ԳիտՏուն

ԳիտՏուն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԳիտՏուն, Education, Kapan.

🦉Ուսումնական կենտրոն
Սկսած 1,3-ից մինչև 16 տ.

📍ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/5

☎️098 18 78 95
098 18 78 68

https://www.instagram.com/gittuneducenter?igsh=MXdrdTFxaDk4ZjBtcw%3D%3D&utm_source=qr

19/08/2026

#ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
1-4 դասարանցիների համար։

👉 Առարկայական դասապատրաստում 👇
Մայրենի
Մաթեմատիկա
Շրջակա աշխարհ
Ռուսերեն
Անգլերեն
Շախմատ

🚖Մենք նաև երեխային դպրոցից հասցնում ենք ԳիտՏուն։
✍️ Աշխատում ենք լրացուցիչ
🥳 Ընդմիջում ենք` սնվում, խաղում :

✅Բարձր առաջադիմությունը և տաք ու ջերմ միջավայրը ապահովված է։

Մեզ միանալու համար👇🏻

https://forms.gle/6u3pd1owtWfN951Z8

🌐Ք. Կապան, Մ. Ստեփանյան 4
📞098 18 78 68 /098 18 78 95

18/08/2026

🦉Կարո՞ղ է երեխան հարմարվել, եթե երբեք չի բաժանվել ծնողից

Այս հարցը հաճախ ծնողների մոտ մտահոգություն է առաջացնում, հատկապես, երբ մանկապարտեզը երեխայի առաջին երկարատև բաժանումն է ընտանիքից։

💛 Այո՛, կարող է։

Բայց կարևոր է հասկանալ, որ հարմարվելը կախված չէ միայն նրանից, թե երեխան նախկինում բաժանվել է ծնողից, թե ոչ։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես է կազմակերպվում այդ անցումը։

🌱 Երեխայի համար ցանկացած նոր միջավայր նախևառաջ վստահություն կառուցելու գործընթաց է։ Եթե նա զգում է, որ իրեն հասկանում են, ընդունում և աջակցում, ապա աստիճանաբար սկսում է ուսումնասիրել միջավայրը, ներգրավվել խաղերում և ձևավորել նոր կապեր։

Առաջին օրերին հուզվելը, ծնողին կարոտելը կամ լաց լինելը լիովին բնական արձագանքներ են։ Դրանք չեն նշանակում, որ երեխան չի հարմարվի։ Ամեն երեխա հաղթահարում է այս փուլը իր անհատական տեմպով։

✨ Հարմարվելու ամենակարևոր նախապայմանը երեխայի նկատմամբ հետևողական, հանգիստ և վստահ վերաբերմունքն է՝ թե՛ ընտանիքում, թե՛ մանկապարտեզում։

📌ԳիտՏունում յուրաքանչյուր երեխայի հարմարվելու ճանապարհին մոտենում ենք անհատապես՝ հաշվի առնելով նրա զգացողությունները, կարիքներն ու պատրաստվածությունը։

💬 Գրեք մեկնաբանություններում՝ ի՞նչ հարց է Ձեզ ամենից շատ հետաքրքրում:

18/08/2026

🦉 Բակային խաղերը մեր առօրյայի անբաժանելի մասն են։

☀️Մաքուր օդում անցկացվող ակտիվ խաղերը երեխաներին հնարավորություն են տալիս ոչ միայն զվարճանալ, այլև զարգացնել շարժողական հմտությունները, արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, սովորել համագործակցել և աշխատել թիմում։

👇🏻

https://forms.gle/6u3pd1owtWfN951Z8

17/08/2026

#ամառայինդպրոցճամբար
#մերուրբաթները

Երբ գույներն ու երևակայությունը միախառնվում են, ստացվում է ամենաջերմ ու պայծառ պահերը։ 🎨
#դասապատրաստում
Մեզ միանալու համար👇🏻

https://forms.gle/6u3pd1owtWfN951Z8

📍 Կապան
📞 098 18 78 68/098 18 78 95

Photos from ԳիտՏուն's post 17/08/2026

🗣️Սիրելի՛ ծնողներ,ԳիտՏունը հայտարարում է 2026-2027ուսումնական տարվա ընդունելություն։
🤗Սիրով հրավիրում ենք գրանցել ձեր փոքրիկներին՝ վստահելով նրանց ջերմ, զարգացնող և ստեղծարար միջավայրի։
🤝 Հիշեցնում ենք, որ ԳիտՏունի մանկապարտեզը լիցենզավորված է, կարող եք օգտվել սոցիալական կրեդիտի վերադարձի իրավունքից։
🤗 Տեղերը սահմանափակ են։
👇Լրացնել հայտը

https://forms.gle/6u3pd1owtWfN951Z8

📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարեք՝ 098 18 78 68/ 098 18 78 95
📍 Հասցե՝ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/5
Տվե՛ք Ձեր երեխային սովորելու, աճելու և երջանիկ մանկություն ապրելու լավագույն հնարավորությունը՝ ԳիտՏունը։ ❤️

