Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ

Share

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ

30/07/2026

Մեծարգո՜ պարոն Ռեկտոր Гор Варданян
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Այս վստահության քվեն լավագույն գնահատականն է Ձեր մասնագիտական ուղու, առաջնորդության և համալսարանի զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, նոր հաջողություններ և մեծ նվաճումներ՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի։
Համոզված եմ, որ Ձեր նոր պաշտոնավարման ընթացքում առանձնահատուկ ուշադրության կարժանանան նաև համալսարանի մասնաճյուղերի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Վստահ եմ, որ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կրթական, գիտական և տարածաշրջանային ներուժը ևս կստանա իր արժանի տեղը համալսարանի առաջընթացի ընդհանուր տեսլականում՝ բացելով համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ։
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իմաստուն որոշումներ և նոր հաջողություններ՝ ի շահ մեր համալսարանի և նրա ողջ համայնքի։

Խորին հարգանքով՝
Տիմեյա Աղամյան
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ ԳԾՈՎ տեղակալ

Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։

Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար։

Ի գործ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ։

Photos from Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine's post 18/07/2026
Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 18/07/2026

Հրապարակվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 2026–2027 ուսումնական տարվա առկա բակալավրի կրթական ծրագրով անվճար և վճարովի ուսուցման մրցույթով ընդունված դիմորդների մրցույթի արդյունքները։

Շնորհավորում ենք ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ ընդունված ուսանողներին։

Սիրելի՛ ուսանողներ` Դուք արդեն պոլիտեխնիկական մեծ ընտանիքի անդամ եք։

10/06/2026

🤝 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական hամալսարանի Կապանի մասնաճյուղը Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ 2028 թվականի դիմորդների համար ԲՈՒՀ-ի ընդունելության ծրագրով կազմակերպում է երկամյա (2026-2027 և 2027-2028 ուստարիներ) անվճար նախապատրաստական դասընթացներ՝ «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:
👩‍💻👨‍💻Դասընթացներին կարող են մասնակցել ավագ և միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանի սովորողները, որոնք դպրոցն ավարտելուց հետո, որպես դիմորդներ, կդիմեն ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ` հանքարդյունաբերության մասնագիտություններով (այդ մասնագիտություններով մասնաճյուղին տարեկան հատկացվում են մեծ քանակությամբ անվճար տեղեր) :
📚Ընդունելության նախապատրաստական դասընթացները կանցկացնեն գիտական աստիճան և կոչում ունեցող բարձրակարգ մասնագետները ու բարձր որակավորում ունեցող ուսուցիչները:

🖋Դիմումներն ընդունվում են երկու փուլով (աշխատանքային օրերին, ժամը 10.00-16.00).
 Առաջին փուլ՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
 Երկրորդ փուլ՝ 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Հասցե՝ ք. Կապան, Բաղաբերդ 28,
ՀԱՊՀ Կապանի Մասնաճյուղ
Հեռ. 094993531,
094991077

Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 10/06/2026

Մայիսի 25-ին՝ Բանասերի օրը, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Վ.Բրյուսովի՝ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի 110-ամյակին նվիրված Հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողների, մրցանակակիրների և մասնակիցների պարգևատրման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որը արժևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը օլիմպիադային:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունքով փաստեց, որ հայ երիտասարդները այլ օտար լեզուների հետ մեկտեղ ակտիվորեն օգտագործում են ռուսաց լեզուն որպես գործիք՝ միջազգային հաղորդակցության համար, և նշեց ռուսաց լեզվի մրցակցային առավելությունը ԱՊՀ երկրներում և աշխարհում:

Հայաստանում՝ Գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ 12 բուհերի և 73 ուսանողների մասնակցությունը օլիմպիադային ոչ միայն թվեր են, այլև կարևոր փաստ այն մասին, թե ինչքան է ռուսաց լեզուն պահանջված ակադեմիական միջավայրում:

Փոքրիկ մշակութային ներկայացումից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ԿՕ-38 ակադեմիական խմբի ուսանող Գոռ Արթուրի Սարգսյանը ստացավ օլիմպիադայի մրցանակակրի դիպլոմ և նվերներ:

Մասնաճյուղից օլիմպիադային մասնակցած մյուս երեք ուսանողները՝ Նելլի Բալասանյանը, Էլեն Գրիգորյանը և Հասմիկ Հարությունյանը ստացան մասնակցի դիպլոմներ:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին ձեռքբերումների առիթով ու մաղթում հաջողություն հետագա մրցույթներին և գիտակրթական միջոցառումներին։

Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 08/05/2026

Ապրիլի 27-ին և 28-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացվեց Հանրապետական ուսանողական օլիմպիադա՝ նվիրված Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիան. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» լեգենդար ժողովածուի հրատարակման 110-ամյակին: Օլիմպիադան կազմակերպվել էր Հայաստանում՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից, որին մասնակցում էին 80-ից ավել ուսանողներ հանրապետության 13 բուհերից:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 4 ուսանողներ ՀԱ և Մ ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Քրիստինա Մարգարյանի գլխավորությամբ նույնպես մասնակցեցին օլիմպիադային, որը կազմված էր երկու բաղադրիչից՝ թեստային աշխատանքից և էսսէից:

