Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց

Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց

Share

Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց

Photos from Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց's post 14/07/2026

📚«Մեր սաների հաջողությունները» շարքից...

Մեր դպրոցի 9-րդ դասարանի սաներ Արփի Ավետիսյանը և Էլեն Ալեքսանյանը հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում ցուցաբել են խորը գիտելիքներ և արժանացել Երկրորդ կարգի դիպլոմի;
Շնորհավորում ենք մեր սաներին և իրենց ուսուցիչներին՝ մաղթելով նոր հաջողություններ;

Photos from Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց's post 23/06/2026

📚«Մեր սաների հաջողությունները» շարքից...

7-րդ ՙՙԲ՚՚ դասարանի սովորողները մասնակցել են
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի շրջանակում իրականացված «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» համադպրոցական ֆլեշմոբին և արժանացել են շնորհակալագրերի։
Ուսուցիչ՝ Շ.Մուշեղյան

12/06/2026

Սիրելի ՛ Լուսինե Սեթյան, սիրով շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն, բեղմնավոր աշխատանքային գործունեություն և անսպառ եռանդ:
Թող սերն ու բարությունը Ձեզ ուղեկից լինեն ողջ կյանքում:

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ 10/06/2026

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են տեսաուղեցույցներ (https://escs.am/am/news/36634)՝ 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների էլեկտրոնային հայտագրման գործընթացի վերաբերյալ։
Ծնողներին գործընթացի վերաբերյալ ժամանակին և արդյունավետ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հայտագրման ընթացակարգը ճիշտ կազմակերպելու նպատակով կիսվում ենք նշված հղումով:

https://escs.am/am/news/36634

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....

03/06/2026

Սիրելի՛ Նունե Մանուկյան, շնորհավորում ենք ծննդյան այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում առողջություն, երջանկություն և անսպառ ժպիտ:
Թող իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, և թող հաջողությունը, ուրախությունն ու ոգեշնչումը դառնան Ձեր մշտական ուղեկիցները:

01/06/2026

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Photos from Մարտունու Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոց's post 01/06/2026

📚«Մեր սաների հաջողությունները» շարքից...

Ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից կազմակերպված «ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՂՆԵՐԸ» ընթերցանության ստեղծագործական համահայկական բարդ ու բովանդակալից մրցույթին մասնակցել է նաև մեր դպրոցի 8-րդ «Բ» դասարանի սան ՆԱԶԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ` ցուցաբերելով բարձր առաջադիմություն, վերլուծական փայլուն միտք և գրական հասունություն: Նազենին հաջողությամբ հաղթահարել է բոլոր երեք փուլերը և զբաղեցրել պատվավոր 3-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցչուհի Լենա Սարգսյանին և նրա սանին,մաղթում նորանոր գրական ու կրթական հաջողություններ։
Մրցույթի մանրամասները.
Մրցույթը տևել է 3 ամիս և անցկացվել է 2 տարիքային խմբերի մասնակցությամբ (7-8-9-րդ դասարաններ և 10-11-12-րդ դասարաններ)՝ անցնելով 3 պատասխանատու փուլերով.
I փուլի ընթացքում մասնակիցները ընթերցել են առաջարկվող «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» գրքերը, ընտրել ժամանակակից գրողներից մեկական ստեղծագործություն և դրա վերաբերյալ գրել վերլուծական շարադրանք։
II փուլի ընթացքում մասնակիցները դարձյալ նույն քրեստոմատիայից ընտրել են մեկ այլ ստեղծագործություն և ներկայացրել ինքնատիպ էսսե։
III փուլն իրենից ներկայացնում էր դեմ առ դեմ հանդիպում ժյուրիի անդամների հետ, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին ժյուրիի տարաբնույթ հարցերին և քննարկեին իրենց ընտրած ստեղծագործությունների հիման վրա գրված աշխատանքները։
Այս գեղեցիկ հաղթանակի շնորհիվ մեր դպրոցի գրադարանը համալրվել է 20 արժեքավոր գրքով։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը դպրոցական գրադարանին նման գեղեցիկ ու արժեքավոր նվեր փոխանցելու, ինչպես նաև պատանի ընթերցասերներին մշտապես քաջալերելու և գրքի հանդեպ սերը խրախուսելու համար։
Ուուցիչ՝ Լենա Սարգսյան

01/06/2026

Սիրելի՛ Ռուզաննա Սամվելյան, շնորհավորում ենք ծննդյան այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում առողջություն, երջանկություն և անսպառ ժպիտ:
Թող իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, և թող հաջողությունը, ուրախությունն ու ոգեշնչումը դառնան Ձեր մշտական ուղեկիցները

Want your school to be the top-listed School/college in Martuni?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


10 Heratsi Street
Martuni
1401

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00