15/06/2026
IX դասարանի ավարտական քննություն բնագիտական առարկաներից։
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հրազդանի Ավետիք Իսահակյանի անվան համար 9 հիմնական դպրոց, Elementary School, Կոտայքի մարզ, Hrazdan.
15/06/2026
IX դասարանի ավարտական քննություն բնագիտական առարկաներից։
11/06/2026
IX դասարանի ավարտական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։
04/06/2026
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....
02/06/2026
Մեկնարկեց IX դասարանի «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունը։
🔔🎓
22/05/2026
Այսօր մեր դպրոցում հնչեց ամենասպասված ու միևնույն ժամանակ ամենահուզիչ զանգը՝ վերջին զանգը… ✨
Մի օր, որը լի էր ժպիտներով, հիշողություններով, անկեղծ հույզերով ու աչքերում փայլող երազանքներով։
9-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտները փակեցին իրենց դպրոցական կյանքի ամենագեղեցիկ էջերից մեկը՝ իրենց հետ տանելով ընկերության, մանկության, անհոգ օրերի և դպրոցական ջերմ միջավայրի ամենաթանկ հիշողությունները։ 💙
Այս տարիների ընթացքում նրանք ոչ միայն սովորեցին դասեր, այլև սովորեցին լինել միասնական, աջակցել միմյանց, հաղթահարել դժվարությունները և գնահատել դպրոցական կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Այսօր արդեն նրանք կանգնած են նոր ճանապարհների շեմին՝ լի նպատակներով, երազանքներով ու հավատով։
Հատուկ շնորհակալություն և երախտագիտություն դասղեկներ Ա. Ալլավերդյանին և Ռ. Մեսրոպյանին՝ իրենց անմնացորդ նվիրումի, հոգատարության, համբերության ու սիրով կատարած աշխատանքի համար։ Նրանք իրենց աշակերտների համար եղել են ոչ միայն ուսուցիչ, այլ նաև խորհրդատու, աջակցող ձեռք ու երկրորդ ընտանիք։ 🌸
Թող վերջին զանգի այս հուզիչ օրը դառնա նոր հաջողությունների, մեծ ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սկիզբ։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը միշտ լինի խաղաղ, պայծառ ու հաղթանակներով լի։
✨🎓
Բարի երթ ձեզ, սիրելի՛ 9-րդ դասարանցիներ…
Դպրոցի դռները միշտ բաց կմնան ձեզ համար։ 🤍
19/05/2026
🇦🇲 «Մենք ենք հայի ապագան»
Մեր դպրոցի 6-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Լ. Պետրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրին հայրենասիրական ոգով տոգորված գեղեցիկ միջոցառում՝ «Մենք ենք հայի ապագան» խորագրով։
Միջոցառումը լեցուն էր ազգային ոգով, հուզիչ ելույթներով, հայրենասիրական երգերով ու ասմունքներով։ Աշակերտները իրենց խոսքով ու կատարումներով ևս մեկ անգամ ընդգծեցին, որ հայրենիքի հզոր ապագան կերտվում է գիտելիքով, պատասխանատվությամբ և ազգային արժեքների պահպանմամբ։
Այս սերունդն է, որ կրում է մեր ժողովրդի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները և պատրաստ է արժանապատվորեն շարունակելու հայ ժողովրդի հաղթական ուղին։
Շնորհակալություն դասղեկ Լ. Պետրոսյանին՝ հայրենասիրության, ազգային ինքնագիտակցության և մարդկային բարձր արժեքների ոգով սերունդ դաստիարակելու համար։
🇦🇲 Մենք հավատում ենք ձեզ, սիրելի՛ աշակերտներ, որովհետև դուք եք հայի արժանի ապագան։ ✨📚❤️💙🧡