Innovation Knowledge Hub Tavush/ Գիտելիքի Նորարարական Հաբ

Innovation Knowledge Hub Tavush/ Գիտելիքի Նորարարական Հաբ

Share

Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը;

Նախաձեռնությունը իրականացվում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ գործընկեր կամակերպությունների հետ մեկտեղ՝ Կանաչ Արահետ ՀԿ (Հայաստան) և KRDF (Վրաստան):

"Կանաչ արահետ" հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համ

Photos from Innovation Knowledge Hub Tavush/ Գիտելիքի Նորարարական Հաբ's post 28/10/2023

😇Էսպես ժպիտով ավարտեցին «Անգլերեն 0-ից» երկամսյա դասընթացները: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրոք սովորելու ու տրված հնարավորությունը ճիշտ օգտագործելու համար:
👉Դե իհարկե, մեր խորին երախտագիտությունը դասընթացավար Vika Meliqbekyanին ու մեր լավ գործընկեր ԻննոԻջևան / InnoIjevanին այս ամբողջ ընթացքը միասին անցնելու համար ❣️

Photos from Իջևանի համայնքապետարան's post 16/08/2023

Մեր կամավորական ընտանիքը💚

Անչափ շնորհակալ են Իջևանի համայնքապետարան 💜

Photos from Innovation Knowledge Hub Tavush/ Գիտելիքի Նորարարական Հաբ's post 07/08/2023

🥳Անգլերենի դասընթացները շարունակվում են:
🩵Նոր համագործակցություններով ու նոր ծրագրով մենք առաջ ենք գնում:

ԻննոԻջևան / InnoIjevan💚
Vika Meliqbekyan💜

01/08/2023

👋Մենք սկսել ենք «Անգլերեն 0-ից» ամենաակտիվ դասընթացներից մեկը:

😇Խորին շնորհակալություն մեր լավ գործընկեր ԻննոԻջևան / InnoIjevan-ին մեզ հյուրընկալելու, համագործակցելու ու աջակցելու համար:

Vika Meliqbekyan՝ մեր ակտիվ, կենսուրախ, դրական ու խելացի դասընացավար, ապրես: Հաջող ընթացք❣️

Photos 22/07/2023

Մեր կամավորական ընտանիքը՝ տարվա ամենահավես մշակութային ֆեսթին😍

Photos from Innovation Knowledge Hub Tavush/ Գիտելիքի Նորարարական Հաբ's post 19/07/2023

Ուզում եք չէ՞ իմանալ ինչ ենք անում😃։

🥰Այս կամավորական սիրուն, համերաշխ ու նորի ձգտող ընտանիքը մեծ ոգևորությամբ պատրաստվում է իջևանյան ամենամշակութային եռօրյա փառատոնների մեկնարկին։

🫣Հազար ու մի հարց քննարկեցինք, խմբերի բաժանվեցինք ու գնացինք աշխատելու։ 😉Փառատոնին մեզ շատ կտեսնեք, եթե հարցեր լինեն, սիրով դիմեք, մենք միշտ պատարստ ենք։

🙃Դե ի՞նչ, մեկ օր մնաց։ Ձեզնից անասելի մեծ ակտիվություն ենք սպասում։ Եկե՛ք, չեք փոշմանի։

13/07/2023

🥳Տավուշի հաբը 2 տարեկան է։

🥰Այո, մենք 2 տարի է ակտիվ երիտասարդներ ենք կրթում ու փորձում նրանց հետ երազանքի համայնք կառուցել։

🙁Այսօր մենք մեծ ընտանիք ենք դարձել, մենք ամենուր ենք, մեր երիտասարդները մարզի տարբեր համայնքներում ճրագներ են վառում։

😇Երկու տարվա հետաքրքիր, բովանդակալից, կյանքով ու ժպիտներով լի պատմությունը շալակած առաջ ենք գնում ու այս տոն օրով ուզում ավելի ուրախացնել ձեզ։

🤩🤩🤩Այո, մեր երիտասարդական ակումբների ակտիվ աշխատանքը պտուղներ է տվել։ Տարբեր ֆինանսական աղբյուրների ներգրավման միջոցով մենք Տավուշի 11 համայնքներում բնապահպանական 3 ծրագրեր ենք մեկնարկում։

🥳🥳🥳Տավուշ մենք գալիս ենք, 2 տարվա փորձը շալակած ենք գալիս🥰

🥰Շնորհակալություն Green Lane NGO, Շնորհակալություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ - YSUIB🥰
-----------------------------------------------------------------------
Տավուշի հաբը ստեղծվել է EU4Youth SEED ծրագրի շրջանակներում, որը ՀՀ-ում իրականացրել է Կանաչ Արահետ ՀԿ-ն։

Photos from Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժին's post 05/07/2023

Կիսվում ենք ամենաիջևանյան փառատոնի օրակարգով🥳

04/07/2023

😇Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Իջևան խոշորացված համայնքում մշակութահեն նման միջոցառումների շարք է անց կացվելու: 🥳

📣 Ուշադրությու՜ն,
ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին Իջևանում կմեկնարկի «Մենք ենք, մեր սարերը» եռօրյա մշակութային փառատոնը:
Բազմբաբնույթ միջոցառումներ կկզմակերպվեն Իջևան, Խաշթառակ, Աչաջուր՝ Մակարավանք, Բերքաբեր բնակավայրերում։ ✨

Հուլիսի 20-21-22-ին կայանալիք մշակութային փառատոնի շրջանակներում արվեստի, արհեստի ներկայացուցիչները և տեղական արտադրողները կարող են ամրագրել տաղավարներ։📌
✅Մանրամասների մասին կտեղեկացնենք․ հետևե՜ք մեզ։

📌 Սիրելի բնակիչներ, շտապեք ամրագրել ձեր տաղավարը մշակութային փառատոնի ցուցահանդես-վաճառքում ձեր աշխատանքները ներկայացնելու համար:

▶️ Տաղավարների ամրագրման կամ հարցերի պարզաբանման համար կարող եք մոտենալ Իջևանի համայնքապետարան, կամ 📞զանգահարել +374 94 464500 հեռախոսահամարով։

Want your school to be the top-listed School/college in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ուսանողական 1
Ijevan
4001