Di Ai Ti Language Center

Directions

Di Ai Ti Language Center Create your future today...

Ընկերներ ջան խնդրում եմ մեծացրեք ու հավանեք (like). Շնորհակալություն ☺️
29/11/2019

Ընկերներ ջան խնդրում եմ մեծացրեք ու հավանեք (like). Շնորհակալություն ☺️

04/08/2019

Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ներկայացնել իմ նամակն և ստանալ ձեր աջակցությունը:
Խնդրում եմ տարածեեե~լ
Հարգելի պարոն վարչապետNikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, նախագահ և նախարարԱրայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Ես`Տիրան Հովհաննիսյանս,17 տարեկան եմ: Հաճախել եմ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 9-րդ դասարանն ավարտել եմ գերազանցության վկայականով (կարմիր վկայական) :15 տարեկանում ինքնակամ և միայնակ, սեփական որոշմամբ, մեկնել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ուսումս շարունակելու նպատակով: Առաջին համալսարանը, որըհաճախել եմ Շաանսիի գիտության և տեխնոլոգիայի համալսարանն է( 陕西科技大学,Shaanxi university of science and technology):Այնտեղ սովորել եմ չինարեն լեզուն և մշակույթը : Ուսումնական կուրսն այնտեղ 2 տարի է, բայց ես այն յուրացրել եմ 1 տարում և արժանացել մի շարք պարգևների:
Ավարտելով վերոնշյալ համալսարանը` ընդունվել եմ Շաանսիի մանկավարժական համալսարան ( 陕西师范大学,Shaanxi Normal University), որը հանրահռչակ համալսարան է չինարեն գրականությունը և լեզուն սովորելու համար: Քանի որ սովորել եմ գերազանց, ուստի համալսարանի գիտական ղեկավարության որոշմամբ միանգամից փոխադրվել եմ 3-րդ կուրս (մասնագիտությունս` չինարեն գրականություն և բիզնես.19 տարեկանում կավարտեմ համալսարանը): Անցյալ ուսումնական կիսամյակում եղել եմ 50 լավագույն ուսանողների թվում, որոնց համալսարանը գերազանց առաջադիմության համար պարգևատրել է գումարով(4000 յուան 元):
Չինական ուսումնական հաստատություններում (100 բալային համակարգով), եթե ուսանողի քննական գնահատականների միջին գնահատականը 85-ից բարձր է, ապա նա համարվում է գերազանց ուսանող: Վերջին կիսամյակի գնահատականներս եղել են 92, 94, 96, 96,99 (քանի որ 20 օր առաջ եմ հանձնել այս քննությունները և համալսարանը գտնվում է արձակուրդի մեջ, այդ իսկ պատճառով քննության գնահատականների արդյունքները կներկայացնեմ սեպտեմբերի 2-ին): Տեսնվելով,որ ես ընդամենը 17 տարեկանում սովորում եմ գերազանց, այդ իսկ պատճառով համալսարանի ղեկավարը ցանկություն է հայտնել պահել ինձ համալսարանում մինչև դոկտորական աստիճան ստանալը:
Վերոնշյալ գնահատականների հիման վրա համալսարանի գիտական ղեկավարությունը որոշում կայացրեց տրամադրել ինձ անվճար ուսուցման և կեցության իրավունք:
2018թ-ի դեկտեմբեր ամսին հանձնել եմ HSK4 քննությունը և ստացել 300 հնարավորից 283 բալ (180 բալը համարվում է որակավորված) :
2019թ-ի մարտից հուլիս ամիսներին հաճախել եմ HSK5 քննության դասերին և համալսարանի ներսում մասնակցել քննության` ստանալով 272 բալ 300 հնարավորից:
Չինարենի ամենաբարձր իմացության աստիճանը HSK6-ն է, որին ես պատրաստվում եմ մեծ պատասխանատվությամբ և ինտենսիվությամբ:
Ցանկանում եմ նշել նաև, որ իմ ուսանած 2 համալսարաններում ես համարվում եմ ամենաերիտասարդ ուսանողը և դասի եմ հաճախում մինչև 50 տարեկան մարդկանց հետ:
Իմ ուսանած 1-ին համալսարանում երբևէ հայ ուսանող չի եղել, իսկ 2-րդ համալսարանում վերջին ուսանողն եղել է 2009թ-ին:
40000 և ավել մարդկանց առջև ներկայացրել եմ Հայաստանը մշակութային, սպորտային միջոցառումների ժամանակ:
Գերազանց տիրապետում եմ հայերեն, չինարեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
2020թ-ի հունիսի 15 -ին լրանում է 18 տարիս: Քանի որ մեկնելով զինվորական ծառայության կընդհատվի իմ ուսումնական ընթացքը և տարիների ձեռքբերածը մոռացության կմատնվի, ուստի ակնկալում եմ հանդիպում հանրապետության վարչապետի կամ հանրապետության նախագահի հետ: Նրանց հետ հանդիպումներում ես հանգամանալից կշարադրեմ այն ամենը, ինչը տեղ չի գտել այս նամակում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունն ապագաս ճիշտ կառուցելու համար:
Ւ լրումն այս ամենի` մեր պաշտոնատար անձանց հետ կցանկանայի քննարկել նաև ուսումնական, ուսումնա-մեթոդական, ուսումնա-կազմակերպչական հարցեր փորձի փոխանակման համատեքստում:
Հանդիպման ակնկալիքով և հարգանքով` Տիրան Հովհաննիսյան:

09/07/2019
  ☺️ Let's get the right answer 👌
03/07/2019

☺️ Let's get the right answer 👌

  🌙   🌟
27/06/2019

🌙 🌟

😂😂😂
23/06/2019

😂😂😂

⏰🔫😂
10/06/2019

⏰🔫😂

Address

ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ
Masis

Opening Hours

Monday 14:00 - 20:00
Tuesday 14:00 - 20:00
Wednesday 14:00 - 20:00
Thursday 14:00 - 20:00
Friday 14:00 - 20:00
Saturday 14:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Di Ai Ti Language Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share