Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan

Share

Չարենցավանի N 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967թ.

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ 03/06/2026

Հարգելի՛ ծնողներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են տեսաուղեցույցներ (https://escs.am/am/news/36634)՝ 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների էլեկտրոնային հայտագրման գործընթացի վերաբերյալ։
Անհրաժեշտ է ծանոթանալ:

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 31/05/2026

Մեր սովորողները՝ «Վիշապների պահապանները» կրթամշակութային ծրագրի կենտրոնում🐲
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի 30 աշակերտներ ակտիվորեն մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իստիտուտի և «Մշակույթը՝ գործուն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Վիշապների պահապանները» յուրօրինակ կրթամշակութային ծրագրին։
Միջոցառման ընթացքում մեր սաները դիտեցին «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմն ու թեմատիկ տեսահոլովակը, ինչպես նաև ինտերակտիվ զրույց-դասախոսություն ունեցան ստեղծագործական և գիտական թիմի հետ։ Ծրագրի ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրը ստացավ 20-էջանոց ինտերակտիվ կրթական գրքույկ, որը թույլ կտա խաղային առաջադրանքների միջոցով ամրապնդել հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության՝ վիշապաքարերի մասին ստացած գիտելիքները։
Հպարտ ենք մեր սովորողների ակտիվությամբ ու պատմական արժեքների հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 28/05/2026

Չարենցավանի N 2 հիմնական դպրոցում մայիսի 27-ին իրականացվեց «Բնագիտություն 9» առարկայի քննական նախագծային աշխատանքը (համաղեկավարներ՝ Լ. Գասպարյան, Հ. Լալազարյան)։
Նախագծի թեման էր՝ «Գեղեցիկ ապրելու արվեստը․ օծանելիքի արտադրումը տնային պայմաններում»։

Մարտի 17-ից սկսած սովորողները մեծ հետաքրքրությամբ և պատասխանատվությամբ ներգրավվել էին օծանելիքի պատրաստման գործընթացում։ Շուրջ տասներկու ժամ տևած աշխատանքների արդյունքում նրանք ստեղծեցին տարբեր հիմքերով՝ ցիտրուսային, վանիլային և փայտային նրբաբույրերով օծանելիքներ, որոնք ներկայացրին նախագծային աշխատանքի պաշտպանության ընթացքում։

Պաշտպանությանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ տիկին Հասմիկ Մակարյանը, ով հետևեց սովորողների ելույթներին, ծանոթացավ նրանց կատարած աշխատանքներին և բարձր գնահատեց ցուցաբերված ստեղծագործական մոտեցումն ու գործնական հմտությունները։

Նախագիծը ոչ միայն նպաստեց սովորողների գիտելիքների խորացմանը, այլև զարգացրեց նրանց հետազոտական, համագործակցային և ստեղծագործական կարողությունները՝ միաժամանակ բացահայտելով գեղեցիկը ստեղծելու արվեստը։

26/05/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները
🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։
🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 25/05/2026

📋 Չարենցավանի N 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդն իրականացրեց տարեվերջյան հաշվետու նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքները, քննարկվեցին իրականացված նախաձեռնություններն ու դեռևս անավարտ ծրագրերը։

🗣️ Նիստը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ աշակերտական խորհրդի անդամները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերի վերաբերյալ առաջարկները։

🏅 Նիստի ավարտին ուսումնական հանձնախմբի համակարգող Մանե Սահակյանը պարգևատրվեց պատվոգրով՝ որպես լավագույն համակարգող՝ տարվա ընթացքում ցուցաբերած պատասխանատու, ակտիվ և արդյունավետ գործունեության համար։

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 25/05/2026

🧪 Լաբորատորիայում անցկացված յուրաքանչյուր դաս սովորողների համար դառնում է ոչ միայն գիտելիք ստանալու, այլև փորձարկումների ու բացահայտումների հետաքրքիր աշխարհ։ Լաբորատոր պայմաններում աշակերտները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները կիրառել գործնականում, հետևել քիմիական և ֆիզիկական երևույթներին և սեփական աչքերով տեսնել գիտության «կախարդանքը»։

⚗️ 6-րդ «ա» դասարանի սովորողները հերթական հետաքրքիր դասի ընթացքում ծանոթացան տարբեր նյութերի հատկություններին, իրականացրին փորձեր, պահպանեցին անվտանգության կանոնները և մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին յուրաքանչյուր փորձի (ուսուցիչներ Հ. Լալազարյան, Փ. Խոջայան)։ Նման դասերը զարգացնում են ոչ միայն գիտելիքները, այլև ուշադրությունը, տրամաբանական մտածողությունն ու թիմային աշխատանքը։

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 24/05/2026

Կայացավ «Ընթերցանություն և ասմունք» և «Ընթերցասերներ» խմբակների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը (խմբակավարներ Ա. Սուքիասյան, Ա. Աբելյան), որը հենց առաջին րոպեներից ստեղծեց ջերմ ու խորհրդավոր մթնոլորտ։

Սաները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին հայ գրի ու գրքի պատմությունը՝ մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին և Հակոբ Մեղապարտին։ Միջոցառման ընթացքում արժևորվեցին մեր ազգային արմատները, մայրենի լեզուն և մշակութային գանձերը։ Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց գրքի և համակարգչի ժամանակակից երկխոսությունը, որն ուներ և՛ ուսուցողական, և՛ խորհելու տեղիք տվող բնույթ։

Երեխաների շուրթերից հնչեցին Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի և Սարոյանի խոսքերը՝ փոխանցելով հայրենասիրության, լեզվի ու գրքի հանդեպ սիրո կարևոր պատգամները։

Photos from Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց Basic School N2 of Charentsavan's post 22/05/2026

Այսօր դպրոցում հնչեց վերջին զանգը՝ ազդարարելով մի գեղեցիկ ու կարևոր փուլի ավարտը։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր կյանքի նոր ճանապարհը լինի լի հաղթանակներով, նպատակներով ու անկոտրում հավատով։ Դպրոցական տարիները կմնան որպես ամենաջերմ հիշողություններից մեկը, իսկ այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու արժեքները միշտ կուղեկցեն ձեզ։

Բարի երթ ձեզ, նոր երազանքների ու մեծ հաջողությունների ճանապարհին։ 💙

Want your school to be the top-listed School/college in Lusavan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Չարենցավանի N2 հիմնական դպրոց
Lusavan
2502

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00
Saturday 08:30 - 16:00