01/03/2017
ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ԿԱՊԵԼԼԱ
Սիքստինյան Կապելլան համարվում է Վատիկանի մարգարիտը: Նրա թագն ու պսակն էլ առաստաղին Միքելանջելոյի կողմից արված որմնանկարներն են: Ասում են՝ Միքելանջելոն ատում էր Սիքստինյան Կապելլան, քանի որ այն խլել էր իր առողջությունը եւ լավագույն տարիները: Սիքստինյան Կապելլան ի սկզբանե ամրոց է եղել: Այն կառուցվել է 1473-1481 թթ. Ջորջե դե Դոլչի ճարտարապետի կողմից՝ Հռոմի պապ Սիքստոս IV-ի պատվերով, որտեղից էլ առաջացել է անունը։ Այժմ Կապելլան թանգարան է, Վերածննդի դարաշրջանի երեւելի հուշարձան, որն օգտագործվում է կոնկլավների ժամանակ, որոնց ընթացքում կարդինալներն ընտրում են նոր Հռոմի պապ։ Որմնանկարների վրա աշխատել են Վերածննդի դարաշրջանի լավագույն նկարիչները՝ Սանդրո Բոտիչելլին,Դոմենիկո Գիրլանդայոն, Պիետրո Պերուջինոն, Կոզիմո Ռոսելին ու Ռաֆայելը, թեեւ ամեն ինչ միայն Միքելանջելոյի անվան հետ է կապվում: Միքելանջելոն ատում էր Կապելլայի առաստաղի նկարազարդումները, մշտապես տրտնջում էր, որ ինքը քանդակագործ է եւ ոչ թե նկարիչ: Այնուամենայնիվ, նա այդտեղ ստեղծագործելու համար ծախսել է իր կյանքի հինգ տարիները: Սիքստինյան Կապելլայի գլուխգործոցներից մեկը «Ադամի ստեղծումը» որմնանկարն է: Դրանից հետո բոլորը սկսեցին Աստծուն պատկերել ծերունու կերպարով, այնպես, ինչպես Միքելանջելոն էր նկարել: Քսանհինգ տարի անց որոշվեց մեկ այլ որմնանկար անել՝ «Ահեղ դատաստանը», հանուն որի ոչնչացվեցին Պերուջինոյի գլուխգործոցները: Ի դեպ, «Ահեղ դատաստանը» զբաղեցնում է 200 քմ տարածք: 1590թ. մեկ այլ Պապ՝ Կլիմենտ VIII-ը որոշեց ոչնչացնել Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը»՝ հայտարարելով, որ այնտեղ անպարկեշտ ու բաց մարմիններ կան, ինչը հակասում է քրիստոնեական սկզբունքներին: Բարեբախտաբար, նրան մտափոխեցին: