Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոց

Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան  N4 հիմնական դպրոց

Share

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան №4 հիմնական դպրոց

22/07/2026

‼️Առաջին դասարան հայտագրված սովորողների հարգելի ծնողներ,տեղեկացնում ենք,որ
2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում պետք է դիմում ներկայացնեք դպրոցի տնօրենին՝ երեխային հաստատություն ընդունելու և պայմանագիր կնքելու նպատակով։

Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

🔸Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

🔸Դիմել թղթային եղանակով

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։

19/07/2026
Photos from Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան  N4 հիմնական դպրոց's post 18/07/2026

Այսօր անմահ հերոս ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ դարձավ 25 տարեկան
🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏
Հավերժ փառք քեզ հայրենյաց պաշտպան...

-Սովորել է Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում։ 12 տարի գերազանց սովորելով` 2019 թվականին ավարտել է դպրոցը և անվճար համակարգով ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Խելացիությամբ փայլում էր ամեն տեղ` բոլորիս հպարտանալու առիթն էր։ Մաթեմատիկա առարկայից ամբողջ Կոտայքի մարզում հավասարը չուներ,- պատմում է քույրը:

Քրոջ խոսքով վերջին 5 տարիներին Արտակը ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, հաշվի չառնելով ոչինչ` 2020 թվականի հուլիսի 22-ին նրան զորակոչեցին ծառայելու` Մարտունի 2 զորամասում։ Արտակն անսահման նվիրված էր հայրենի հողին, երբ սկսվեց չարաբաստիկ 44-օրյա պատերազմը Արտակը դեռ 2 ամիս էր, ինչ անցել էր ծառայության: Պատերազմի առաջին իսկ օրվանից նա մասնակցել է թեժ մարտերին և որևէ հորդոր հետ չի պահել, հորդորներին ի պատասխան ասել է` «Տղերքին օգնություն ա պետք, եթե ես չգնամ, դու չգնաս, ո՞վ գնա»:

-Կռվի ծանր օրերին շուրջ մեկ ամիս կռիվ տալով` եղբայրս ծանր վիրավորում է ստացել երկու ոտքից։ 5 ամիս շարունակ մտածել ենք, որ գերիների խմբում կլինի ու ամեն օր սպասել ենք, որ կգա։ Փետրվարի 14-ին Ադրբեջանական կողմը դիերի փոխանակություն իրականացնելիս եղբորս մարմինն էլ է հանձնել։ Մարտի 15-ը սևով ներկվեց օրացույցում, երբ զանգեցին ու հայտնեցին, որ եղբորս գտել են, սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ մահը վրա է հասել հոկտեմբեր ամսին,- նշում է քույրն ու հավելում,- ացունք ու հպարտությունը կոկորդումս սեղմած ուզում եմ, որ աշխարհում Արտակներ դեռ շատ ծնվեն ու որ եղբորս բոլորը ճանաչեն։

Mobile uploads 18/07/2026
Photos from Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան  N4 հիմնական դպրոց's post 17/07/2026
Photos from Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան  N4 հիմնական դպրոց's post 17/07/2026

«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի»
Թ. Դրայզեր

Հպարտություն.նպատակասլաց,խելացի ու աշխատասեր մարդու լավագույն օրինակ՝տարրական դասարանների դասվար Անի Գուրգենի Նիկողոսյանը՝ մեր ուսուցչուհին ,ստացավ նաև տարակարգի 3-րդ աստիճանը։Սրտանց շնորհավորում ենք ու հպարտանում Ձեր փայլուն արդյունքով։

Photos from Նորավան կրթական կենտրոն's post 16/07/2026
Want your school to be the top-listed School/college in Hrazdan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան 170
Hrazdan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00