27/03/2026
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը հրավիրում է մասնակցելու գործնական դասընթացի՝
📚 «Վարքային խնդիրներ ունեցող դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով։
🔹Դասընթացը նախատեսված է մասնագետների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ դեռահասների վարքային դրսևորումները, բացահայտել դրանց պատճառները և կիրառել արդյունավետ մոտեցումներ աշխատանքում։
🔹Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան վարքային խնդիրների տեսակներին, վարքի գործառույթներին և կսովորեն գործնական մեթոդներ, որոնք կարող են կիրառել դեռահասների հետ աշխատանքի ընթացքում։
🔹Դասընթացի թեմաները՝
▪️ Վարքային խնդիրների տեսակները
▪️ Վարքի գործառույթները
▪️ Վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդները
🔹Դասընթացը ներառում է գործնական քննարկումներ և կիրառական մոտեցումներ, որոնք կնպաստեն դեռահասների վարքի ավելի խորը ընկալմանը և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը։
🔹Դասընթացը կվարի ԵՊՀ ԻՄ Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը։
▪️Դասընթացի անցկացման օր՝ 4 ապրիլ, 2026 թ.
▪️Ժամը՝ 12։30
▪️Մասնակցությունն անվճար է
▪️Տեղերը սահմանափակ են
📩 Գրանցման համար՝
https://forms.gle/5zHdcEkg7mrH52m67
04/03/2026
🔹Ամփոփվեց «Արտթերապիայի հիմնադրույթներ և կիրառական մոտեցումներ» գործնական դասընթացը։
🔹Դասընթացը մշակվել էր առանձին կազմակերպության 4 մասնագետների համար՝ նրանց մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Այն բաղկացած էր 3 հանդիպումից՝ ընդհանուր 6 ժամ տևողությամբ։
🔹Դասընթացի ընթացքում ներկայացվել են արտթերապիայի հիմունքները, գործնական տեխնիկաները և ստեղծագործական մեթոդների կիրառման հնարավորությունները՝ երեխաների հուզական արտահայտմանը, ինքնակարգավորմանը և հոգեբանական կայունության ձևավորմանը աջակցելու նպատակով։
🔹Դասընթացավարն էր Անի Ավագյանը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ։
🔹Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են երկլեզու մասնակցության սերտիֆիկատներ։
28/02/2026
🔹 Կայացավ «Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» գործնական դասընթացը
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանական և ուսումնախորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» թեմայով գործնական դասընթացը։
Դասընթացին մասնակցեցին 56 աշակերտներ հետևյալ կրթական հաստատություններից՝
▪️ Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան N1 հիմնական դպրոց
▪️ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
▪️ Իջևանի Մ․ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց
▪️ Գետահովիտի միջնակարգ դպրոց
▪️ Գանձաքարի միջնակարգ դպրոց
▪️ Ազատամուտի միջնակարգ դպրոց
🔹 Ծրագիրը միտված էր 7–9-րդ դասարանների աշակերտների մասնագիտական ինքնորոշման գործընթացի գիտակցված կազմակերպմանը, հետաքրքրությունների հստակեցմանը և անձնային ներուժի բացահայտմանը։
🔹 Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
▪️ ծանոթացան մասնագիտական կողմնորոշման հոգեբանական հիմքերին,
▪️ քննարկեցին մասնագիտությունների ժամանակակից դասակարգումը,
▪️ վերլուծեցին մասնագիտական ընտրության գործընթացում անձնային գործոնների դերը,
▪️ իրականացրին ինքնաճանաչման գործնական վարժություններ՝ ուղղված հետաքրքրությունների, արժեքային համակարգի և կարողությունների բացահայտմանը։
🔹 Կիրառվեցին գիտահեն հոգեբանական մեթոդիկաներ և ինտերակտիվ գործնական աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին ձևավորել նախնական պատկերացում իրենց հնարավոր մասնագիտական ուղղությունների վերաբերյալ։
Դասընթացը վարեցին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողներ Անի Թամրազյանը և Անահիտ Դովլաթբեկյանը։