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ հայտարարվեցին և մրցանակների արժանացան հետևյալ անվանակարգերի հաղթողները.

✨ ՍԻՈՆԱ ԼԵՎՈՆՅԱՆ — արժանացավ «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակին։
✨ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ — «Տարվա ուսուցիչ»։
✨ ՖԼՈՐԱ ԳԱՌՆԻԿՅԱՆ — «Տարվա լավագույն միջոցառման կազմակերպիչ»։
✨ ԳՐԵՏԱ ԱՐՍԵՆՅԱՆ և ԷԼԵՆ ԵՆՈՔՅԱՆ — «Տարվա լավագույն շրջանավարտների խորհրդի ներկայացուցիչներ»։
Պարգևատրվեցին դպրոցական տարբեր միջոցառումներում ակտիվ ներդրում ունեցած աշակերտական խորհրդի անդամները, ինչպես նաև դպրոցի սպորտային կյանքում աչքի ընկած, մարզական բարձր ակտիվություն ցուցաբերած սաները և առարկայական օլիմպիադաների տարածքային ու հանրապետական փուլերում փայլած մեր տաղանդաշատ աշակերտները՝ ովքեր իրենց գիտելիքներով ու հաղթանակներով բարձր պահեցին կրթօջախի պատիվը:

🧑🏻‍🎓👩🏻‍🎓🧑🏻‍🎓👩🏻‍🎓📚📚📚Սիրելի՛ շրջանավարտներ, «Վերջին զանգը» միայն մեկ  ուսումնական տարվա ավարտ չէ. այն խորհրդանշում է մի մե...
22/05/2026

🧑🏻‍🎓👩🏻‍🎓🧑🏻‍🎓👩🏻‍🎓📚📚📚
Սիրելի՛ շրջանավարտներ, «Վերջին զանգը» միայն մեկ ուսումնական տարվա ավարտ չէ. այն խորհրդանշում է մի մեծ, լուսավոր ու անմոռանալի հանգրվանի ավարտ և նոր` ավելի պատասխանատու կյանքի սկիզբ։
Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցական պատերից դուրս ձեզ սպասում է մի մեծ աշխարհ՝ լի հնարավորություններով և մարտահրավերներով։ Իմ պատգամն է ձեզ` երբեք չվախենա՛ք երազել և ձեր առջև բարձր նպատակներ դնել։ Եղե՛ք ազնիվ, կամեցող և հայրենասեր։ Հիշե՛ք, որ հաջողության ամենամեծ գաղտնիքը աշխատասիրության և ինքնակատարելագործման մեջ է։
Բարի՛ երթ և կանա՛չ ճանապարհ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր կյանքի հաջորդ էջերը գրվեն միայն հաղթանակներով ու ձեռքբերումներով։
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ձեր անսպառ համբերության, նվիրումի և յուրաքանչյուր աշակերտի մեջ ոչ միայն գիտելիք, այլև մարդկային բարձր արժեքներ սերմանելու համար։
Շնորհակալություն նաև ձեզ, հարգելի՛ ծնողներ, վստահության և այս տարիների ընթացքում դպրոցի կողքին լինելու համար։

🗳️🗳️🗳️🚹🚹Այսօր մեր դպրոցում անսովոր, եռուն ու պատասխանատու օր էր։ Մեկնարկել էր «Տարվա լավագույն աշակերտ» խորագրով համադպր...
19/05/2026

🗳️🗳️🗳️🚹🚹
Այսօր մեր դպրոցում անսովոր, եռուն ու պատասխանատու օր էր։ Մեկնարկել էր «Տարվա լավագույն աշակերտ» խորագրով համադպրոցական քվեարկությունը, որին մեծ պատասխանատվությամբ մասնակցեցին թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտները։
Գործընթացն անցավ բացառիկ կազմակերպվածությամբ․ Այս պատվավոր մրցույթին մասնակցելու հնարավորությունը տրվեց այն աշակերտներին, ովքեր աչքի են ընկել աշակերտական խորհրդում իրենց ակտիվ աշխատանքով, անփոխարինելի դեր են ունեցել մշակութային կյանքում և իրենց եռանդուն մասնակցությունն են բերել բոլոր դպրոցական ու համադպրոցական միջոցառումներին, ինչպես նաև ուսուցչական կազմի կողմից նախապես առաջադրվել էին լավագույն առաջադիմություն ու վարքագիծ ունեցող սովորողները՝ դառնալով տվյալ դասարանի հավակնորդը։
Առավոտյան ժամը 9:00-ից, սահմանված կարգի համաձայն, մեկնարկեց քվեարկությունը: ✅Նախապես կազմվել էին ընտրողների ցուցակները
✅ Հանձնաժողովները կազմակերպում էին քվեարկության ընթացքը։
✅ Ընտրողները ստանում էի քվեաթերթիկներ և կատարում իրենց ընտրությունը գաղտնի քվեախցում և գցում քվեատուփի մեջ:
Յուրաքանչյուր ձայն կարևոր էր, յուրաքանչյուր ընտրություն՝ կշռադատված։
Քվեարկության ավարտից հետո իրականացվեց ձայների թափանցիկ հաշվարկ, որի արդյունքում էլ հայտնի դարձավ հաղթողի անունը։

🚴‍♂️🚴‍♂️🚴🏻‍♂️🚵🚵🏻‍♀️Շնորհավորում ենք մեր դպրոցի սովորողներին` ովքեր փայլուն հանդես գալով համայնքային հեծանվավազքում, զբաղ...
14/05/2026

🚴‍♂️🚴‍♂️🚴🏻‍♂️🚵🚵🏻‍♀️
Շնորհավորում ենք մեր դպրոցի սովորողներին` ովքեր փայլուն հանդես գալով համայնքային հեծանվավազքում, զբաղեցրին 🥇-ին պատվավոր տեղը և արժանացան մարզային փուլին մասնակցելու պատվին։ Մենք հպարտ ենք ձեր ձեռքբերումներով և մաղթում ենք նորանոր նվաճումներ:
Ուսուցիչ` Շ. Արզումանյան

Address

Է. Տոռոզյանի 13
Nor Hachyn
2412

Alerts

Be the first to know and let us send you an email when Nor Hachn High School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category