10/08/2026
🔸«ԱԲ կիրառություններ և ֆինանսական տեխնոլոգիաներ» թեմայով սեմինարին մասնակցելու հրավեր
🔸Սիրելի՛ տավուշցիներ, 2026 թ․ օգոստոսի 15-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի
կենտրոնական մասնաշենքի «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում տեղի կունենա «ԱԲ
կիրառություններ և ֆինանսական տեխնոլոգիաներ» թեմայով սեմինարը, որը կազմակերպվում է NextGen
AI համայնքի, ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի, ԵՊՀ ԻՄ բնական
գիտությունների ֆակուլտետի կողմից՝ ԱՄՆ Պետքարտուղարության PFP (Professional Fellows
Program) ծրագրի հետ համատեղ։
🔸Սեմինարի բանախոսներն են՝
- Դոկտոր Մարիոֆաննա Միլանովա
NVIDIA DLI պաշտոնական
դեսպան, համակարգչային գիտությունների պրոֆեսոր, Արկանզասի Լիթլ Ռոքի համալսարան (ԱՄՆ գործընկեր),
- Վլադիմիր Քառյան
ԱԿԲԱ բանկի Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար (PFP գործընկեր):
31/07/2026
🔸Հայտնի են ԵՊՀ ԻՄ՝ 2026-2027 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները
🔸Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից 2026 թ. հուլիսի 30-ին հաստատվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2026-2027 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները:
🔸Վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթով 2026-27 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 12 դիմորդ, որոնց շնորհավորում և ցանկանում ենք հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:
🔸Արդյունքները կարող եք տեսնել այստեղ.
https://shorturl.at/XZYds
22/07/2026
🔸ԵՊՀ ԻՄ աշխատակիցների ամառային արձակուրդի ժամանակացույց
🔸ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շահակիցներին սիրով տեղեկացնում ենք, որ համալսարանի հետ կապված իրենց հարցերն ու դիմումները կարող են ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 25-ը (ներառյալ), որից հետո ԵՊՀ ԻՄ անձակազմը կմեկնի արձակուրդ և աշխատանքի կվերադառնա ս.թ. օգոստոսի 25-ից:
21/07/2026
📢Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների
🔸Գնահատման և թեստավորման կենտրոնը ս.թ. հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
🔸Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
🔸Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
🔸Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին:
Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:
🔸Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:
🔸Աղբյուրը՝ https://shorturl.at/n59wN:
18/07/2026
✅Հայտնի են ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքները
🔸2026 թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման՝ 2026-2027 ուստարվա ընդունելության արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 180 (45 անվճար, 135 վճարովի) դիմորդ:
🔸ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց ցանկանալով անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
🔗Ավելին՝ https://ijevan.ysu.am/announcement/7537
16/07/2026
✅ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների #քոլեջների շրջանավարտների ընդունելություն
🔸ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2026-2027 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:
🔸ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:
🔸Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (լրացվում է տեղում) և կցել ներքոնշյալ փաստաթղթերը (պատճենները).
1.դիպլոմ և դիպլոմի հավելվածը (միջուկը պետք է պատճենված լինի երկու կողմից),
2.անձնագիր կամ նույնականացման քարտ,
3.արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
🔸Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ:
https://ijevan.ysu.am/announcement/7525
11/07/2026
✅Գիտական խորհրդի նիստ
🔸2026 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը:
🔸Գիտխորհրդի նիստում հաստատվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը, 2026-2027 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը:
🔸Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2026 թ. հարցման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ 2027 թ․ ընդունելության մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2025-2026 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացին, բուհի ֆինանսական գործունեության մշտադիտարկմանը վերաբերող հարցեր:
🔗Ավելին՝ https://ijevan.ysu.am/news/7524
05/07/2026
✅Այսօր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրն է
Ս.թ. հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 31-ամյակը: 1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ նոր՝ ազգային սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 1995 թվականի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել 2005, 2015 և 2020 թվականներին:
Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ ՀՀ կառավարության՝ 2013 թ. հուլիսի 4-ի նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն ամրագրվեց նաև որպես պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օր:
Շնորհավոր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը….