Մենք ու Մենք կենտրոն

Մենք ու Մենք կենտրոն

Share

� Կրթություն և անձնային աճ
� Образование и личностный

31/12/2022

Թող բարով, սիրով ու համերաշխությամբ գա 2023֊ը 🎄

✨️ Հին հայերը Նոր տարուն մաղթում էին միմյանց 7 բան. փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և շնորհակալություն։ Վստահ ենք, որ մեր ներսում պահված է այս ամենը, իսկ յուրաքանչյուրիս գործնական քայլերն այդ ուղղությամբ կբերեն մեզ բոլոր ցանկալի նպատակների իրագործմանը։

Սիրելի հետևորդներ, մաղթում ենք ձեզ երջանկության տարի` արդյունավետ, հաճելի ու հաջողակ բազմաթիվ պահերով լի 🎅

Մենք ու Մենք կենտրոն � Կրթություն և անձնային աճ
� Образование и личностный

Photos from Մենք ու Մենք կենտրոն's post 29/12/2022

Ահա թե ինչպես անցավ "Մենք ու մենք"֊ի նոր տարվա նախապատրաստական միջոցառումը մեր խելացի ու հնարամիտ մասնակիցների հետ 🤩🎉

23/12/2022

🎄 Նոր տարի` նոր կյանք։
❓️ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որոշել սեփական կյանքի ընթացքն ու բովանդակությունը, մանավանդ այն սթրեսային պայմաններում, որոնցում մենք ապրում ենք։

Այո, միանշանակ ❤️

Եթե Դուք էլ ուզում եք վերցնել ձեր կյանքի կառավարումը ձեր սեփական ձեռքերը, միացեք մեր հանդիպմանը. Կքննարկենք, թե ինչպես ենք ապրում մեր կյանքի յուրաքանչյուր օրը և ինչ կարող ենք անել ամեն մեկս, որպեսզի ունենանք այն կյանքը, որը պարգևում է բավարարվածություն ու հաճույք ամեն մի փոքրիկ վայրկյանում 🤗

🔵 Հանդիպումը կվարի "Մենք ու մենք" կենտրոնի հոգեբան Սոնա Մելիք֊Քարամյանը

📆 Ե՞րբ` դեկտեմբերի 29֊ին, ժամը 18։15։

📍 Որտե՞ղ` Զարթոնք զարգացման կենտրոն֊ում

🪙 Մասնակցության վճարը` 4000 դրամ

Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր տեղը, զանգահարելով 📲 (094)123579 հեռախոսահամարով կամ գրելով մեր էջին 📩

Անհամբեր կսպասենք հետաքրքիր և բովանդակալից հանդիպմանը 🎁



#ՆորՏարի2023 #նորպլաններ #մոտիվացիա #հոգեբանություն

20/12/2022

🔮 Նոր "Ամանորյա հեքիաթ"` 6֊10 տարեկան երեխաների համար։

👨‍👩‍👧‍👦 Ուզո՞ւմ եք, որ ձեր բալիկը ստեղծագործի և զարգանա, ճանաչի ինքն իրեն, բացահայտի և վստահաբար սկսի կիրառել այն տաղանդներն ու կարողությունները, որոնք ունի, սովորի համագործակցել հասակակիցների հետ ու միասին հասնել ավելի մեծ արդյունքների։

Եթե "Այո', այո', այո'" 😀, ապա ձեր ճանապարհը բերում է դեպի մեզ, այսինքն դեպի "Մենք ու մենք", իսկ այս անգամ նաև դեպի "Զարթոնք" կենտրոն 🖼

Այս Նոր Տարուն ընդառաջ մենք պատրաստել ենք հատուկ նոր ծրագիր, որը նոր ուժերով կլցնի ձեր բալիկներին ու կօգնի սկսել տարին ավելի ոգևորված, ստեղծարարությամբ ու ինքնավստահությամբ լի ✨️

📆 Գրանցեք օրը և ժամը. 2022 թ. դեկտեմբերի 27, ժամը 16։00֊ին։

👩 Ծրագիրը կվարի "Մենք ու մենք" կենտրոնի հոգեբան, արտ֊թերապևտ Սոնա Մելիք֊Քարամյանը

