ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհրդի անակնկալն ուսանողներին և դասախոսներին🤍
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
https://www.facebook.com/groups/380131803075152
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:
ԵՊՀ ԻՄ ՈւԽ-
Ուսանողական խորհրդի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ 🌸🩷
Ուսանողական խորհրդի ամանորյա ուղերձը։
19/11/2025
Ավանդական🤍
🥳Սիրելի՜ ուսանողներ,
շնորհավորում ենք բոլորիդ Ուսանողի օրվա կապակցությամբ։
📌Այս օրը ևս մեկ անգամ բացում է գիտելիքի, ստեղծագործ մտքի և շարունակական զարգացման դռները։ Ուսանող լինելը նշանակում է լինել որոնողի, մտածողի և ստեղծողի ճանապարհին։Ուսանողական կյանքը մի փորձառություն է, որն ամեն օր բերում է նոր բացահայտումներ, նոր մարտահրավերներ և նոր հաղթանակներ։
🤍Ուսանողական տարիները պարզապես դասեր կամ քննություններ չեն։ Դրանք այն շրջանն են, երբ ձևավորվում է ձեր աշխարհընկալումը, արժեքները, ապագա մասնագիտական ու մարդկային ներուժը։ Գնահատականները կարող են փոխվել, բայց ձեր ձեռք բերած գիտելիքը, փորձը, ընկերությունը և կառուցած նպատակները կմնան ձեզ հետ միշտ։
😊Թող այս տոնը հիշեցնի, որ երբեք ուշ չէ նոր նպատակ դնելու, ավելի շատ սովորելու, սեփական սահմանները հաղթահարելու համար։ Սխալվելը ճանապարհի մի մասն է, իսկ առաջ գնալու կամքը՝ ուսանողի ամենամեծ ուժը։
✨️Շարունակեք հավատալ ձեր ուժերին։
Սիրով` ԵՊՀ ԻՄ ՈւԽ թիմ։
✅️ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը։
🔸️«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի շրջանակում առանձին տաղավարներով ներկայացված էին ԵՊՀ կրթական և վարչական ստորաբաժանումները։
🔸️ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացրեց իր կրթական ծառայությունները և Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները։
Կադրեր -ից 🎥🤍
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ - YSUIB
03/05/2025
🗣Այսօր ԵՊՀ ԻՄ Տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց-քննարկում՝ «Կրթություն֊Աշխատանք֊Կարիերա» խորագրով։
🔸️Դասընթացի բանախոսն էր Արթուր Մուրադյանը, ով ուսանողների հետ կիսվեց իր փորձով, դիտարկումներով և կարևոր խորհուրդներով՝ կրթական համակարգում առաջընթաց գրանցելու, աշխատաշուկայում կայանալու և հաջող կարիերա կառուցելու վերաբերյալ։
✅️Բանախոսը ընդգծեց կրթության դերը՝ որպես կայուն և գիտակցված մասնագիտական ուղու հիմնաքար, ինչպես նաև խոսեց այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարատաշուկայում մրցունակ լինելու համար։
📌Դասընթացի ընթացքում ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ բարձրացնելով իրենց հետաքրքրող հարցերը, կիսվելով մտքերով և ստանալով արժեքավոր խորհուրդներ։
🗣Դասընթացը նպաստեց ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը և օգնեց նրանց նորովի գնահատել կրթության և աշխատանքի փոխկապակցվածությունը ապագա կարիերայի ձևավորման գործում։
02/05/2025
28/03/2025
🤩 Սիրելինե՜ր, սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ ՈւԽ նախագահության կազմում տեղի է ունեցել փոփոխություն:
🗣 Օրեր առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ Սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողովի պատասխանատու է ընտրվել Տնտեսագիտության ֆակուլտետի մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Հայկ Սառիկյանը։
🥳 Ի սրտե շնորհավորում ենք Հայկին` մաղթելով արդյունավետ և հաջող աշխատանքային ընթացք:
🥰 Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում նախկին պատասխանատու Անի Եգանյանին իր ծավալած անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար:
12/01/2025
Կարևոր📌✅️
💚 «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է «Էկո-Ակտիվիզմի Ակադեմիա»-ի 2-րդ հոսքի ընդունելությունը։
🧐 Եթե պատրաստ եք դառնալ փոփոխության կրող ձեր համայնքում և ձեր ներդրումն ունենալ սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման և կայուն զարգացման գործում, սպասում ենք ձեզ մեր Ակադեմիայում:
✅ Ակադեմիայի Նպատակները․
- Միավորել նպատակասլաց քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում:
- Զարգացնել մասնակիցների հմտությունները՝ համայնքային սոցիալ-բնապահպանական մարտահրավերները վերհանելու, վերլուծելու և դրանց լուծման համար համայնքի ուժերը համախմբելու ուղղությամբ:
- Սովորեցնել և աջակցել ակտիվիստներին կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը:
- Ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա:
✅ Ո՞վ կարող է մասնակցել․
Ակադեմիայում կարող են ներգրավվել՝
-16 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից (առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին)
- Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն ունեցող անձինք
- Նախաձեռնող քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով
- Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, տեղական բիզնեսի ներկայացուցիչներ, սոցիալական ձեռներեցներ, ֆերմերներ, երիտասարդներ, լրագրողներ
✅ Ակադեմիայի կառուցվածքը․
Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական և պռակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին․
- Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
- Կանաչ/կայուն տնտեսություն
- Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
- Տեղական ժողովրդավարություն
- Բնապահպանական շարժումները Հայաստանում
- Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում
- Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ
🗣️ Դասընթացավարներն են լինելու քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտի փորձառու մասնագետներ ու ակտիվիստներ։
👀 Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։
✍🏼 Ինչպե՞ս դիմել․
Էկո-Ակտիվիզմի Ակադեմիա-ի 2-րդ հոսքի առաջին հանդիպումը նախատեսվում է իրականացնել մասնակիցների ընտրությունից հետո՝ 2025 թ․-ի փետրվարի վերջ-մարտի սկիզբ ժամանակահատվածում՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական կենտրոնում ( Camp /Social Enterprise/)
😎 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։
👉🏼 Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը մինչև 2025 թ․-ի փետրվարի 14-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/SbBiGaHZqWRAceq9A
🤝 Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:
«Էկո-ակտիվիզմի ակադեմիա»-ի շրջանավարտները հետագայում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ համայնքներում «Կանաչ խորհուրդ»-ների հիմնադրման աշխատանքներին։
Oleg Dulgaryan Julie Amiraghyan Bakur Gorginyan Nina Mamajanyan Natalya Osyan Hermine Tiracvyan Անի Կոնյան Gevorg Aslanyan Tigran Margaryan Lusine Sargsyan
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Ijevan