Գյումրու պետական տեխնիկական քոլեջ ՊՈԱԿ

Գյումրու պետական  տեխնիկական  քոլեջ ՊՈԱԿ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գյումրու պետական տեխնիկական քոլեջ ՊՈԱԿ, School, Տիգրան Մեծի 29, Gyumri.

20/08/2026

📢 ՔՈԼԵՋԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

📍Հարգելի՛ դիմորդ,
Օգոստոսի 2️⃣1️⃣-ից մինչև օգոստոսի 2️⃣4️⃣-ը ներառյալ ուսանող դառնալու հնարավորությունը my.emis.am հարթակում դեռ բաց է։ 🎓✨

Եթե առաջին փուլում չեք հասցրել մասնակցել ընդունելությանն, ապա սա ձեր վերջին հնարավորությունն է։

👉 Բաց մի թողեք հնարավորությունն ընտրելու ձեր նախընտրած մասնագիտությունը և դառնալու ԳՊՏՔ-ի ուսանող։

💙 Քո մասնագիտական ապագան սկսվում է հենց այստեղ։

📞 Մանրամասների և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել քոլեջի ընդունող հանձնաժողովի հետ՝ 093 004585 հեռախոսահամարով։

#ԳՊՏՔ
#Ընդունելություն2026
#2րդՓուլ
#ՄասնագիտականԿրթություն #ԴարձիրՈւսանող

Photos from Գյումրու պետական  տեխնիկական  քոլեջ ՊՈԱԿ's post 19/08/2026

‼️ՀՀ ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի 2026-2027 ուսումնական տարվա առկա բաժնի ընդունելության 1-ին փուլի մրցույթի արդյունքներ։

Շնորհավորում ենք բոլոր այն դիմորդներին, ովքեր հաղթահարել են մրցութային փուլը և դարձել մեր քոլեջի ուսանողներ։ 💙

📌 Մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև⬇️

Photos from Գյումրու պետական  տեխնիկական  քոլեջ ՊՈԱԿ's post 07/08/2026

📢 Սիրելի՛ ԳՊՏՔ-ի ուսանողներ,

Եթե ցանկանում եք զարգացնել ձեր կիբեռանվտանգային գիտելիքներն ու գործնական հմտությունները, միացե՛ք «Ուսանողական ազգային կիբեռվարժանք 2026» ծրագրին։

🗓️ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 20։
📝 Գրանցման հղում՝ https://forms.office.com/e/E684S6z1YS
ℹ️ Մասնակցության պայմաններն ու ծրագրի մանրամասները՝
https://isaa.am/articles/առաջիկա-միջոցառումներ/ուսանողական-ազգային-կիբեռվարժանք-2026

22/07/2026

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

Photos from Գյումրու պետական  տեխնիկական  քոլեջ ՊՈԱԿ's post 14/07/2026

#Շրջանավարտ2026
09․07․2026 Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ԳՊՏՔ-ում․

🎊Քոլեջում տրամադրությունը տոնական էր, հուզիչ ու սպասված։ Տեղի ունեցավ մեր սիրելի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

🎓Սիրելի’ շրջանավարտներ,
այս օրը սոսկ ուսումնառության ավարտ չէ. սա ձեր կյանքի նոր, ավելի պատասխանատու ու հետաքրքիր փուլի սկիզբն է։

💫Քոլեջում անցկացրած տարիներին դուք ոչ միայն ձեռք բերեցիք մասնագիտական հարուստ գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև կոփվեցիք որպես անհատներ, ովքեր պատրաստ են դիմակայել ժամանակակից աշխարհի ու աշխատաշուկայի մարտահրավերներին։

✨ Մենք հպարտ ենք ձեզնով և վստահ, որ ձեր հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու։ Չէ՞ որ ձեր մեծ ապագան սկսվել է հենց ԳՊՏՔ-ից։

#Շրջավավարտ2026
#ԳՊՏՔ

12/07/2026

#Ընդունելություն
‼️2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը տրվա՛ծ է. քո ապագան սկսվում է ԳՊՏՔ-ից։

⁉️Ուզո՞ւմ ես ստանալ մասնագիտություն, որն այսօր ամենապահանջվածն է աշխատաշուկայում․
#ԱրիԳՊՏՔ

07/07/2026

‼️

07/07/2026

‼️

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։

Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

🔸Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

🔸Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

🔸Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00

🔸Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

🔸Ընդունելության արդյունքների ամփոփում

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35

30/06/2026

🎓 Ուսումնական պրակտիկաների հաջող ավարտ և տպավորիչ արդյունքներ.

💻 մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները հաջողությամբ ամփոփեցին իրենց ուսումնական պրակտիկաները՝ ներկայացնելով հետազոտական աշխատանքներ՝ , , մոդուլներից։

✅Տեսական գիտելիքները գործնականում կիրառելով՝ ապագա ՏՏ մասնագետները խորությամբ վերլուծել և ներկայացրել էին թեմաներ, որոնք շատ արդիական էին։

✅Ուսանողների պատրաստվածությունը, վստահ ելույթներն ու խնդիրներին տրված տեխնիկական լուծումները փաստում են մեկ բան՝ նրանք պատրաստ են հաղթահարել աշխատաշուկայի մարտահրավերները։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և դասախոս Մ․ Ստամբոլցյանին արդյունավետ ու բովանդակալից աշխատանքի համար։

📍Առա՛ջ դեպի նորանոր մասնագիտական բարձունքներ։ 🚀

#ԳՊՏՔ
#ՈւսումնականՊրակտիկա
#ՏՏ
#ԱպագաՄասնագետներ

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Տիգրան Մեծի 29
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00