20/08/2026
🔊Սիրելի՛ դիմորդներ,
Սույն թվականի 21.08-24.08-ը ներառյալ տեղի կունենա թափուր տեղերի ընդունելության լրացուցիչ փուլը։
Եթե առաջին փուլում չեք հասցրել ընդունվել կամ ցանկանում եք օգտվել առկա թափուր տեղերից, հետևե՛ք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք հայտագրման մեկնարկը։
Ընդունելության մասնագիտությունների, թափուր տեղերի մասին մանրամասները ծանոթացեք ստորև։⬇️
19/08/2026
Հարգելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2026–2027 ուստարվա ընդունելության 1-ին փուլի արդյունքները։
22/07/2026
Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։
Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100
17/07/2026
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Հարգելի ծնողներ
Հայտագրումն իրականացվում է առցանց եղանակով՝ երկու քայլով.
Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց է մինչև օգոստոսի 10-ը:
1.Դիմորդը` Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը
ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս
տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության
համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը։
2.Դիմորդը կարող է դիմել մեկ ՄՈՒՀ-ի մեկ որակավորման (ուղղվածության) կամ
մասնագիտության (մասնագիտացման) համար, այդ թվում՝ երգեցողության կամ
երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի
(նախատեսված լինելու դեպքում) ուսուցման հիմունքով:
3.Դիմորդի հայտը պարունակում է ներքոնշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են
ինքնաշխատ եղանակով, իսկ դրա բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.
1) լուսանկար,
2) կրթության համար հիմք հանդիսացող սույն կարգի 61-րդ կետով սահմանված
նախընտրած փաստաթուղթը, իսկ սույն կարգի 63-րդ կետով սահմանված դեպքում՝
միգրացիայի և քաղաքացիության ոլորտում լիազոր մարմնի տրամադրած համապատասխան
փաստաթուղթը,
3) անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, նույնականացման քարտը,
զինվորական գրքույկը և այլն` ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N
767 որոշմամբ սահմանված տեսակների,
4) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի
պատճենը,
5) սույն կարգի 14-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը
հաստատող փաստաթուղթը,
6) տեղեկանք վերջին երեք տարում սովորած և ավարտած ուսումնական հաստատության
մասին,
7) տեղեկանք փաստացի բնակության վայրից։
4.Դիմորդի ցանկությամբ և առկայության դեպքում դիմորդը կարող է ներբեռնել նաև
հետևյալ փաստաթղթերը.
1) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը,
2) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք բերած լրացուցիչ
կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան
վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակած հետազոտական,
նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո),
3) կամավորական աշխատանքի նախաձեռնության և (կամ) մասնակցության վերաբերյալ
տեղեկանք,
4) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների)
դիպլոմների պատճենները),
5) Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական
հաստատություն ընդունվելու համար վերջին երկու տարվա ընթացքում հանձնած որևէ
առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը:
5.ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում
կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը։
6. Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջերում տեսնում է այդ
մասին հաղորդագրություն, չեղարկման դեպքում տեղեկանում է նաև չեղարկման պատճառի
մասին։
7. Դիմորդի հայտը հաստատելու և ընդունելու պահից մինչև հայտերի ընդունման
վերջնաժամկետը դիմորդը կամ նրա ներկայացուցիչը (այդ թվում՝ հասարակ գրավոր ձևով
տրված լիազորագրով լիազորված անձը) ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողով է ներկայացնում
հայտում պարունակող փաստաթղթերի բնօրինակները։ Սահմանված ժամկետում դրանք
չներկայացնելու կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում
ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
8.Ընդունելության մրցույթը անցկացվում է տվյալ որակավորման (ուղղվածության) կամ
մասնագիտության (մասնագիտացման) մուտքային պահանջի համար սահմանված կրթական
ծրագրի վերջնարդյունքների միավորների հաշվարկման միջոցով։
9.Մուտքային պահանջ հանդիսացող միավորները հաշվարկելու համար հիմք է
ընդունվում հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի միավորները,
այդ թվում՝ ավարտական և պետական ամփոփիչ քննության միավորները, իսկ
արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով որակավորված և
միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ չունեցող դիմորդի դեպքում՝ հիմնական
կրթության և արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակի
ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի ներդիրի միջնակարգ կրթության երրորդ աստիճանի
առարկաների գնահատականները (այսուհետև՝ նախընտրած փաստաթուղթ։ Միասնական
քննություն հանձնած դիմորդը կարող է որպես միավորների հաշվարկման հիմք ներկայացնել
նաև իր քննական միավորը։
10.Անվճար տեղերում ընդունվում են մուտքային պահանջ հանդիսացող միավորների հաշվարկման արդյունքով առավել բարձր միավոր ունեցող պետական ՄՈՒՀ-ի դիմորդները՝ ըստ տվյալ տարում հատկացված անվճար տեղերի քանակի։
11.Վճարովի տեղերում ընդունվում են անվճար տեղերի մրցութային շեմից հետո միավորների
առավելությամբ նվազող միավորներ ունեցող դիմորդները, բայց ոչ ավել քան տվյալ
որակավորման լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի քանակն է։
12. Հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված հերթականության կարող են ընդունվել.