📍 Միջոցառումը տեղի կունենա "Զարթոնք" կրթական կենտրոնի հյուրընկալ պատերի ներքո։)

Իսկ մասնակիցներն իրենց հետ տուն կտանեն ոչ միայն նոր բացահայտված կարողություններն ու հմտությունները, այլև անհատական ամանորյա անակնկալը 🎁

Եթե արդեն գիտեք, որ ցանկանում եք, որ Ձեր երեխան էլ մասնակցի մեր նախատոնական, զարգացնող, հեքիաթային, ստեղծագործական միջոցառմանը, ապա ազատ զգացեք 📩 գրել մեզ կամ զանգահարել 📲 094123579 հեռախոսահամարով։

💰 Մասնակցության վճարը` 3000 դրամ

Շուտ որոշեք, տեղերը խիստ սահմանափակ են 😉



#ամանոր #միջոցառում #երեխաներիհամար #ՆորՏարի2023 #հեքիաթային

03/12/2022

🤗 Հաղորդակցման 3️⃣-րդ գաղտնիքը․

🌟 Բոլորս էլ սիրում ենք մեզ կարևոր և արժևորված զգալ: Մեր զրուցակիցները՝ նույնպես։ Հաղորդակցման մեջ նման զգացողությունը ստեղծվում է առաջին հերթին միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերելով։ Ինչպե՞ս։ 👂Լսի՛ր զրուցակցիդ մինչև վերջ, այնուհետև միայն տուր հարցեր, լրացրու միտքը կամ պարզապես հայտնիր քո կարծիքը։ 👄 Ըստ որում, նույնիսկ եթե ձեր մոտեցումները տարբեր են, դա առիթ չէ վատ զգալու, դիմացինին վիրավորելու կամ պիտակներ կպցնելու համար։ Հենց մեր տարբեր ու յուրահատուկ լինելն է, որ ստեղծում է հետաքրքրություն հաղորդակցման մեջ ու հարստություն՝ մշակույթի և իմաստների առումով 🔮

Ուշադիր լսելուց բացի, հարգանքն արտահայտվում է նաև մեր խոսքերում, որոնք բացահայտում են, որ մեզ համար հետաքրքիր և կարևոր է զրուցակցի կարծիքը 🤩

Հարգելը միմյանց, յուրաքանչյուրիս տաբերություններն ու յուրահատկությունները ամուր հիմք է ստեղծում հաղորդակցման շարունակականության և դրա արդյունավետության համար։ Դե իսկ ընդունելը դիմացինին այնպիսին, ինչպիսին որ նա կա, ու բարեհամբույր վերաբերմունքը, կերտում են այն հաճելի միջավայրը, որում մարդ ցանկանում է շարունակաբար լինել 🥰

Այսպիսով, եթե կարդացել ես մեր նախորդ հրապարակումները ևս, ապա արդեն տիրապետում ես արդյունավետ հաղորդակցման 3️⃣ կարևոր գաղտնիքներին։ Դրանց կիրառումը կարող ես դարձնել կանոն, և վստահ ենք 💯%, որ կզգաս, թե ինչքան ավելի հաճելի է դառնում շփումը թե' քեզ համար, թե' քո զրուցակիցների 😉



#հաղորդակցում #հարգանք #փոխըմբռնում

30/11/2022

😶‍🌫️ Հաղորդակցման 2️⃣-րդ գաղտնիքը․

Վստահություն ներշնչելու համար նայի՛ր զրուցակցիդ աչքերի մեջ:

👀 Չարժի խուսափել տեսողական կոնտակտից, մարդիկ կարող են մտածել, որ դու հետաքրքրված չես զրույցով կամ թաքցնելու բան ունես: Բայց խորհուրդ չենք տալիս նաև անընդմեջ, առանց թարթելու նայել աչքերի մեջ, դա կարող է ընկալվել որպես առճակատում և ագրեսիվություն: Վստահ հաղորդակցվելու և վստահություն ստեղծելու համար տեսողական կոնտակտի տևողությունը պետք է կազմի ժամանակի մոտ 50% 👌

