ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
❤️
Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց/ A.Khachatryan Music School
Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Մեր գործունեության առարկան և նպատակն է հանդիսանում երաժշտական կրթության միջոցով սովորողների բազմակողմանի զարգացումն ու մշակութային արժեքների նկատմամբ աշխարհայացքի ձևավորումը:
30/12/2025
Ժող նվագարաններ 🪈
🎀Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ 2025-26 ուստարվա 1-ին կիսամյակի տոնական հաշվետու համերգը։ Այն գեղեցիկ ամփոփում էր՝ լի նվիրումով, աշխատանքով ու երաժշտությամբ։
🙏 Շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ համբերատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի, մեր սարներին՝ բեմում լավագույնս ներկայանալու և մեր հանդիսատեսին՝ իրենց ջերմ ներկայության համար։
Թող գալիք տարին լինի նոր հաջողությունների, ստեղծագործական աճի ու երաժշտական հաղթանակների տարի
🎇Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
30/12/2025
Դասական նվագարաններ 🎹
🎀Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ 2025-26 ուստարվա 1-ին կիսամյակի տոնական հաշվետու համերգը։ Այն գեղեցիկ ամփոփում էր՝ լի նվիրումով, աշխատանքով ու երաժշտությամբ։
🙏 Շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ համբերատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի, մեր սարներին՝ բեմում լավագույնս ներկայանալու և մեր հանդիսատեսին՝ իրենց ջերմ ներկայության համար։
Թող գալիք տարին լինի նոր հաջողությունների, ստեղծագործական աճի ու երաժշտական հաղթանակների տարի
🎇Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
27 դեկտեմբեր
15:00 🎅🎄🎼🎹🎵🎻🎤🪈🎷🎶
#տարեվերջյանհամերգ #Չարենցավան #2025-2026
20/12/2025
**🎶✨ Տարեմուտի տոնական համերգ 2025 ✨🎶**
Սիրելի համաքաղաքացիներ, ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ․
Ուրախ ենք հրավիրելու Ձեզ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 2025 թվականի տոնական հաշվետու համերգին։ 🎹🎻
📅 27 Դեկտեմբեր, 2025թ․ սկիզբը՝ ժամը 15։00
📍 Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ Դահլիճ
Մուտքն ազատ է․
26/11/2025
🎀 4 Դեկտեմբեր 2025 թ․
📌 Սկիզբը ժամը 18։00 / ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանին նվիրված համերգային ծրագրին, որը տեղի կունենա Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Երգեհոնային դահլիճում։
Ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարները․
Իրինա Զաքյան (ՀՀ վաստակավոր արտիստ)
Քրիստինե Սահակյան (ՀՀ վաստակավոր արտիստ)
Ռոզա Հովսեփյան
Գրետա Բագիյան
Հովհաննես Ներսեսյան
Գևորգ Սաղաքյան
Դաշնամուր՝ Զարուհի Թոփչյան
18/11/2025
🎀"Հայրենիքն, արվեստն ու ես" հանրապետական մրցույթի մեր դպրոցի նվաճումները.
🥉Մարիաննա Թադևոսյան - սանուր 3-րդ մրցանակ / դասատու Ս․ Խոջայան, նվ․ Լ․Մանուկյան
🥇Արմեն Սարգսյան - երգեհոն 1-ին մրցանակ / դասատու Վ․Մարգարյան
🏆Երգչախումբ - հատուկ մրցանակ / ղեկավար Դ․Սարգսյան
🎀Շնորհավորում ենք բոլոր հաղթողներուն ու նրանց դասատուներին։
17/11/2025
🎀 Thanks to Scott Brothers Duo
KOMITAS SHUSHIKI (DANCES NO. 4) - ORGAN SOLO - ARRANGED JONATHAN SCOTT Organist Jonathan Scott performs his solo organ arrangement of Komitas Vardapet "Shushiki" (Կոմիտաս Շուշիկի) on the Rieger-Kloss pipe organ of Aram Katchachu...
06/11/2025
❗19 Նոյեմբեր, 2025թ․ / Սկիզբը ժամը 18։00 / Մուտքն ազատ է։
🎀Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Երգեհոնային Դահլիճում։
🎼 Ելույթ կունենան Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկը (Նիդերլանդներ) և Հովհաննես Մանուկյանը (Հայաստան)։
🎶 Ծրագրում՝
• Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ, ադաջիո և ֆուգա դո մաժոր, BWV 564
• Ռոբերտ Շուման (1810-1856). Երկու պիես «Վեց պիես կանոնական ձևով» ստեղծագործությունից, opus 56
Ջորջ Գերշվին (1898-1937). Երեք պրելյուդ
• Հովհաննես Մանուկյան. «Հոգու թռիչքը» (2018)
• Յոհան Սեբաստիան Բախ. «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», BWV 731
• Յոհան Սեբաստիան Բախ. Ֆանտազիա սոլ մաժոր, BWV 572
• Ջազ իմպրովիզացիա՝ Ուեյն Շորթերի "Footprints" ստեղծագործության հիման վրա
❗ Մուտքն ազատ է։
Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Oghakayin 11
Lusavan
2501
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |