Կրթապնակ/ EduPalette

Կրթապնակ/ EduPalette

Share

Կրթապնակն անվճար կրթական հնարավորությունների հարթակ է Մարտունի համայնքում։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծել է մեծահասակների կրթության «Կրթապնակ» կենտրոնը Մարտունի քաղաքում։ Կենտրոնում իրականացվող դասընթացները 15-ից բարձր տարիքի անձանց համար։ Կենտրոնի կողմից իրականացվող բոլոր դասընթացներն անվճար են։
https://www.facebook.com/

Photos from Կրթապնակ/ EduPalette's post 02/06/2026

🌱Սիրով տեղեկացնում ենք, որ «Կրթապնակ» ՄՈՒԿ կենտրոնի կողմից իրականացվել է առցանց դասընթաց նախադպրոցական մանկավարժների համար՝ նվիրված երեխաների զարգացման և մասնագիտական բարեկեցության կարևոր թեմաներին։
Համոզված ենք, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մանկավարժներին իրենց ամենօրյա աշխատանքում՝ ստեղծելով ավելի աջակցող և զարգացնող միջավայր երեխաների համար։ 🌈

Ծրագիրը ֆինանսավորվում է DVV International in Armenia-ի կողմից

20/05/2026

📌Քաղաքացիական կրթության և ընտրություններին տեղեկացված մասնակցության համար արդեն առկա է նոր թվային գործիք՝ https://votearmenia.am/ հարթակը։
✅Պատասխանելով 30 կարճ հարցերի՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է ստանալ պատկերացում, թե առաջիկա ընտրությունների համատեքստում ո՞ր քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումներն ու գաղափարական շեշտադրումներն են առավել համահունչ իր տեսակետներին։
ℹ️Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի գիտակցված մոտենալ քաղաքական գործընթացներին՝ համադրելով տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները սեփական արժեքների, առաջնահերթությունների ու սպասումների հետ։
🤝Հարթակը ստեղծվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ։

📌Քաղաքացիական կրթության և ընտրություններին տեղեկացված մասնակցության համար արդեն առկա է նոր թվային գործիք՝ https://votearmenia.am/ հարթակը։

✅Պատասխանելով 30 կարճ հարցերի՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է ստանալ պատկերացում, թե առաջիկա ընտրությունների համատեքստում ո՞ր քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումներն ու գաղափարական շեշտադրումներն են առավել համահունչ իր տեսակետներին։

ℹ️Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի գիտակցված մոտենալ քաղաքական գործընթացներին՝ համադրելով տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները սեփական արժեքների, առաջնահերթությունների ու սպասումների հետ։

🤝Հարթակը ստեղծվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ։

Photos from Կրթապնակ/ EduPalette's post 15/05/2026

✨Երբ հոբբին դառնում է մասնագիտություն DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ
✂️Մեր վարսահարդարման դասընթացները արդեն ընթացքի մեջ են։

22/04/2026

✨ Մեր կենտրոնում կրթությունը դառնում է արվեստ ✨

«Կրթապնակ» մեծահասակների կրթության և ուսումնառության կենտրոնում շարունակվում են դիմահարդարման դասընթացները՝ մեծ ոգևորությամբ և ակտիվ մասնակցությամբ։

🌿Այս դասընթացները ոչ միայն հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ և խորացնել գիտելիքները գեղեցկության ոլորտում, այլև օգնում են բացահայտել ստեղծագործական ներուժը, զարգացնել ինքնավստահությունը և ձևավորել նոր մասնագիտական ուղի։

🌿Մեր մասնակիցները սովորում են ժամանակակից տեխնիկաներ, ծանոթանում են դիմահարդարման գաղտնիքներին և ձեռք են բերում գործնական փորձ՝ փորձառու մասնագետի ուղեկցությամբ։

💄 Գեղեցկությունը սկսվում է գիտելիքից, իսկ գիտելիքը՝ մեր կենտրոնից։
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դասընթացները իրականացվում են DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։