Իսկ դու ինչքա՞ն հաճախ ես նայում զրուցակցիդ աչքերի մեջ և ինչպիսի՞ն են արդյունքները, պատմիր մեզ մեկնաբանություններում 😎➡️😍









#հայացք
#աչքեր
#հաղորդակցում

26/11/2022

Մարդը սոցիալական էակ է 👋 Բայց որոշ մարդկանց համար շփումը իսկական տանջանք է 🙉 Թվում է, թե ինչքան էլ խոսես, միևնույն է քեզ չեն լսում (կամ չեն ցանկանում լսել):

❓ Ինչպե՞ս նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել շփման ունակությունը: Որպեսզի մեզ լսեն, հասկանան և առհասարակ ի՞նչ է արդյունավետ հաղորդակցումը կամ շփումը:
❗️ Դա այն է, երբ քեզ հասկանում են, իսկ դու հասկանում ես ուրիշներին, կարող ես վստահորեն կիսվել քո մտքերով, կարծիքներով և զգացմունքներով և իհարկե, կարողանում ես վիճահարույց իրավիճակներից դուրս գալ առանց ավելորդ ագրեսիայի և պահպանելով արժանապատվությունը:

👇 Հետևիր մեր առաջիկա հրապարակումներին և կիմանաս արդյունավետ հաղորդակցման երեք կարևոր գաղտնիքները։

1️⃣ Հաղորդակցման առաջին գաղտնիք․

🙋‍🙋‍♂️Եթե զրուցակցիդ տեսնում ես առաջին անգամ, անպայման հարցրու նրա անունը և կրկնիր այն բարձրաձայն, որ լավ հիշես: Դա հենց այնպես չէ ասվում: Ապացուցված է, որ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այս պարզ հնարքին` խոսելիս զրուցակցի անունը տալուն: Բայց դա կարող է արմատապես փոխել ձեր հաղորդակցումը և զրուցակցի վերաբերմունքը:

😃 Կարող ես ինքդ փորձել: Զրույցի ընթացքում, անկախ այն բանից, թե խոսում եք առերես, թե սոցիալական ցանցերում` հաղորդագրություններ ուղարկելով, մի քանի անգամ կրկնիր զրուցակցիդ անունը և տես, թե ինչպես կփոխվի նրա վերաբերմունքը: Դու ինքդ կզարմանաս:

Կիսվիր մեզ հետ փորձիդ արդյունքներով մեկնաբանություններում ❤️



#հաղորդակցում #հոգեբանություն #շփում #արդյունավետհաղորդակցություն

05/11/2022

Ի՞նչ է ինֆորմացիոն հիգիենան💧

❓️ Արդյո՞ք անպայման պետք է կարդալ "Շտապ տարածել, քանի դեռ չեն ջնջել 😱" վերնագրով հրապարակումները կամ ինչպես հասկանալ իրականությունը համացանցի խառը և բազմաբովանդակ նյութերից 🧐։

🍏 «Ես այն եմ, ինչ ուտում եմ»-ին զուգահեռ, այժմ կարող ենք ասել․ «Ես այն եմ, ինչ կարդում եմ» կամ էլ «Ես այն եմ, ինչ նայում եմ»։ Չէ՞ որ ինֆորմացիան մարդու հոգևոր սնունդն է, և թե ինչպիսին է այն, պայմանավորում է ամեն մեկիս հոգեկանի բովանդակությունը 🧠։

ℹ️ Տեղեկատվության հասանելիությունը և փաստերի մասին ինֆորմացիայում տարբեր տեսանկյուններից շեշտադրումներ անելը նոր և ժողովրդավարական դարաշրջանի կարևոր չափանիշներից են: Դրանք են, որ թույլ են տալիս լիարժեք իրականացնել մեր տեղեկացված լինելու և խոսքի ազատության իրավունքները։ Մյուս կողմից, նման պայմաններում լրատվամիջոցներում սխալ ինֆորմացիա տարածելու, պատահական կամ միտումնավոր ապատեղեկատվության և հասարակական կարծիքի շահարկման մեծ ռիսկ է ստեղծվում 😵‍💫։

