Իջևանի երաժշտական դպրոց

Իջևանի երաժշտական դպրոց

Share

Իջևան

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 23/05/2026

Իջևան քաղաքում տեղի ունեցավ նորակառույց ամֆիթատրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Տոնական և մարդաշատ մթնոլորտում կայացավ Իջևան համայնքի նորակառույց ամֆիթատրոնի պաշտոնական բացումը, որը համայնքի մշակութային կյանքի կարևոր ու սպասված իրադարձություններից էր։
Երաժշտական գեղեցիկ համարներով «Իջեւսնի միջնակարգ երաժշտական դպրոց»ՀՈԱԿ-ի աշակերտները հանդիսատեսին փոխանցեցին տոնական տրամադրություն և անմոռանալի հույզեր։ Նորաբաց ամֆիթատրոնը կդառնա Իջևանի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ հարթակ ստեղծելով մշակութային միջոցառումների, երիտասարդական նախաձեռնությունների և համայնքային ակտիվ կյանքի համար։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 16/05/2026

Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու կողմից անցկացվեց վարպետաց դասեր Իջեւան համայնքի երաժշտական դպրոցների սաներին,որը
տպավորիչ ու հասանելի էր:Մեծ ճանապարհ անցած երաժիշտը , արդեն իսկ պատկառելի տարիքում մեծ եռանդով և նվիրվածությամբ ազգանվեր իր գործն է անում Հանապետության մարզերի և համայնքների երաժշտական դպրոցներում` ձեռք բերած փորձը փոխանցելով մատաղ սերնդին,որի համար մեծ շնորհակալություն ենք հայտնում, մաղթելով առողջություն և երկարակեցություն:

10/05/2026

Դասական երաժշտության համերգ, Ամերիկահայ հայտնի դաշնակահար Շահան Արծրունու կատարմամբ, որը տեղի կունենա «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում ` Մայիսի 14-ին, ժ 16.00-ին:
Համեցեք ունկնդրելու։ Համերգային ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Գայանե Չեբոտարյանի, Ֆրեդերիկ Շոպենի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։

Մուտքն ազատ է։
Վարպետաց դասեր մայիսի 13-ին ժամը 14.-00-ին մաեստրոյի կողմից

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 10/05/2026

Մայիսի 9-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին։

Հավերժ փառք հերոսներին։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 03/05/2026

2026թ.մայիսի 2-ին >վոկալ-երաժշտական հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցեցին լարային նվագարաններ անվանակարգում ջութակահարների համույթը և արժանացան 3-րդ կարգի մրցանակի:
Դասատու՝ Քրիստինե Այվազյան
Նվագակցող՝
Նունե Ղազարյան
Աշակերտներ՝
Անահիտ Եղիկյան
Էլյա Ծատուրյան
Միլենա Գյոզալյան
Մարի Գուլինյան
Վանե Պետրոսյան
Դավիթ Դովլաթբեկյան։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 30/04/2026
Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 30/04/2026

«Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ—ը համերգային ծրագրով
շնորհավորում էՁեզ մայիսի 1-ի՝աշխատավորների օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք երջանկություն անձնական կյանքում, խաղաղություն, առողջություն ...
Համերգին մասնակցեցին դպրոցի բոլոր բաժինների աշակերտները։Միջոցառումը կազմակերպել է դաշնամուրային բաժնի վարիչ Մարինե Համզյանը։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 26/04/2026

Այսօր համապետական շաբաթօրյակին «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կոլեկտիվը մաքրման աշխատանքներ է իրականացնում։
Մաքուր պահենք շրջակա միջավայրը։
Մաքուր շրջակա միջավայրն առողջ կյանքի գրավականն է։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 25/04/2026

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ավարտվեց «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադային նվիրված սեմինար-խորհրդակցությունների շարքը:
Սեմինարավար Նաիրա Գրիգորյանը այսօր Երևանի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների դասատուներին ներկայացրեց Օլիմպիադայի անցկացման պայմանները, մասնակցության ուղեցույցը, մանկավարժների հետ քննարկվեցին նաև դպրոցներում երաժշտատեսական առարկաների դասավանդման հետ կապված մի շարք հարցեր:Տեսական բաժնի վարիչ Արմինե Արամյանը եւՀերմինե Սարդարյանը քննարկումներ կանցկացնեն նաեւ դպրոցում։

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 25/04/2026

«Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց»ՀՈԱԿ—ը ջերմորեն շնորհավորում է Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի ուսուցիչներ։Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով։Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:

Photos from Իջևանի երաժշտական դպրոց's post 24/04/2026

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից

Այսօր՝ 2026 թ. ապրիլի 24-ին, «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ—ի ուսուցիչները Իջևանում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Want your school to be the top-listed School/college in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ijevan

Opening Hours

Monday 09:00 - 19:30
Tuesday 09:00 - 19:30
Wednesday 09:00 - 19:30
Thursday 09:00 - 19:30
Friday 09:00 - 19:30
Saturday 09:00 - 18:30