1) գերազանց առաջադիմությամբ դիմորդին
2) տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային
ստաժ ունեցող դիմորդին.
3) իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում լրացուցիչ կրթական
ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական
ունեցող, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում հետազոտական, նախագծային և այլ
գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո) կուտակած դիմորդին.
4) կամավորական աշխատանքի նախաձեռնություն և (կամ) մասնակցություն ունեցող
դիմորդին.
5) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմ
կամ մրցանակ ստացած դիմորդին.
6) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի
դիպլոմ ստացած դիմորդին.
7) տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած
դիմորդին։
13. Ընդունելության մրցույթը համարվում է ավարտված` ՄՈՒՀ ընդունելության մրցույթի
առաջին փուլը՝ ըստ անվճար և վճարովի տեղերի ամփոփելուց հետո, իսկ թափուր տեղ մնալու և այդ տեղերի մրցույթը շարունակելու դեպքում՝ երկրորդ փուլի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո՝ անկախ այդ տեղերը համալրված լինելու կամ չհամալրվելու
հանգամանքից։
14.Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն
էլեկտրոնային եղանակով ընդունվում են Համակարգ՝ ընդունելության պայմանների
վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան հուլիսի տասից
1) ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը, ժամը 18 - 00 ներառյալ
15.Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո ՄՈՒՀ-ում ընդունելություն
հայտարարած որակավորման (ուղղվածության) կամ մասնագիտության (մասնագիտացման)
թափուր տեղերի առկայության դեպքում, ոչ ուշ քան օգոստոսի 14-ից օգոստոսի 18-ը
ներառյալ՝ ժամը 18։00-ն կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլը։
16.ՄՈՒՀ-ի ընդունելության երկրորդ փուլի մրցույթին կարող է մասնակցել ընթացիկ
տարում ցանկացած ՄՈՒՀ-ում (այդ թվում՝ ոլորտային մասնագիտություններով)
ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում հայտ
չներկայացրած դիմորդը՝ բացառությամբ ոլորտային մասնագիտությունների, որոնց դեպքում
կարող է դիմել տվյալ տարվա մրցույթի առաջին փուլին մասնակցած և քննության դրական
միավորով մրցույթը չհաղթահարած դիմորդը:
✅Ավելին՝
https://escs.gov.am/articles/announcements/40
✅ Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին.
✅Հասցե՝ ք. Կապան, Գրիգոր Արզումանյան 11ա
✅Հեռախոս՝ 077384872, 028553061
Էլեկտրոնային հասցե՝ [email protected]
✅Ֆեյսբուքյան էջ`
https://www.facebook.com/syunikcollege
09/07/2026
«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»ՊՈԱԿ-ում հուլիսի 10-ից կմեկնարկի 2026-2027 ուս.տարվա ընդունելությունը։
Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/40
02/07/2026
Ավարտվեցին «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտության պետական ավարտական համալիր քննությունները։
Պետական ավարտական համալիր քննության ընթացքում «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտության շրջանավարտները ցուցաբերեցին բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքներ, գործնական հմտություններ և մասնագիտական պատրաստվածություն։ Նրանք ներկայացրին իրենց տեսական գիտելիքները, դրսևորեցին մասնագիտական մտածողություն, վերլուծական կարողություններ և արտադրական խնդիրների լուծման արդյունավետ մոտեցումներ։
Քննող հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների պատրաստվածությունը՝ ընդգծելով նրանց պատասխանատվությունը, նպատակասլացությունը և ընտրված մասնագիտության նկատմամբ դրսևորած հետաքրքրվածությունն ու նվիրվածությունը։ Քննության արդյունքները վկայում են, որ շրջանավարտները ձեռք են բերել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և պատրաստ են իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառելու լեռնահանքային արդյունաբերության ոլորտում՝ նպաստելով դրա հետագա զարգացմանը։
Շնորհավորում ենք «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտության շրջանավարտներին պետական ավարտական համալիր քննությունները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ, հաջողություններ ու անվտանգ աշխատանքային գործունեություն։