👇 Հետևելով այն չորս կանոններին, որ դուք հենց հիմա կիմանաք, կկարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր շրջապատին ապատեղեկատվությունից։

©️ Էդելմանի համաձայն․ «Լավ ինֆորմացիոն հիգիենան նշանակում է կանոնավոր կերպով տեղեկանալ նորություններին, տարբեր տեսակետներին, ստուգել այդ ինֆորմացիան և այն չուռճացնել կամ ապատեղեկատվությունը չտարածել»։

👉 Այսպիսով, ցանկացած նոր հոդված կամ տեսանյութ հանդիպելիս, ինֆորմացիոն հիգիենայի պարզ կանոնները կլինեն հետևյալը․

✅️️ Մի պահ կանգնեք, թույլ մի տվեք, որ հույզերի ազդեցության տակ ձեր մտքերը մթագնեն։

✅️ Աչքի անցկացրեք մեկնաբանությունները, գուցե որևէ մեկը արդեն գրել է նշված տեղեկատվության փաստացի ստուգման մասին։

✅️️ Արագ որոնում իրականացրեք համացանցում՝ հարցի տեսքով ձևակերպելով ձեզ հետաքրքող թեման։ Ուշադրություն դարձրեք վստահելի աղբյուրների կողմից հրապարակված տեղեկատվությանը։ Հիշեք, որ շատ լուրերի վերաբերյալ ստուգված տեղեկատվությունը կարող եք գտնել հայալեզու Փաստերի ստուգման հարթակում։

✅️ Հարցրեք աղբյուրի մասին տեղեկատվությունը տարածող անձին, ճշտեք, թե որն է այդ ինֆորմացիայի սկզբնական աղբյուրը կամ որոնք էն այլ հստակ ապացույցները դրա ճշմարիտ լինելու։ Այս հարցը մեկնաբանություններում բարձրացնելով, դուք ուրիշներին էլ եք օգնում դիտարկել ինֆորմացիայի ոչ միանշանակ լինելը։

‼️ Երբ նախաձեռնում եք այս քայլերը ու չեք գտնում վստահելի ապացույց նյութի ճշմարիտ լինելու մասին, ձեր մեկնաբանությամբ կամ պատասխանով զգուշացրեք նաև ուրիշներին։ Եթե հրապարակումը վտանգավոր կամ վնասակար է, տեղեկացրեք այդ մասին հենց հարթակում «report» կոճակը սեղմելով։ Եվ իհարկե, եթե վստահ չեք, որ այդ տեղեկությունները ճիշտ են, մի կիսվեք խնդրահարույց հրապարակմամբ։

💧 Եթե մենք նախապես «մաքրենք» մեր ստացած ինֆորմացիան, ապա մեզ շրջապատող ինֆորմացիոն դաշտը ավելի հավանական է, որ մաքուր և անվտանգ կլինի։

👨‍⚕️👩‍⚕️ Բոլորս գիտենք, որ հիգիենան՝ առողջությունը պահպանելուն և ամրապնդելուն ուղղված գործողությունների ամբողջությունն է։ Իսկ ինֆորմացիոն դարաշրջանում հոգեկան առողջության պահպանման կարևորագույն պայմաններից է դառնում «ինֆորմացիոն հիգիենան»։ Ինչպես ֆիզիկական առողջության պահպանման համար կան որոշակի մշակված կանոններ, որոնք օգնում են մարդկանց հասկանալ, թե ինչը կօգնի ավելի մաքուր, առողջ և անվտանգ կյանք վարել, նույն կերպ կարող ենք կիրառել ինֆորմացիոն հիգիենայի կանոնները՝ մեր հոգեկան առողջությունը պահպանելու համար։

