Շնորհակալություն 🧡
Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ
Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
15/07/2026
Համովների շարքից 🧡
Խոհարար՝ Մարինե Ղազարյան
14/07/2026
💛 Այսօր հրաժեշտ, վաղը՝ նոր սկիզբ… 💛
Մե՜ծ սիրով ճանապարհեցինք մեր ավագ «Բ» խմբի սաներին՝ դեպի կյանքի նոր ու հետաքրքիր փուլ։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, դպրոցական տարիները՝ լի նոր բացահայտումներով և հաջողություններով։ Պահպանե՛ք ձեր մանկության անկեղծ ժպիտն ու մեծ երազանքները։
Բարի՛ երթ, մեր սիրելի՛ երեխաներ🌸🎓
Դաստիարակ` Լուսինե Խաչատրյան
Երաժիշտ` Քրիստինե Ստեփանյան
💛💛💛
07/07/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարավում է ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0,25 դրույք, պարուսույցի 1.25 դրույք, փոխարինող դաստիարակի` 1 դրույք թափուր տեղերի համար:
/Ի դեպ, քանի որ փոխարինող դաստիարակի պաշտոնը թափուր է ժամանակավորապես, հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և պաշտոնը համալրվում է ոչ մրցութային կարգով/:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
1.դիմում,
2.կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/,
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/,
5.ինքնակենսագրություն ,
6.մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, :
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով:
01/07/2026
💛30.06.2026💛
Սիրելի’ երեխաներ, թող ձեր երջանկությունը թևեր առնի ու թռչի հարատև…
Ավագ Ա խմբի սաները հանդես եկան «Երազանքը թևեր ունի» խորագրով միջոցառումով՝ներկայացնելով իրենց ձեռք բերած հմտություններն ու հայրենասիրական ոգին։Միջոցառումը լի էր ոգեշնչող ելույթներով և գեղեցիկ կատարումներով։
Դաստիարակ՝Ռ.Արսենյան
Երաժշտության դաստիարակ՝Ն.Սարկիսյան
Դաստիարակի օգնական՝Վ.Մխիթարյան
🌈☀️🎈Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի 1-ը։ Սիրելի փոքրիկներ, թող ձեր կյանքը լեցուն լինի սիրով ու քնքշանքով, իսկ ձեր պայծառ դեմքին միշտ շողան ժպիտն ու խինդը…
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Jermuk
3702
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |