30/04/2026
Հրաժեշտ մանկության հեքիաթին 🚀 🌈 🎉
Մանկությունը մի կախարդական աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր օր լցված է ժպիտներով, բացահայտումներով ու ջերմությամբ։ Այդ աշխարհից դեպի նոր բարձունքներ անցումը միշտ հուզիչ է՝ լի հիշողություններով ու գեղեցիկ սպասումներով։
Այս տրամադրությամբ 4Բ դասարանի սովորողները ներկայացրին իրենց ավարտական հանդիսությունը՝ այն դարձնելով հուզառատ և հիշարժան մի տոն։ Երգերի, ասմունքի և բեմական դրվագների միջոցով նրանք ամփոփեցին անցած չորս տարիների ամենավառ պահերը՝ փոխանցելով իրենց սերն ու երախտագիտությունը դպրոցի հանդեպ։
Հանդիսությունը դարձավ նաև նոր սկզբի խորհրդանիշ՝ դեպի մեծ երազանքներ ու վստահ ապագա։ Երեխաների աչքերում փայլում էր հավատը, իսկ սրտերում՝ նպատակների ուժը։
Խորին շնորհակալություն և անկեղծ հիացմունք ուսուցիչներին՝ Էմմա Ֆիդոյանին և Ալլա Խաչատրյանին՝ իրենց անձնվեր աշխատանքի և երեխաների հոգում լույս սերմանելու համար։
29/04/2026
Դեպի երազանք 🚀 🌠 ✨🌟
Օրը լի էր ջերմությամբ, անկեղծությամբ ու ստեղծագործական շնչով։
4Ա դասարանի սովորողները հանդիսավորությամբ ու մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց կյանքի կարևոր փուլերից մեկի՝ տարրական դպրոցի ավարտական միջոցառումը։ Սա հաշվետվություն էր անցած տարիների մասին, գեղեցիկ ու հուզիչ ճանապարհորդություն դեպի մանկության անմոռանալի հուշեր և դեպի նոր երազանքներ տանող ուղի։
Նրանց յուրաքանչյուր ելույթ արտացոլում էր իրենց ներաշխարհը, երազանքներն ու արդեն ձևավորված նպատակները։
Այս միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցը միայն գիտելիքի օջախ չէ, այլ վայր, որտեղ ձևավորվում են անհատներ, կերտվում են արժեքներ և ծնվում են մեծ երազանքներ։
Շնորհակալություն ուսուցչին՝ իր անսահման նվիրումի, հոգատարության և մասնագիտական բարձր որակների համար։
Թող այս ավարտը դառնա նոր ու ավելի մեծ երազանքների սկիզբ, իսկ յուրաքանչյուր քայլ լինի վստահ ու հաջողություններով լի։
Դասվար՝ Հեղինե Գասպարյան
28/04/2026
🎙️🎵 🎶 Հավերժության Շառլ
7Ա դասարանի սովորողները ներկայացրին գեղեցիկ, հուզիչ և հիշարժան միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ երգիչ, շանսոնիե, համաշխարհային մշակույթի բացառիկ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին։
Միջոցառումը հագեցած էր երգերով, ասմունքով և բեմականացված դրվագներով, որոնք ամբողջական կերպով ներկայացնում էին Ազնավուրի հարուստ ստեղծագործական ուղին, նրա մարդկային տեսակը և հայ ժողովրդի հանդեպ ունեցած անսահման սերը։
Այս միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ազնավուրը հավերժ է՝ իր արվեստով, իր խոսքով և իր թողած անջնջելի հետքով, իսկ մեր երիտասարդ սերունդը պատվով կրում և փոխանցում է այդ մեծ ժառանգությունը։
Հատուկ շնորհակալություն ուսուցչին՝ իր նվիրված աշխատանքի և բարձր ճաշակով ընտրված ծրագրի համար, որի շնորհիվ ևս մեկ հնարավորություն ունեցանք արժևորելու մեծ արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։
Դասղեկ՝ Լիլիթ Դալարյան
26/04/2026
♻️ 🧤🚮 Համամարզային շաբաթօրյակ
📍Մարտունու N1 հիմնական դպրոցն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց համամարզային շաբաթօրյակին՝ իր կարևոր ներդրումն ունենալով համայնքի մաքրման և բարեկարգման գործում։
