08/11/2024
Դասընթացին կարող են մասնակցել Նոյեմբերյան քաղաքի և հարակից համայնքների 18-35 տարեկան երիտասարդները, 👫որոնք ցանկանում են զարգացնել գիտելիքներ ու հմտություններ իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և սկսելու համար։
‼️ Դասընթացը կկայանա Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4։
‼️ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://shorturl.at/XigIi
‼️«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը կազմակերպում է երկօրյա անվճար դասընթաց «Աշխատանքի արդյունավետ որոնում. նախապատրաստում և գրագետ արձագանքում» թեմայով: 📚
Դասընթացին կարող են մասնակցել Նոյեմբերյան քաղաքի և հարակից համայնքների 18-35 տարեկան երիտասարդները, 👫որոնք ցանկանում են զարգացնել գիտելիքներ ու հմտություններ իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և սկսելու համար։
‼️ Դասընթացի ավարտին մասնակիցները կբացահայտեն իրենց մասնագիտական նախասիրությունները, կունենան պատրաստի ռեզյումե, պատրաստ կլինեն ինքնուրույն փնտրել, գտնել աշխատանքի հնարավորություններ և արդյունավետ կերպով մասնակցել հարցազրույցներին։
Ամբողջ ընթացքը լինելու է ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կկազմակերպվեն գործնական աշխատանքներ, թեստավորումներ և քննարկումներ:
‼️ Դասընթացը կկայանա Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4։
‼️ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://shorturl.at/XigIi
‼️ Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. նոյեմբերի 24-ը, ժամը 24:00:
Քանի որ տեղերը սահմանափակ են, դասընթացին կհրավիրվեն հայտը ներկայացրած առաջին 25 դիմորդները։ Դասընթացին ընդգրկվելու մասին դիմորդները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ զանգով:
Դասընթացը կվարի հավաստագրված ՄՌ մասնագետ և քոուչ Աննա Զարգարյանը (ավելի քան 10 տարվա փորձ ՄՌ-ի ոլորտում), դասընթացավար (ավելի քան 20 տարվա դասընթացավարի փորձ, վարել է ավելի քան 1000 դասընթաց ավելի քան 15000 մասնակցի համար, համագործակցում է ավելի քան 20 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ)։