Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց

Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց

Share

Մուսալեռի միջնակարգ դպրոց

14/01/2023

Մի փոքրիկ պատմություն մեր դպրոցի մասին.

03/01/2023

Մուսալեռ հուշարձան:

Photos from Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց's post 05/10/2022

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Անխոս, բառերը քիչ են նկարագրելու այն գործի կարևորությունը, որը կատարում եք դուք, և որը, իսկապես, ավելին է քան «գործը»։
Ձեր անտրտունջ աշխատանքի արդյունքը տեսնում ենք ամենօր և ամենուր՝ մեր կողքին, մեզ հետ։ Այդ աշխատանքի արդյունքում են կերտվում հայ հերոսները, հայ չեմպիոնները, հայ գյուղատնտեսն ու գործարարը։
Եվս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ, ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ, երջանիկ, խաղաղ և համբերատար, քանի որ Ձեզանից է կախված մեր վաղվա օրը։
Միշտ ժպտացե՛ք։
Շնորհակալություն Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին՝ ջերմ շնորհավորանքի և հաճելի անակնկալի համար։

Photos from Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց's post 05/10/2022

Տոնդ շնորհավո՛ր, սիրելի ուսուցիչ։
Գեղեցիկ անակնկալ 12-րդ դասարանի աշակերտների կողմից՝ ուսուցչական անձնակազմին։

Photos from Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց's post 04/06/2022

Սիրելի՛ շրջանավարտներ սրտանց շնորհավորում ենք Ձեզ հիշարժան այս օրվա առթիվ։ Վերջին դասն ազդարարող զանգի ղողանջների հետ դուք կյանքի նոր շրջափուլ եք ոտք դնում և առավել հասուն ու պատասխանատու եք առաջ քայլելու դեպի նոր ձեռքբերումներ ու նոր բարձունքներ։
Շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս նաև ձեզ, սիրելի՛ մանկավարժներ, ձեր ջանքերի, կրթության ու դաստիարակության, անմնացորդ նվիրումի շնորհիվ է հնարավոր եղել այս ամենը։
Սիրելի շրջանավարտներ մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, հաջողություններ, ապագան ձերն է և թող այն խաղաղ երկրում ապրելու և արարելու, հաղթելու և հաղթանակներ տոնելու, մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար լինի։

10/03/2022

Շնորհակալ ենք Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին և աշխատակազմին գեղեցիկ անակնկալի համար:
Հարգանքներով Դպրոցի տնօրինություն և ուսուցչական անձնակազմ։

08/03/2022

Սիրելի կանայք և աղջիկներ, լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքն ու ջերմությունն իր մեջ պարուրող գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ցանկանում ենք, որ Ձեր հոգում միշտ խաղաղություն ու սեր լինի, շրջապատում՝ ներդաշնակություն ու հավատարմություն, իսկ ընտանիքներում՝ ջերմություն ու հոգատարություն: Ապրեք առողջ ու երջանիկ:

08/03/2022

Գարնանային արձակուրդների օրերը․
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

Photos from Մուսալեռի Ֆր.Վերֆելի անվան միջն. դպրոց's post 26/02/2022

Փետրվարի 25-ին Մուսալեռի դպրոցում տեղի ունեցավ շախմատի 16-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը։
Մասնակից աշակերտներին ցանկանում ենք հաջողություններ։

Want your school to be the top-listed School/college in Musaler?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Musaler
1140

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00