Յուրաքանչյուր մաքրված անկյուն մեր մարզի հանդեպ սիրո և պատասխանատվության արտահայտությունն է։
Դպրոցի ուսուցիչներն ու սովորողները համատեղ իրականացրին տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Սովորողները խնամեցին նորատունկ եղևնիները՝ ցուցաբերելով հոգատարություն և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։
Շաբաթօրյակը, բացի աշխատանքային նախաձեռնությունից, նաև կարևոր դաստիարակչական նշանակություն ունեցավ, որի ընթացքում սովորողները գործնականում գիտակցեցին մաքուր և խնամված միջավայրի արժեքը՝ միաժամանակ զարգացնելով թիմային աշխատանքն ու համագործակցությունը։
22/04/2026
Մաքուր միջավայր՝ մեր միասնական ջանքերով
♻️ Ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ։
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում բոլորիդ միանալ մարզի համայնքներում իրականացվող մաքրման և բարեկարգման աշխատանքներին։
Ակնկալում ենք համայնքների բնակիչների, պետական և համայնքային կառույցների, կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների ակտիվ մասնակցությանը։
Միասին կարող ենք մեր համայնքները դարձնել ավելի մաքուր, խնամված և բարեկարգ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
18/04/2026
Հերոսական անցյալի կենդանի վկան
9Ա և 9Բ դասարանների սովորողները ուսուցիչ Լիլիթ Գևորգյանի նախաձեռնությամբ մասնակցեցին ուսուցողական դասի, որը դարձավ հիշարժան և խորիմաստ հանդիպում։ Դասարան էին հրավիրել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած Շահեն Դավթյանին, ով իր կենդանի խոսքով ներկայացրեց պատերազմի ծանր ու հերոսական էջերը։
Հանդիպման ընթացքում նա կիսվեց իր անձնական փորձով, խոսեց մարտական ընկերների անձնվիրության, դժվարություններով լի օրերի և հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության մասին։ Նրա խոսքը հագեցած էր ցավով, հպարտությամբ և հայրենիքի նկատմամբ անսահման սիրով։
Սովորողները մեծ ուշադրությամբ և հուզմունքով լսեցին հյուրին, ուղղեցին բովանդակալից հարցեր և մասնակցեցին խորքային քննարկման՝ փորձելով առավել ամբողջական պատկերացում կազմել պատմության կենդանի վկայության մասին։
Հանդիպումն ավարտվեց խոր հուզականությամբ և մնայուն տպավորությամբ՝ դառնալով անմոռանալի իրադարձություն բոլորի համար։
18/04/2026
Ու՞մ համար է ✍️ 💬 📖
3Ա դասարանում «Մայրենի» առարկայից անցկացվեց հետաքրքիր և բովանդակալից բաց դաս, որը նվիրված էր լեզվական կարողությունների զարգացմանն ու մայրենի լեզվի արժևորմանը։
Դասապրոցեսին սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին տարբեր առաջադրանքների կատարմանը՝ ընթերցեցին և վերլուծեցին տեքստեր, արտահայտեցին սեփական մտքերը, ցուցադրեցին իրենց խոսքի հարստությունն ու ճիշտ արտահայտվելու կարողությունները։ Նրանց ակտիվ մասնակցությունը և հետաքրքրվածությունը վկայում էին թեմայի կարևորության ու ճիշտ կազմակերպված ուսուցման մասին։
Բաց դասը նպաստեց սովորողների հաղորդակցական հմտությունների զարգացմանը, ստեղծագործ մտածողության ձևավորմանը և մայրենի լեզվի նկատմամբ սիրո ու հոգատար վերաբերմունքի ամրապնդմանը։
Դասվար՝ Նարինե Հոխանյան