26/03/2026

🎓«Կրթապնակ» ՄՈՒԿ կենտրոնում շարունակվում են իրականացվել SMM դասընթացները։
📚Դասընթացը ներառում է թե՛ տեսական, թե՛ գործնական մասեր, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, այլև կիրառել դրանք գործնականում ։

Ծրագիրը իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։

Photos from Կրթապնակ/ EduPalette's post 20/03/2026

🎓Մեր կենտրոնում իրականացվող ՍՄՄ (Social Media Marketing) դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների թվային հմտությունները և պատրաստել նրանց ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:

✨Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են սոցիալական մեդիայի կառավարման հիմնական գործիքներին, սովորում են ստեղծել գրավիչ և արդյունավետ բովանդակություն, մշակել ռազմավարություններ, ինչպես նաև վերլուծել էջերի ակտիվությունն ու արդյունքները։

📌Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում գործնական գիտելիքներին․ մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատել իրական նախագծերի վրա, զարգացնել ստեղծագործական մտածողությունը և ձեռք բերել մրցունակ հմտություններ։

Դասընթացները ֆինանսավորվում են DVV International in Armenia-ի կողմից։

Photos from Կրթապնակ/ EduPalette's post 13/03/2026

Կրթապնակ ՄՈՒԿ կենտրոնում ակտիվորեն իրականացվում են ավտովարման տեսական դասընթացները։
Դասընթացներին մասնակիցները սովորում են՝

🚌Ճանապարհային երթևեկության կանոններ – երթևեկության հիմնական օրենքները
🚳Ճանապարհային նշաններ և գծանշումներ – նշանների տեսակները, դրանց նշանակությունը և ճիշտ կիրառումը
🚦Խաչմերուկների անցում – ինչպես ճիշտ անցնել կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկները
🧑‍🔬Առաջին օգնության հիմունքներ – ինչ անել վթարի դեպքում և ինչպես օգնել տուժածներին

Ծրագիրը ֆինանսավորվում ե DVV International in Armenia-ի կողմից։

Կրթապնակի դասընթացների ցանկ 03/03/2026

✨ Լավ նորություն։

🎓«Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնը կրկին բացում է իր դռները։

❗️❗️❗️Երբեք ուշ չէ սովորելու, զարգանալու և նոր հնարավորություններ ստեղծելու համար։
✅Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք ձեր առաջընթացին և վստահ քայլերին դեպի նոր նպատակներ։
Մեր դասընթացների ցանկին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով👇
Դասընթացները նախատեսված են Մարտունի խոշորացված համայնքի մեծահասակների համար։

Կրթապնակի դասընթացների ցանկ

Photos from Կրթապնակ/ EduPalette's post 04/12/2025

🎓Հաջողությամբ ավարտոցինք «Կրթապնակ» ՄՈՒԿ կենտրոնի «Աջակցություն նախադպրողական հաստատության մանկավարժներին» թեմայով դասընթացը
Մասնակիցները ծանոթացան՝
✅0–3 և 3–4 տարեկան երեխաների խոսքի զարգացման հիմնական առանձնահատկություններին
✅Վաղ խոսքային զարգացման փուլերին և դրանց ընթացքին
✅Սթրեսի առաջացման պայմաններին, մարմնի վրա դրա ազդեցությանը և հարմարման փուլերին
✅Ինքնակարգավորման և սթրեսի հաղթահարման հիմնական տեխնիկաներին

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Ծրագիրը ֆինանսավորվում է DVV International in Armenia -ի ֆինանսական աջակցությամբ։

04/11/2025

💕Հատված մեր կենտրոնի դիզայնի դասընթացից։

Ծրագիրը ֆինանսավորվում է DVV International in Armenia-ի կողմից

Want your school to be the top-listed School/college in Martuni?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


17 Kamo Street
Martuni
1402

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00