❗️ Այսպիսով, պատասխանելով մեր առաջին հարցին․ մի հոդված կարդալով, որի վերնագիրը պարունակում է "Շտապ տարածեք, քանի դեռ չեն ջնջել 😱" արտահայտությունը դուք հավանաբար կավելացնեք "քլիքների" քանակը, որով հրապարակողները գումար կաշխատեն, և, հավանաբար, առանձնապես ոչ մի փաստացի և առողջ ինֆորմացիա չեք ստանա։ 🤷‍♀️

Այժմ կարդալ, թե չէ՝ որոշումը ձերն է 😉



#ընտրողականություն #տեղեկատվություն #ինֆորմացիա #հոգեկանառողջություն

10/10/2022

❣️ Հուզական, հոգեբանական և սոցիալական բարօրությունը միասին կազմում են մարդու հոգեկան առողջությունը։ Հենց դրանցից է կախված, թե ինչպես ենք մենք զգում մեզ, ինչպես ենք մտածում, ինչ որոշումներ ենք կայացնում։

👨‍👩‍👧‍👦 Ու այս վիճակը կարևոր է կյանքի բոլոր փուլերում․ թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասկաների համար։

🤨 Երբեմն մարդիկ կարծում են, որ եթե հոգեկան հիվանդություն չկա, ապա մտածելու էլ ոչինչ չկա։ Իրականում հոգեկան առողջությունը միայն հոգեկան հիվանդության բացակայությունը չէ, դա մեկ այլ որակ է ⚛️

😵‍💫 Այդպես, եթե ինչ որ շրջանում դու քեզ լավ չես զգում հոգեբանորեն, շփոթված ես, անհանգիստ, տագնապային, չես ուզում հաղորդակցվել ոչ ոքի հետ, կամ ընդհակառակը, մենակ մնալ չես կարողանում, ապա ամենայն հավանականությամբ, քո հոգականը լրացուցիչ ուշադրության ու հոգատարության կարիք ունի։ Դու հոգեկան հիվա՞նդ ես։ Ո՛չ։ Հոգեպես առողջ մարդ ես, բայց նաև լիարժեք լավ չես զգում։ Նույնը կարող ենք ասել նաև հոգեկան հիվանդության դեպքում, դա հոգեկան առողջություն չէ, բայց կարող են լինել փուլեր, երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձը իրեն լավ զգա հուզականորեն, սոցիալապես և հոգեբանորեն։

📣️ Ինչի՞ համար ենք էս ամեն ինչը գրում։ Որ դուք իմանաք․ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հոգեկան առողջության միջազգային օրն է 🎊

🌞 Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն ու բարօրությունը՝ բոլորի համար․ եկեք այն իրականություն դարձնենք»։

🫂 Իրականում բոլորս ենք ազդում այն բանի վրա, թե ինչպես են մեր շրջապատում վերաբերվում հոգեկան առողջությանը:

✋️ Այս ոլորտը, գիտեք, շատ զգայուն է: Այն վերաբերում է նաև մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ կարող են հայտնվել սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվել խարանի:

🤍 Եկեք հոգ տանենք ինքներս մեր և մեզ շրջապատող մարդկանց մասին․ դա առավել արդիական է հատկապես ներկա ժամանակներում, երբ արագ փոփոխությունները, տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը խիստ բացասական են ազդում յուրաքանչյուրիս հոգեվիճակի վրա:

💚 Միևնույն ժամանակ, որքան ավելի առողջ ենք հոգեպես, այնքան ավելի կայուն ենք և հեշտությամբ ենք հաղթահարում սթրեսը, լավ ենք հարաբերվում այլոց հետ ու կայացնում ենք առողջ որոշումներ։

🔥 Իհարկե, մենք չեք կարող կառավարել մեր գեները կամ, օրինակ, եղանակը (լավ, միայն ինչ որ չափով), բայց այն, ինչ անում եք ամեն օր, կա՛մ ամրացնում է մեր մարմինն ու հոգին, կա՛մ թուլացնում: Դե իսկ հոգին ու մարմինը, այսինքն մեր մտավոր և ֆիզիկական առողջությունը, սերտորեն փոխկապակցված են 😉

