Նոր Հաճնի առաջին դպրոց

Նոր Հաճնի առաջին դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոր Հաճնի առաջին դպրոց, School, Չարենցի 20, Nor Hachyn.

03/12/2025

Սիրով շնորհավորում ենք 2025թ. կամավոր ատեստավորում հաղթահարած մեր նպատակասլաց ուսուցիչներին.
1. Ռոստոմյան Նաիրա /ԹԳՀԳ/
2. Գալստյան Ալինա /Պատմություն/
3. Աբովյան Վիոլետտա /անգլերեն/
4. Լալայան Անահիտ / անգլերեն/
5. Նահապետյան Մերի / դասվար/
6. Մեջլումյան Քրիստինե / դասվար/
7. Գևորգյան Արևիկ / հայոց լ./
8. Դավթյան Աստղիկ / հայոց լ./:
Դպրոցի կամավոր ատեստավորված ուսուցիչներն արդեն կազմում են ողջ ուսուցչական անձնակազմի 45%-ը :
Սա էլ այսպես...

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 21/11/2025

🏅🏅Նոյեմբերի 20-ին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցը մասնակցեց «ՀՀ դպրոցականների Ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցույթի եզրափակիչ փուլին և ցուցաբերելով բարձր պատրաստվածություն ու թիմային ոգի՝ զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը։

👏 Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցիչներին:

Photos from Koreez.am's post 17/11/2025

Սրտանց շնորվավորում ենք, ընկեր Իվանյան ջան:

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 05/11/2025

Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Իվանյանը, արդյունավետ կիրառելով Koreez հարթակի ուսուցչի գործիքը, արժանացել է «Արծաթե գրիչ» կոչմանը։

Գոհար Իվանյանը ստեղծել է ավելի քան 200 թվային առաջադրանք, սակայն նրա ամենամեծ հաջողությունը միայն թվերում չէ․ նա կարողացել է փոխել սովորելու մթնոլորտը։ Նրա դասերն այլևս սովորական չեն․ աշակերտները սովորում են խաղալով, մրցելով, ստեղծելով, փորձելով և ամենակարևորը՝ սիրելով գիտելիքը։

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 03/11/2025

«Նոր Հաճնի N1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտ Սաշա Բաբախանյանը մասնակցեց «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ-ստուգատեսին։

Մրցույթի առաջին երկու փուլերի ընթացքում հանձնաժողովը շրջեց Հայաստանի բոլոր քաղաքներով և գյուղերով՝ լսելով ավելի քան 200 երաժշտական, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների շուրջ 5300 աշակերտների։ Այդ տպավորիչ մասնակցությունից ընդամենը մի քանի տասնյակ շնորհալի երեխաներ և խմբեր անցան եզրափակիչ փուլ։

Եզրափակիչը կայացավ Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Սաշա Բաբախանյանը փայլեց իր տաղանդով՝ արժանանալով 1-ին մրցանակին և «Լավագույն տիտղոս» կոչմանը։ 🌟

Շնորհավորանքներ Սաշային այս փայլուն հաջողության համար։ Շուտով նա հանդես կգա համերգային շրջագայությամբ՝ ԱՄՆ-ում, ներկայացնելով մեր երկրի երիտասարդ ու տաղանդավոր սերունդը միջազգային բեմերում։ 🇦🇲🎶

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 29/10/2025

2025 թ. հոկտեմբերի 16-ին ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր սեմինար՝ «Ընտանիք-դպրոց համագործակցություն» թեմայով։ Սեմինարը վարում էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի սոցիալական մանկավարժ Էլիզա Քեոշկարյանը։
Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի ուսուցիչներ և ծնողներ։ Սեմինարը նպատակ ուներ խթանել ընտանիքի և դպրոցի համագործակցությունը՝ ի նպաստ աշակերտների բարեկեցության և զարգացման։
Միջոցառումը անցավ ակտիվ ու կառուցողական մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխանով և հետաքրքիր քննարկումներով։

21/10/2025

Դպրոցին անհրաժեշտ է անգլերենի փոխարինող ուսուցիչ (24 դասաժամ)։

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 16/10/2025

Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այցելեցին Կապի թանգարան: Աշակերտները ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, հեռահաղորդակցության էվոլուցիային, տեսան կապի սարքեր՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ:

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 16/10/2025

Այո, աշունը շքեղ եղանակ է: Այն նման է հեքիաթի: Եվ ինչպես ցանկացած հրաշք, հարազատ է ու դյութող, թանկ է և անփոխարինելի: Աշնան ոսկեզոծ գույներով ներշնչված 5-8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները՝ ստեղծելով գողտրիկ անկյուն՝ «Ոսկե աշուն»
խորագրով:Դպրոցի միջանցք մուտք գործելիս բացվում է մի գեղեցիկ աշնան տեսարան, կարծես թե անտառներից մի կտոր աշուն տեղափոխվել էր դպրոց ու աշակերտներին հավաքել էր իր շուրջը՝ փոխանցելով երջանկություն ու եղանակին բնորոշ թախիծ։

Photos from Նոր Հաճնի առաջին դպրոց's post 07/10/2025

Ուսուցիչ, որքա՜ն ջերմություն ու ապագա կա այս խոսքի մեջ, որքա՜ն հուշ ու մանկություն, որքա՜ն սեր ու նվիրում: Յուրաքանչյուրն իր կյանքի ամենահարազատ դեմքերի կողքին հաստատ հիշում է իր ուսուցիչներին, նրանց, ովքեր բացեցին գիտելիքի ոսկե դուռը ու ցույց տվեցին ճանաչողության երկար ու ձիգ ճանապարհը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և թող փառավորվի էությունն ու անունը քո, ՈՒՍՈՒՑԻ՛Չ:

Want your school to be the top-listed School/college in Nor Hachyn?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Չարենցի 20
Nor Hachyn

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00