IQ Center Ijevan

Call Directions Website

IQ Center Ijevan Մենք կրթում ենք մեր ապագան։
Որակյալ կրթության իրական հասցեն 🧡

IQ կենտրոնն առաջարկում է ինտելեկտի մակարդակի բարելավմանն ուղղված բոլոր գործիքները Ձեզ հուզող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:
Ձեզ հուզում են.
• երեխայի առանձնահատուկ զարգացումը,
• երեխայի ուսուցման խնդիրները,
• երեխայի զարգացման առանձնահատկությունների մասին ծնողների իրազեկված լինելը,
• մայրանալ պատրաստվող կանանց բավարար գիտելիքներով զինված լինելը
• և բազմազան այլ հարցերի լուծումները, որոնք մինչ օրս չունեն իրենց պատասխանները։
Համոզված եղեք, որ հենց IQ կենտրոնում Դուք կգտնեք Ձեր հարցերի պատասխանները:

23/09/2026

✂️ Կտրում ենք, սոսնձում, պատրաստում ենք մեր փոքրիկ գրքերը 📚✨

Այսպիսի աշխատանքները պարզապես հետաքրքիր զբաղմունք չեն․ դրանք օգնում են երեխաներին՝
🤏 զարգացնել մանր մոտորիկան,
🧠 զարգացնել ուշադրությունն ու կենտրոնացումը,
🎯 աշխատել ավելի ճշգրիտ ու համբերատար,
🎨 զարգացնել ստեղծագործական մտածողությունը,
📖 և ամենակարևորը՝ սովորել սեփական ձեռքերով ստեղծել։

09/09/2026

🎬📖 Ուրբաթները մեր կենտրոնում հեքիաթային են։

Ամեն ուրբաթ երեխաները հնարավորություն ունեն միասին դիտելու հետաքրքիր մուլտֆիլմ։ Բայց մինչ դիտելը մենք նախ ծանոթանում ենք նրա հիմքում ընկած հեքիաթին։ 💛

📖 Կարդում ենք հեքիաթը,
🗣️ պատմում ենք և քննարկում,
🎬 դիտում ենք մուլտֆիլմը,
🎨 ներկում ենք ու ստեղծում թեմատիկ ապլիկացիաներ,
💬 նորից քննարկում ենք հերոսներին ու իրադարձությունները,
🎭 իսկ վերջում փոքրիկ բեմադրությամբ ներկայացնում ենք մեր սովորածը։

Այս ամենի միջոցով երեխաները ոչ միայն հաճույքով ժամանակ են անցկացնում, այլև զարգացնում են խոսքը, հարստացնում բառապաշարը, սովորում արտահայտել իրենց մտքերը, զարգացնում երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները։

15/08/2026

🌞 Ամառային դպրոցի սիրված տեսահոլովակներից մեկը🥰

Տեսաք, կիսվեցիք, ապրեցիք մեզ հետ այս ամառը… 🥹☀️
Ամեն կադրի մեջ՝ մեր երեխաների ժպիտներն են, արկածները, նոր ընկերություններն ու այն գեղեցիկ հիշողությունները, որոնք միասին ստեղծեցինք։

Շնորհակալ ենք, որ այս ամառը վստահեցիք մեզ, վստահեցիք ձեր երեխաներին ու թույլ տվեցիք, որ այն միասին դարձնենք ավելի գունեղ ու հիշարժան։ ❤️

Բայց սա հրաժեշտ չէ… 😉
Ամառային դպրոցի հետ կհանդիպենք նաև հաջորդ տարի։ 🌿✨
Նոր արկածներով, նոր գաղափարներով ու, իհարկե, նույն ջերմությամբ։

10/08/2026

Գոշավանքում մի իսկական արկած էր սպասվում…🥰

Ֆորթ Բոյարի ոճով խաղ, գաղտնի նամակներ, թաքնված բանալիներ ու փորձություններ, որոնք պետք էր հաղթահարել քայլ առ քայլ։ 🔐🗝️

Երեխաները փնտրեցին նամակները, լուծեցին հանելուկները, գտան բանալիները և վերջապես հասան ամենակարևոր պահին՝ բացեցին գանձի սնդուկը։

Իսկ սնդուկում նրանց սպասում էր ամենակարևոր նամակը․
իսկական գանձը ոչ թե սնդուկի մեջ էր, այլ այն գիտելիքը, համարձակությունն ու թիմային ոգին, որոնք նրանք բացահայտեցին ճանապարհին։

Այսօր IQ կենտրոն Իջևանը դարձավ 7 տարեկան։ 🎉💙Յոթ տարի շարունակ միասին սովորել ենք, աճել, ստեղծել, հաղթահարել դժվարություն...
12/07/2026

Այսօր IQ կենտրոն Իջևանը դարձավ 7 տարեկան։ 🎉💙

Յոթ տարի շարունակ միասին սովորել ենք, աճել, ստեղծել, հաղթահարել դժվարություններն ու կիսել անթիվ գեղեցիկ պահեր։ Այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ դարձել են մեր մեծ ընտանիքի մի մասը, բացահայտել իրենց կարողություններն ու վստահ քայլել դեպի իրենց երազանքները։

Շնորհակալ ենք բոլոր ծնողներին՝ վստահության, մեր սիրելի երեխաներին՝ ժպիտների ու հաջողությունների, և բոլոր նրանց, ովքեր այս 7 տարիների ընթացքում եղել են մեր կողքին։

Սա միայն սկիզբն է։ Առջևում մեզ սպասում են նոր նպատակներ, նոր ձեռքբերումներ և ավելի մեծ հաջողություններ։

Շնորհավոր ծնունդդ, IQ կենտրոն Իջևան։ ❤️🎂🎈

Address

Abovyan 22/61
Ijevan
4001

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00

Telephone

+37491333607

Alerts

Be the first to know and let us send you an email when IQ Center Ijevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category