08/06/2026
24.05.2026թ.-ին կայացավ «Դեպի հաղթանակ» խորագրով մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան, որը համախմբել էր տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երեխաների։ Օլիմպիադային անմասն չմնացին նաև IQ Մարտունու սաները: ❤️
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն, արագ մտածողություն: Օլիմպիադան անցավ ջերմ ու մրցակցային մթնոլորտում՝ դառնալով ոչ միայն գիտելիքների ստուգման, այլև փորձի փոխանակման և նոր ընկերությունների ձևավորման հարթակ։ Մասնակիցների հաջողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նպատակասլացությունն ու հետևողական աշխատանքը տանում են դեպի հաղթանակի:
Մասնակիցներից յուրաքանչյուրի համար այն տոն էր , սեփական ունակություններն ու կարողությունները դրսևորելու մեծ հնարավորություն, մոտիվացիայի աղբյուր` առավել մեծ պատասխանատվությամբ և ջանասիրությամբ աշխատելու:
«Դեպի հաղթանակ» ճանապարհը սկսվում է փոքր քայլերից և լի է դժվարություններով, սակայն ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել ինքնավստահության, աշխատասիրության շնորհիվ: Եվ, IQ Մարտունին նույնպես դարձավ այդ հաղթանակի կրողը ❤️
IQ Center Global Education