Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց

Share

ՀՀ Կոտայքի մարզի ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1992 թվականին։

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 11/06/2026

Քննություն
Դասարան՝ 9-րդ
Առարկա՝ «Մաթեմատիկա»

10/06/2026

Հայտարարություն
Մրցույթ՝ ուսուցչի թափուր պաշտոնի համար
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի « Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան №2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի « Իմ հայրենիք» (2 դասաժամ), « Իմ հայրենիքն ու աշխարհը» (2 դասաժամ), «Համաշխարհային պատմություն» (4 դասաժամ), « Հայաստանի պատմություն» (3 դասաժամ), « Հայաստանի պատմություն» (3 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը ԴԿՏՀ-ում լրացնում է դիմում և մուտքագրվում հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները՝
1. Դիմում (Ձև 1), ինքնակենսագրություն, մեկ լուսանկար ՝ 3X4 չափի
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5. Այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
6. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
7. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
8. Տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Մասնակիցը ներբեռնված փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին:
Փաստաղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 24.06.2026թ ներառյալ, ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան № 2 միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ գյուղ Նոր Գեղի, Ց. Ղազարյան 35:
Հեռախոս՝ 093 38 54 97

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 10/06/2026

12-րդ դասարանի քննություն «Մաթեմատիկա» առարկայից

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 08/06/2026

9-րդ դասարան
«Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաների բանավոր քննություն
Մաղթում ենք ձեզ հաջողություն

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 03/06/2026

12-րդ դասարանի քննություն «Հայոց լեզու և Հայ գրականություն» առարկայից

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 03/06/2026
02/06/2026

9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննություն:
Մաղթում ենք ձեզ հաջողություն:

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 26/05/2026

Այսօր առանձնահատուկ օր էր՝ լի հուզմունքով, ժպիտներով ու հիշողություններով։ Այսօր հնչեց վերջին դպրոցական զանգը, որը միաժամանակ հրաժեշտ էր մանկությանը և բարի գալուստ՝ նոր կյանքին, նոր նպատակներին ու մեծ երազանքներին։
Սիրելի’ շրջանավարտներ, պահպանե’ք ձեր դպրոցական հիշողությունները, ընկերների ջերմությունը։ Թող ձեր ապագա քայլերը լինեն վստահ ու հաջողություններով լի🌹։

Photos from Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց's post 26/05/2026

Խորին շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզպետարանին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ և հարգարժան մարզպետին՝ Ահարոն Սահակյանին, աշխատանքի գնահատման և տնօրենին շնորհակալագրով պարգևատրելու համար։
Այս գնահատանքը ոչ միայն մեծ պատիվ է, այլև՝ նոր պատասխանատվություն՝ շարունակելու առավել նվիրվածությամբ աշխատել դպրոցի զարգացման, կրթության որակի բարձրացման և սովորողների համար բարենպաստ ու անվտանգ կրթական միջավայր ձևավորելու ուղղությամբ։
Շնորհակալ եմ վստահության, համագործակցության և կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար։
Մեր բոլոր ձեռքբերումների հիմքում միասնական ու նպատակասլաց աշխատանքն է՝ հանուն մեր երեխաների կրթված և արժեհամակարգային ապագայի։
Հարգանքներով` տնօրեն Marine Khachatryan

26/05/2026

Մասնակցություն ունեցանք կենսաբազմազանության օրվան ընդառաջ ԷՅ-ԹԻ-Փի-ում կազմակերպված «Կենսաբազմազանությունը մեր կյանքի հիմքը» խորագրով մրցույթին:

Want your school to be the top-listed School/college in Nor Geghi?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Գ. ՆՈՐ ԳԵՂԻ Ց. ՂԱԶԱՐՅԱՆ 35
Nor Geghi
2410

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00