25/12/2024
Դուք թերևս կհարցնեք, թե ինչն էր մեր հավաքվելու և այս ուրախ տրամադրության պատճառը, իսկ մենք անասելի հպարտությամբ ու հուզմունքով հայտարարում ենք, որ այսուհետ վերսկսում ենք մեր ակտիվ գործունեությունը, որպես «Ջանէ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն:😳😍
Մենք փոքր քայլերով, բայց վստահությամբ առաջ ենք շարժվում` մտքում ունենալով անցյալի և մեր իսկ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը:🇦🇲
Ջանէն այսուհետ ոչ միայն Կոլխոզաշենի սիմվոլն է լինելու, այլ նաև իր շուրջն է միավորելու գաղափարակից բազում ընկերների:🙂
Սպասեք նորությունների🙌:
Իսկ դրանք շատ չեն ուշանա✨
17/12/2023
Երեկ Impact Hub Yerevan -ում տեղի ունեցած Ամանորյա տոնավաճառին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մեր թիմի անդամները:
Քնար Խաչատրյանն ու Նանա Գրիգորյանը տոնավաճառին ներկայացել էին Hidden Road Initiative - Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն -ի օգնությամբ և տաղավարում ցուցադրում էին Կոլխոզաշենի նկարներով փոստքարտեր, գրքեր և օրացույցեր:
Քնարը ներկայացվրեց նաև իր նոր փոքրիկ բիզնեսը` HeartBeads-ը, որի մասին ավելի ուշ կխոսենք: 🙂
Արցախից հեռու` Արցախով լի` մենք շարունակում ենք աճել և նոր հաջողություններ գրանցել:
31/10/2023
Տեսնաս էս տարե աշունքըդ հի՞նչ գույնի ա...
07/10/2023
Մեր հիմնադիր-անդամներից Նուշիկն ու Քնարը այժմ ուսանում են Երևանի լավագույն համալսարաններում և ակտիվ ներգրավված են տարբեր նախաձեռնություններում:
Քնարն ու Նուշիկը Ուսանողի Տան անդամներ են և օրերս հնարավորություն են ունեցել պատմելու Կոլխոզաշենի և գյուղում իրականացրած մեր ծրագրերի մասին:
23/09/2023
Սիրելի հետևորդներ,
Բազմաթիվ նամակներին ի պատասխան,
մեր կենտրոնի բոլոր անդամները ողջ, առողջ են, փառք Աստծո:
Գտնվում ենք գյուղում և ամեն ինչ նորմալ է մեզ հետ:
Շնորհակալություն անհանգստանալու և մեր մասին մտածելու համար...
21/08/2023
Մեր այս ամառը տարբերվում էր նախորդ բոլոր հիանալի ժամանակներից...
Շրջափակված Արցախում թե հնարավորություններն են քիչ, թե ուտելիքը և թե տրանսպորտը: Միայն հույսն է շատ, հույսը` լավ ու պայծառ օրերի համար:
Բայց և այնպես, կյանքը շարունակվում է, իսկ մենք փորձում ենք մեր այս դժվարին օրերին գոնե մի փոքր գույն հաղորդել:
Ամառվա ավարտն այս տարի մի քիչ այլ գույն ունի: Մենք բարի ճանապարհ ենք մաղթում մեր թիմակիցներից Քնարին, Նուշիկին, Նանային և Նարեին, ովքեր կրթական նոր արկածների հետևից են գնում, իսկ թիմի մյուս մասն էլ պատրաստվում է դպրոց հաճախելուն ու նոր ուսումնական տարին ավելի բարեհաջող սկսելուն:
Ուստի մեր յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի լի է սիրով, հոգատարությամբ, կարոտով:
Իսկ Ձեզ, սիրելի հետևորդներ, մեր այս օրերի հավաքներից գույներ ենք բերել, կարոտած կլինեք մեզ և Կոլխոզաշենը:💚
15/05/2023
ԿոլխոզՔվեսթը մեկ տարեկան է🥳🥳🥳🥳
Սիրելի հետևորդներ,
Մեր առաջին համայնքային ծրագիրը` ԿոլխոզՔվեսթը, արդեն մեկ տարեկան է:💛
✅Դեռևս 2021 թվականի նոյեմբերին սկսել էինք նախագծի նախապատրաստական աշխատանքները, դրամահավաքի միջոցով հավաքել առաջին խաղի համար նախատեսված գումարը, իսկ արդեն 2022-ի մայիսի 15-ին տեղի ունեցավ մեր առաջին խաղը:
Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք կազմակերպել 5 ԿոլխոզՔվեսթ: 😳
Սա, հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու պահանջվող ժամանակը, բացառիկ արդյունք է:
Մեր 5 խաղերի ընթացքում գյուղում հասցրել ենք հյուրընկալել 164 զբոսաշրջիկի, ովքեր ծանոթացել են գյուղին ու բացահայտել այն այլ տեսանկյունից:😍
Վստահաբար ասում ենք. Արցախում նոր զբոսաշրջային ուղղություն է զարգացել` իդեպս ԿոլխոզՔվեսթի:😎
Իսկ մինչ մենք մի փոքր կտոնենք մեր նախագծի տարեդարձը, Դուք կարող եք մեզ շնորհավորել մեկնաբանությունների բաժնում:❤️💚
#Ջանէ #Կոլխոզաշեն #Կոլխոզքվեսթ #Արցախ