15/08/2026

⛰️Խուստուփի լանջերից մինչև Գարեգին Նժդեհի հուշահամալիր, քաղաքի անվան ծագումից մինչև մեր պատմական արժեքները․․․

Մեր սաները ջերմությամբ ու հպարտությամբ են պատմում Կապանի մասին՝ ցույց տալով, թե որքան հպարտ են, որ այս հողի զավակներն են։

Շնորհավո՛ր տոնդ, մեր սրտի՛ քաղաք։ ❤️
#Կապան #կապանիօր

https://www.instagram.com/reel/DcDRQCaO7Xw/?igsh=MWI0Z21ibTFtZnpiYw==&igsi=MWI0Z21ibTFtZnpiYw==

Photos from ԳիտՏուն's post 14/08/2026

#ամառայինդպրոցճամբար
#մերուրբաթները

Մեզ միանալու համար👇🏻

https://forms.gle/6u3pd1owtWfN951Z8

📍 Կապան
📞 098 18 78 68/098 18 78 95

13/08/2026

🥰Ի սրտե շնորհավորում ենք մեր սիրելի ընկեր Անուշին ծննդյան տոնի առթիվ։ Մաղթում ենք Ձեզ անսպառ էներգիա, քաջառողջություն և նորանոր հաջողություններ։
🫂 Մենք անչափ գնահատում ենք Ձեր տված ջերմությունը, հոգատարությունն ու այն լուսավոր ժպիտը, որով ամեն օր պայծառացնում եք մեր միջավայրը։
Շնորհակալ ենք, որ մեր Թիմում եք:❤️
Anush Stepanyan

13/08/2026

3 սխալ, որ անում են ծնողները երեխայի տնայինները ստուգելիս 🛑📚

Տնային աշխատանքների ստուգումը հաճախ վերածվում է իրական «մարտադաշտի»։ Շատ ծնողներ, ցանկանալով օգնել, ակամա թույլ են տալիս սխալներ, որոնք սպանում են երեխայի ինքնուրույնությունն ու սերը ուսման հանդեպ։
Ահա ամենատարածված 3 սխալները.
📍 1. Փոխարենը անելը կամ անմիջապես հուշելը։
Երբ առաջին իսկ դժվարության դեպքում հուշում եք ճիշտ պատասխանը կամ լուծում խնդիրը, երեխան դադարում է փորձել: Արդյունքում ձևավորվում է կախվածություն, և նա սպասում է, որ ամեն ինչ իր փոխարեն կանեն:
📍 2. Միայն սխալների վրա կենտրոնանալն ու քննադատելը
«Էլի՞ այստեղ սխալ ես արել», «Ուշադիր չես»։ Երբ ստուգումն ասոցիացվում է նկատողությունների և լարվածության հետ, երեխայի մոտ առաջանում է վախ սխալվելուց և տագնապ:

📍 3. Անմիջապես սխալը մատնանշելը՝ առանց ինքնաստուգման հնարավորության
«Այստեղ սխալ ես գրել» ասելու փոխարեն՝ փորձեք հարցնել. «Վստա՞հ ես, որ այս տողում ամեն ինչ ճիշտ է, արի մի հատ էլ ինքդ նայիր»: Դա զարգացնում է ինքնաքննադատությունն ու ուշադրությունը:
💡 Հիշեք. տնային աշխատանքը երեխայի պատասխանատվությունն է, իսկ ծնողի դերը աջակցելն ու ուղղորդելն է, այլ նույնիսկ ուսուցչին փոխարինելը:

🚩ԳիտՏունում կարող եք հանգիստ լինել. ձեր երեխայի դասերն ու առաջադիմությունը վստահելի և պրոֆեսիոնալ ձեռքերում են:☺️

https://www.instagram.com/reel/Db_JKGOwm96/?igsh=a21lc2ViNW5tOGFn

Want your school to be the top-listed School/college in Kapan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Kapan

Opening Hours

Monday 09:00 - 19:30
Tuesday 09:00 - 19:30
Wednesday 09:00 - 19:30
Thursday 09:00 - 19:30
Friday 09:00 - 19:30