Մասիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջ

Մասիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մասիսի Պետական Գյուղատնտեսական Քոլեջ, Community College, Mkhitar Heracu 21, Masis, Ararat, Armenia, Masis.

17/10/2025

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
2025 թ. հոկտեմբերի 20-22-ը Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում կկայանա փորձագիտական այց՝ քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում։ Այցը կիրականացնի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը։ Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։20-ից 11։50-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ: Քոլեջի ներքին և արտաքին շահակիցները, որոնք ցանկանում են փորձագիտական խմբին ներկայացնել դիտարկումներ կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը մինչև սեպտեմբերի 21-ը՝ նամակ ուղարկելով փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected]։

25/07/2025

ԱՎԱՐՏՎԵՑ
------
«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում 2024–2025 ուսումնական տարվա շրջանավարտների համար դիպլոմների հանձնման շրջանը պաշտոնապես ավարտված է։
Այս ընթացքում 10 մասնագիտությունների գծով 152 շրջանավարտներ ստացել են իրենց ավարտական փաստաթուղթը՝ դիպլոմը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր շրջանավարտներին՝ կրթական գործընթացում ներգրավված լինելու, հետևողական և արժանապատիվ ուսանող լինելու համար։ Մենք ուրախ ենք, որ ձեր կյանքի այս կարևոր փուլում՝ առաջին դիպլոմի ստացման պահը, կապված է հենց մեր քոլեջի հետ։
Ձեր նվաճումները, լուսանկարներում արտացոլված, ոգևորված հայացքները ու վստահ քայլերը վկայում են, որ մեր համատեղ աշխատանքը արդյունք է տվել։
Ցանկանում ենք ձեզ հետագա մասնագիտական և անձնական հաջողություններ։
Ավարտվեց ձեզ քոլեջ բերող ճանապարհը, և այդ անցած ուղու շնորհիվ այսօր վստահ քայլով առաջ եք շարժվում՝ նոր ճանապարհներ հաղթահարելու։
Մաղթում ենք բարի ճանապարհ։


#ՄՊԳՔ

22/07/2025

‼️ Գերակա մասնագիտություն - Ձկնաբանություն և ձկնաբուծություն։
Ամբիոն - Ագրարային
Տևողություն - 3 տարի
Ուսուցման ձև - առկա
Արտոնյալ կրթաթոշակ - 50.000 ՀՀ դրամ

21/07/2025

‼️ Գերակա մասնագիտություն - Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում։
Ամբիոն - Ագրարային
Տևողություն - 4 տարի
Ուսուցման ձև - առկա
Արտոնյալ կրթաթոշակ - 50.000 ՀՀ դրամ

Want your school to be the top-listed School/college in Masis?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Website

Address


Mkhitar Heracu 21, Masis, Ararat, Armenia
Masis
0801