23/12/2022
Իրազեկում․ առանց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդում քննարկման, մասնաճյուղի կանոնադրային կետերի խախտումով, միանձնյա որոշմամբ, ԵՊՀ ԻՄ-ի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է ԱԿ բաժնի լուծարման առաջարկ ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդին։
2019թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Արտաքին կապերի (ԱԿ) բաժինը:
23/12/2022
Իրազեկում․ առանց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդում քննարկման, մասնաճյուղի կանոնադրային կետերի խախտումով, միանձնյա որոշմամբ, ԵՊՀ ԻՄ-ի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է ԱԿ բաժնի լուծարման առաջարկ ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդին։
07/11/2022
🔊
UI/UX դիզայներներ ջան Digital Wave-ում գործ կա✅
Մանրամասների համար անցեք հղումով⤵️
http://d-wave.tech/
CV-ները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին, ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 25
29/10/2022
💣❗️Հաջողելու 4 բանաձև
🔖Մասնագիտական զարգացման և հաջողելու ժամանակն է։
«Դասավանդի'ր, հայաստան»-ը, վստահելով անհատների ներուժին, և կարևորելով մասնագիտական աճի խթանումը, կազմակերպում է մասնագիտական վեբինարների շարք, որոնց շնորհիվ կփոխանցենք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին՝ անկախ աշխատանքի բնույթից։
Հավելենք նաև, որ այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն բոլոր չորս վեբինարներին, «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կողմից կստանան մասնակցության հավաստագիր։
Ձեր մասնագիտական զարգացումը վստահեք մեզ։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար անցեք հղումով⤵️
https://www.linkedin.com/posts/teach-for-armenia_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8%D5%B2%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6-activity-6987664798536581120-v-z3?utm_source=share&utm_medium=member_android
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ - SSS YSUIB
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
Teach For Armenia on LinkedIn: Մասնագիտական զարգացման և հաջողելու ժամանակն է։ «Դասավանդի'ր, հայաստան Մասնագիտական զարգացման և հաջողելու ժամանակն է։ «Դասավանդի'ր, հայաստան»-ը, վստահելով անհատների ներուժին, և կարևորելով մասնագիտական աճի խթանումը, կազմակերպում...
21/10/2022
✅Մեր ուսանողին տրվեց «Իջևան» անվանական կրթաթոշակ
🔰Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Եսայիի Խաչատրյանին տրվել է «Իջևան» անվանական կրթաթոշակ՝ 40 000 ՀՀ դրամի չափով 5 ամիս շարունակ։
Արտաքին կապերի բաժնի անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իջևան համայնքի համայնքապետ Արթուր Ճաղարյանին՝ բարձր առաջադիմություն ունեցող մեր ուսանողներին խրախուսելու համար:
Իջևանի համայնքապետարան
20/10/2022
✅ ԵՊՀ ԻՄ Արտաքին կապերի բաժնի և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները այցելեցին «Կոկա - Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն և ԵՊՀ:
ԵՊՀ - Yerevan State University
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ - SSS YSUIB
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն/YSU Alumni and Career Center
13/10/2022
📌ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նախատեսում է 2023-2024 ուստարում ներմուծել հեռակա ուսուցմամբ
- «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում»
- «Գործարար վարչարարություն» (կառավարում) մագիստրոսական կրթական ծրագրերից մեկը։
📌 Այս ծրագրերից մեկի ընտրության նպատակով խնդրում ենք լրացնել ձևաթուղթը՝ անցնելով նշված հղումով՝ https://forms.gle/4BbawY3TkLMeA1vw7 :
Ձեր կարծիքը մասնաճյուղի համար շատ կարևոր է:
Կանխավ շնորհակալ ենք
07/10/2022
✅«Իջևան» անվանական կրթաթոշակի տրամադրում համայնքապետարանի կողմից
📍Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանի նախաձեռնությամբ 2022 թ. սեպտեմբերին տեղի է ունեցել հանդիպում Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «Իջևան» անվանական կրթաթոշակն այս տարի ևս տրամադրվի, ընդ որում՝ անցած տարվա 30․000 ՀՀ դրամի փոխարեն կհատկացվի 40․000 ՀՀ դրամ։
📍Հիշեցնենք, որ Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակը Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տրամադրվում է 2019 թվականից ի վեր։ 2019 թվականին կրթաթոշակը տրամադրվել է 10.000, 2020 թ.-ին՝ 20.000, 2021 թ.-ին՝ 30.000 և արդեն այս տարի՝ 40.000 ՀՀ դրամ
Խորին շնորհակալություն ենք հայտնում պարոն Ա. Ճաղարյանին՝ համգործակցության և կրթական գործընթացում իր ներդրման համար։
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ - SSS YSUIB
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
Իջևանի համայնքապետարան
02/10/2022
Մեր ուսանողների հանդիպումը «Մաշտոց» հիմնադրամի հովանավոր Վարուժան Ալթըպարմաքյանի հետ✅
Օրերս տեղի ունեցավ Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի հովանավորներից Արևմտյան թեմի բարերար Վարուժան Ալթըպարմաքյանի հետ ԵՊՀ ԻՄ-ի 65 ուսանողի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը, Տավուշի թեմի մի շարք աշխատակիցներ և ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Ս․Գալստյանը։
Ավելին՝ https://bit.ly/3fC7Tw7:
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ - SSS YSUIB
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
Տավուշի Թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church
09/09/2022
✅2022 թ. սեպտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջան»-ի Fab Lab Armenia ներկայացուցիչների և ԵՊՀ ԻՄ-ի Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների միջև։
❗️Ֆաբ Լաբը տեղական արտադրական լաբորատորիա է, որը հնարավորություն է տալիս, օգտագործելով թվային տեխնոլոգիաները, իրականացնել մտահղացումները, ստեղծել և արտադրել գրեթե ամեն ինչ։
🔊Հանդիպման ընթացքում «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջան»-ի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին պատմեցին Ֆաբ Ակադեմիայի մասին, ներկայացրին իրենց գործունեությունը, արտադրական լաբորատորիայի հնարավորությունները՝ ակնկալելով մեր ուսանողների ներգրավվածությունն իրենց լաբորատորիայում։
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ. YSU IB SC
Fab Lab Armenia