30/12/2025
Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիան ամփոփեց մարզական տարին։ Ֆեդերացիայի նախագահ՝ Արմեն Խաչատրյանի որոշմամբ, տարվա լավագույն մարզիչ սև գոտի երրորդ դան Ռազմիկ Զարգարյանը պարգևատրեց և շնորհավորեց 2025 թվականի լավագույն մարզիկներ՝
1. Իվանյան Արսենին (գ.Սայաթ-Նովա)
2. Խաչանյան Դանիելին (գ.Խաչփար)
3. Արզումանյան Արսենին(գ.Զորակ)
4. Բաբայան Մհերին (գ.Սայաթ-Նովա)
5. Մանուկյան Մխիթարին (գ.Սայաթ-Նովա)
6. Խաչատուրյան Կարենին (գ.Խաչփար)
7. Վանյան Արտավազդին (գ.Սայաթ-Նովա)
8. Թադևոսյան Գոռին (գ.Զորակ)
9. Հարությունյան Նարեկին (գ.Նիզամի)
10. Պետրոսյան Վահեին (գ.Սայաթ-Նովա)
Հաղթանակը պատկանում է նրանց, ովքեր ոչ միայն ուժեղ են ֆիզիկապես, այլև ուժեղ հոգով։
28/11/2025
Փոքրիկ քայլերով դեպի մեծ նպատակ…
29/08/2025
Սայաթ-Նովա մարզական ակումբի սաները, մարզիչ՝ Խորեն Ղազարյանի հետ։
14/04/2025
Մայիսի 9-ին Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիան կազմակերպում է մրցաշար։
Սիրով հրավիրում ենք.
01/04/2025
Մարտի 29-ին «Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիա» ՀԿ-ն անցկացրեց մրցաշար, որին մասնակցում էին՝ Երեվան, Արմավիր, Աշտարակ, Էջմիածին, Եղեգնաձոր, Գավառ և Մասիս քաղաքներից ուժեղագույն մարզիկ-մարզուհիներ։
Մրցաշարի ընթացքում ֆեդերացիայի նախագահ՝ Արմեն Խաչատրյանը համագործակցության շնորհակալագրով պարգևատրեց մարզիչներին։ Շնորհավորում ենք մասնակիցներին և ցանկանում ավելի բարձր նվաճումներ։
30/12/2024
Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիան ամփոփեց մարզական տարին։ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Խաչատրյանը պարգևատրեց և շնորհավորեց 2024 թվականի տիտղոսակիր մարզիկներ՝
1. Ալեն Խաչատրյանին
2. Ալեն Եղյանին
3. Արթուր Մանասյանին
4. Հայկ Պետրոսյանին
5. Արսեն Իվանյանին
6. Ալեքսան Խաչատրյանին
7. Արման Հովհաննիսյանին
8. Արտավազդ Վանյանին
9. Նարեկ Դավիդյանին
10.Դավիթ Հովհաննիսյանին
այնուհետև Սև գոտի առաջին դան որակավորում շնորհեց ֆեդերացիայի սան՝ Վազգեն Թադևոսյանին։
2024 թվականի լավագույն մարզիչ ճանաչվեց և պարգևատրվեց Սև գոտի երրորդ դան, Ռազմիկ Զարգարյանը։
13/05/2024
Սայաթ-Նովա մարզական ակումբում տեղի ունեցավ գոտու որակավորման քննություն.
05/05/2024
Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիայի Զորակ, Խաչփար և Նիզամի մարզական ակումբների մարզիկները հաջողությամբ հանձնեցին գոտու որակավորման քննությունները: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում ֆեդերացիայի մարզիչ սև գոտի 3-րդ դան Ռազմիկ Զարգարյանին։
26/03/2024
Մարտի 25-ին «Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիա» ՀԿ-ն անցկացրեց մրցաշար։ Կաշվե գոտու, գավաթի և մեդալների համար գեղեցիկ մրցակցությանը մասնակցում էին շուրջ 150 մարզիկ-մարզուհիներ' Երեվան, Արմավիր, Աշտարակ, Էջմիածին, Եղեգնաձոր, Գավառ և Մասիս քաղաքներից. Շնորհավորում ենք մասնակիցներին և ցանկանում ավելի բարձր նվաճումներ։