Օլիմպիադայի մասնակիցներն այցելեցին Վ. Բրյուսովի թանգարան, որը գործում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Թանգարանի աշխատակիցը հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացրեց Վ. Բրյուսովի կենսագրությունն ու գործունեությունը, ինչպես նաև «Հայաստանի պոեզիան. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուի թարգմանության գաղափարը և իրականացման գործընթացի վերաբերյալ հուշագրավ պատմական փաստերը:

Մասնաճյուղի ուսանողները հրավիրվեցին նաև Հայաստանում գործող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն: Կենտրոնի աշխատակիցներն ուսանողներին դիմավորեցին հաճելի անակնկալով՝ հուշանվերներով, այնուհետև ծանոթացրեցին կենտրոնի կողմից կազմակերպվող և իրականացվող տարբեր ծրագրերին: Ուսանողների համար կազմակերպվեց հետաքրքիր շրջայց: Նրանք եղան նաև գրադարանում, որտեղ ծանոթացան գրադարանային ֆոնդին, հաճելի մթնոլորտում հաղորդակցվեցին կենտրոնի աշխատակիցների հետ:

Ապրիլի 28-ին Քրիստինա Մարգարյանի նախաձեռնությամբ մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարան: Նրանց համար կազմակերպվեց հետաքրքիր էքսկուրսիա և տպավորիչ շրջայց թանգարանի սրահներով: Թանգարանի վարիչ Բելլա Հարությունյանը ուսանողների համար կազմակերպեց հատուկ այց նաև Հայաստանի ազգային գրադարանի մասնաշենք և ներկայացրեց գրադարանի գլխավոր դահլիճը, ինչպես նաև ուղեկցեց ընթերցասրահ, որտեղ ուսանողները ծանոթացան ընթերցասրահի գործունեությանը: Այցի վերջում ուսանողները, որպես հուշանվեր, ստացան գրքեր:

Ապրիլի 27-ը և 28-ը ուսանողների համար շատ հետաքրքիր, անակնկալներով լի և տպավորիչ օրեր էին Երևանում:

Օլիմպիադայի արդյունքները հայտնի կլինեն սույն թվականի մայիսի 25-ին:

Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 08/05/2026

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում շարունակվում են բաց դռների օրերը։
Մասնագիտական կողմնորոշման դասընթացի շրջանակներում այսօր մասնաճյուղը հյուրընկալել էր Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 9֊րդ դասարանցիներին։
ՏՆՕՐԵՆԻ ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տ. Աղամյանը ներկայացրեց բուհի ընդունելության կարգը, մասնագիտությունները, զեղչային համակարգը, մասնաճյուղում սովորելու առավելությունները։
Աշակերտները շրջայց կատարեցին մասնագիտական ամբիոններով և լաբորատորիաներով։ Ամբիոնի վարիչները հանգամանալից ներկայացրեցին կրթական ծրագրերը, մասնագիտությունները , բուհական կյանքը։
Հուսով ենք, որ այս հանդիպումը շատերի համար դարձավ կարևոր քայլ ապագա մասնագիտության ընտրության ճանապարհին։

Photos from National Polytechnic University of Armenia's post 30/04/2026
Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 18/04/2026

Սույն թվականի ապրիլի 16֊ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում PR-ի դերին և առանձնահատկություններին ⛏️

Ուրախ ենք, որ նման ձևաչափով կարողանում ենք ստեղծել մասնագիտական բաց հարթակ՝ քննարկելու ոլորտի կարևոր հարցերը, կիսվելու փորձով և ձևավորելու նոր մոտեցումներ 🤝

Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻՆ` նախաձեռնության և ակտիվ մասնակցության համար 🙏

Քննարկման ընթացքում Լրատվության և հասարակայնության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը ներկայացրեց ոլորտում հաղորդակցության առանցքային սկզբունքները՝ շեշտելով թափանցիկության, պատասխանատվության և համայնքների հետ կառուցողական երկխոսության կարևորությունը 📊
Անդրադարձ եղավ նաև ժամանակակից PR գործիքներին, ճգնաժամային հաղորդակցության նրբություններին, ինչպես նաև հանրային ընկալման ձևավորման մարտահրավերներին 💬

Հանդիպումն անցավ շատ ակտիվ ու ներգրավված մթնոլորտում՝ բուռն հարցուպատասխանով, հետաքրքիր դիտարկումներով և մասնագիտական քննարկումներով 🔄

Այսպիսի հանդիպումները ոչ միայն գիտելիքի փոխանակում են, այլ նաև վստահության ձևավորման կարևոր քայլ՝ ոլորտի կայուն զարգացման ճանապարհին 🌱

Photos from Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղ's post 09/03/2026

Մասնագիտական կողմնորոշման դասընթացի շրջանակներում Ս.թ. մարտի 6֊ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի հյուրերն էին Կապանի թիվ 10-րդ դպրոցի 9֊րդ և 10֊րդ դասարանի աշակերտները

Want your school to be the top-listed School/college in Kapan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Baghaberd 28
Kapan
3307