🤗 Եղեք ներդաշնակ բնության հետ, հավատարիմ ձեր էությանը, սիրեք ձեզ և հոգ տարեք ձեր մասին ու ձեր մտերիմների, հենց այդպես է, որ «Հոգեկան առողջությունն ու բարօրությունը կդառնան իրականություն բոլորի համար»:


#հոգեկանառողջություն #հոգեբանություն #հոգեբան

05/10/2022

👩‍🎓👨‍🎓Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր այս մասնագիտության տեր և նվիրյալ անձանց։

💎 Ուսուցիչների շնորհիվ է, որ սերնդե սերունդ փոխանցվում են մարդկության ողջ պատմության ընթացքում ձեռք բերված, հավաքված և պահպանված գիտելիքի գանձերը։

💚 Թող գիտելիքի հետ միասին նոր սերունդներին փոխանցվեն բարձր մարդկային որակները, մարդասիրությունը, հոգատարությունը, իմաստությունն ու հարգանքը` միմյանց, այն աշխարհի, որում ապրում ենք, անցյալի, ապագայի և իհարկե ներկայի նկատմամբ, որին հավատալով ու որում գործելով միայն կարող ենք հասնել հենց այն արդյունքներին, որոնց ձգտում ենք։



#ուսուցչիօր #միջազգայինտոն #կրթություն #հարստություն #ժառանգություն

02/10/2022

Վերջերս մարդիկ ավելի ու ավելի հաճախ են բողոքում տագնապային մտքերից և անհանգիստ հոգեվիճակներից 😕
Ի՞նչ է նշանակում ապրել տագնապ։ Շատ հաճախ դա նշանակում է, որ անձը ներկայում չի, նա հիշում է անցյալ իրադարձությունները կամ կենտրոնանում ապագայի վախերի վրա։ Միևնույն ժամանակ ներկա պահն ամբողջությամբ զգալը նվազեցնում է տագնապները և վերադարձնում մարդուն իրական կյանք։

🖐 Փորձված միջոց է սեփական զգայարանները ակտիվացնելը։ Դա ձեզնից պահանջելու է ընդամենը հաշվել 5-ից 1-ը․

5️⃣ – նայեք ձեր շուրջը և առանձնացրեք 5 բան, որ տեսնում եք,
4️⃣ – կենտրոնացեք ձեր մարմնի վրա և նշեք 4 բան, որ զգում եք մարմնի տարբեր հատվածներում, շոշափում մաշկով, հպումով,
3️⃣ – ուշադրություն դարձրեք ձեր լսողությանը, ի՞նչ 3 ձայն եք լսում շրջապատում,
2️⃣ – ակտիվացրեք ձեր հոտառությունը, անվանեք 2 բույր, որ զգում եք այս պահին,
1️⃣ – ասացեք, թե որն է այն 1 համը, որ զգում եք։

💎 Ներկան միշտ այստեղ է։ Երբ ձեր 5 զգայություններն արթնանում են, շատ ավելի հեշտ է լինում վերադառնալ իրական կյանքին և հանդարտեցնել անհանգստացնող մտքերը 😌

🌟 Այլ մտավոր վարժություններ անհանգստացնող մտքերը փոխելու համար կարող են լինել․ հետհաշվարկը 100-ից 1-ը կամ, օրինակ, որոշակի թեմա ընտրելը (երկրներ, ֆիլմեր, սպորտ, հայտնի անձինք, մրգեր, կենդանիներ, գրքեր և այլն՝ ըստ ցանկության) և անվանելը այնքան բառ այդ կատեգորիային պատկանող, որքան կարող եք, ըստ որում, բառերը կարող եք աշխատել դասավորել ըստ այբբենական կարգի։

❤ Եթե նման հրապարակումները հետաքրքիր են և օգտակար, ցույց տվեք մեզ դա սրտիկով կամ գրեք մեկնաբանություն, և մենք կշարունակենք աջակցել ձեզ հոգեբանորեն ավելի կայուն և առողջ լինելու հուշումներով։



#անհանգստություն #տագնապ #տագնապայինմտքեր #հողայնացում

17/09/2022

🌬 Շնչառությությունն ուղիղ կերպով ազդում է մեր օրգանիզմի ինքնազգացողության վրա։ Ինչո՞ւ։

😶‍🌫️ Ինչպես գիտենք, շնչառության շնորհիվ է թթվածինը հասնում ուղեղին և մարմնի յուրաքանչյուր բջջին։ Երբ մենք սթրեսի մեջ ենք, շնչում ենք շատ մակերեսորեն և լարված։ Արդյունքում այդ կենսականորեն կարևոր գազը բավարար չափով չի մատակարարվում։

😌 Ի տարբերություն դրա, հանգիստ ժամանակ բոլորս շնչում ենք խորը և լիաթոք։ Այս գործընթացն ազդում է նաև հակառակ ուղղությամբ. խորը շնչելը բերում է նրան, որ մարդ թուլանում է և հանդարտվում։ Անկախ նրանից, թե ինչի մասին եք մտածում, այս ֆիզիկական պրոցեսը օգնում է վերկանգնել ուժերը։

⁉️ Իսկ ինչպե՞ս կիրառել շնչառական տեխնիկաները լարված իրավիճակներում։

🔷️ Դրա համար նստեք հանգիստ` մեջքը ուղիղ, կամ պառկեք մեջքին, թուլացրեք ուսերը, մարմինը, ցանկալի է փակել աչքերը ու դնել մի ձեռքը որովայնի վրա, մյուսը` կրծքավանդակին։ Խորը շունչ քաշեք քթով, այնպես, որ զգաք, թե ինչպես է փորի վրա դրված ձեռքը բավականին բարձրանում, իսկ կրծքավանդակի վրա դրվածը` աննշան։ Արտաշնչեք բերանով, կրկին զգալով, թե ինչպես է փորի վրա դրված ձեռքն իջնում, իսկ կրծքավանդակի վրա դրվածը` շարժվում աննշան։ Դա նշանակում է, որ շնչառության մեջ ներգրավվել է ստոծանին, և դուք շնչում եք լիաթոք։

🔷️ Այլ տարբերակ է այսպես կոչված "քառակուսի շնչառությունը", երբ ներշնչելիս հաշվում եք մինչև 4֊ը, դադար տալիս` էլի մինչև 4֊ը հաշվելով, արտաշնչում` մինչև 4֊ը հաշվելով ու էլի դադար տալիս, հաշվելով մինչև 4֊ը։ Կրկնեք այս ցիկլը 4 անգամ։

🔷️ Շատ հանդարտեցնող ազդեցություն ունի նաև "եռանկյունի շնչառությունը". 4 հաշվին ներշնչել, 7 հաշվին պահել շունչը, 8 հաշվին արտաշնչել։

💭 Այս վարժությունները կիրառելու ընթացքում կենտրոնացեք միայն շնչառության վրա։ Եթե գան տարբեր մտքեր, ընդունեք, որ դրանք կարող են գալ ու գնալ, բայց վերադարձրեք ուշադրությունը ձեր շնչառությանը, ինչը թույլ կտա բաց թողնել անհանգստացնող մտքերը, լիարժեք թուլանալ ու վերականգնվել։

😤 Հիշեք նաև, որ որոշ դեպքերում, օր., խուճապային գրոհների ժամանակ, խորը շնչառությունը խորհուրդ չի տրվում, այդ դեպքում աշխատեք շնչել գոնե միջին խորության` ձեզ համար նորմալ ռիթմին համապատասխան։

👌 Միայն ռելաքսացիան և խորը շնչելը, իհարկե, չեն ազատի ձեզ խնդիրներից, բայց թույլ կտան որոշ ժամանակով հանդարտվել, որպեսզի այնուհետև նոր եռանդով անդրադառնաք ցանկացած խնդրի լուծմանը 😉

#շնչառականտեխնիկաներ
#հոգեբանություն
#ինքնախնամք

Want your school to be the top-listed School/college in Kapan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Kapan