Աստված միշտ է լսում, Ֆռունզ ջան․․․․
Այսօր մեր ամենա- ամենա- թանկի, հարազատի, հանճարեղի ծնունդն է:
Երկու անունով. երկու ճակատագրով մեր ՖՐՈւՆԶԸ այսօր կդառնար 90 տարեկան...
Շնորհավոր ծնունդդ Վարպետ..
Քո տեսակի օրինակով ապրել ենք, ուրախացել, քեզնով ապրում ենք ու հպարտանում, եւ քո հանճարով ու տաղանդով դեռ ապրեցնելու ես սերունդներ:
#Ֆրունզիկ #Գյումրի
Shirak Diocese Social-Educational center/Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոն
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կե?
03/07/2020
Ամեն առավոտ արթնանալուց քեզ հնարավորություն է տրվում արդար գործելու: Ամեն օր, ամեն առավոտ:
Երանի, երանի արդարության ծարավն ունեցողներին:
«Նախ խնդրեք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33)
Երանի, երանի քեզ, որ ծարավ ունես արդարության, որովհետև դու պետք է հագենաս: Երանի քեզ: Մի օր դու կլսես հրեշտակների ձայնն ու կհասկանաս, կտեսնես, որ ամեն ինչ արդար է: Ամեն ինչ արդար է միշտ: Որովհետև արդարը Արարչի դարն է: Ու չկա մի դար, որ Նրանը չլինի: Չկա մի ժամանակ ու մի տարածություն, որ չպատկանի Նրան: Երանի քեզ, որ սա պիտի տեսնես:
24/06/2020
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ավարտեց «Համակցված/խառը ուսուցման» (Blended learning) վերաբերյալ եռօրյա առցանց վերապատրաստման ծրագիրը հավաստագրերի հանձնման միջոցառմամբ, որը տեղի ունեցավ Սոցիալ-կրթական կենտրոնում:
Առցանց դասընթացները միտված էին արձագանքնելու ՀՀ-ում և աշխարհում Covid19-ով պայմանավորված կրթական մարտահրավերներին։
Կենտրոնի դասընթացավարները ծանոթացել էին համակցված ուսուցման հայեցակարգին, առկա հիմնական մոդելներին, ծրագրի դիզայնին/կառուցվածքին և արդյունավետ դասընթաց մշակելու հիմնական քայլերին։
Վերապատրաստման մասնակիցները իրենց կցված մենթորական թիմի աջակցությամբ մշակել էին համակցված դասընթացների նախագծեր, որոնք ներկայացվեց Սոցիալ-կրթական կենտրրոնում: Այն հնարավոր կլինի կիրառել և՛ Covid19-ով պայմանավորված այս իրավիճակում, և՛ բնականոն աշխատանքի վերադառնալուց հետո։
DVV International in Armenia
22/06/2020
Պապիյե-մաշե դասընթացը մեկնարկում է...
Հիշո՞ւմ էիք, թե ինչ էր պապիյե-մաշեն:
✅Թարգմանաբար նշանակում է ճմռթված թուղթ, իսկ տեխնոլոգիան, թղթից փոքրիկ արձանիկներ պատրաստելն է: Ու ոչ միայն արձանիկներ, նաև դիզայնում օգտագործվող տեխնիկա է:
Այս հմտությունները իմանալ, զարգացնել, հետո նաև կիրառել լավագույս սովորեցնում են Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում:
Դասընթացի մանրամասները՝
1. Համավարակի պատճառով դասընթացը լինելու է օնլայն
2. Դասընթացը վճարովի է, 10.000 դրամ ամբողջական կուրսի համար:
3. Հմտությունները զարգացնելու համար, նաև կլինեն օֆլայն հանդիպումներ, գործնական աշխատանք ու փորձի փոխանակում:
Դասընթացավար՝ Rima Petrosyan
Շտապե՛ք, գրանցվել:
📌Այցելելով Վարպետաց 176 կամ զանգահարելով 0312 5 12 14
22/06/2020
😉Սկսենք աշխատանքային շաբաթը գեղեցիկով:
📌Սոցիալ-կրթականի վարդաստանից մի մասնիկ
19/06/2020
Սոցիալ-կրթական կենտրոնի աջակցության ծրագրերից չէր կարող վրիպել խոցելի այն խմբերը, ովքեր առավել քան երբևէ խնամքի ու հոգածության կարիք ունեն։
Հայաստանի Կույրերի միավորման Գյումրիի մասնաճյուղի շահառուներին ևս կարողացանք աջակցել։
70 սննդի փաթեթներ, գրենական պիտույքներ, սրբիչներ...
Մենք հավատացած ենք, որ իրար օգնելով կհաղթենք։
18/06/2020
17/06/2020
Հարգելիներս, եղեք զգոն, զգույշ՝ պահպանելով սոցիալական հեռավարություն ու կրելով դիմակներ:
Գյումրիում օր օրի ավելանում են ընտանիքով մեկուսացված ու կոռոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը: Պահպանելով կանոնները Դուք ոչ միայն փրկում եք Ձեզ հիվանդանալուց, նաև օգնում մյուսներին չհիվանդանալ ու վարակել շատերին:
Այս օրերին Սոցիալ-կրթական կենտրոնը շարունակում է աշխատել, որ օգնի Ձեզ, լինի աջակից, բայց խնդրում ենք լինել զգոն:
Այս անգամ համագործակցում ենք Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի հետ:Կենտրոնի սննդի փաթեթները բոլոր կարիքավոր ընտանիքների համար է նախատեսված, իսկ Սոցիալ-կրթական կենտրոնը մեկուսացված ընտանիքների համար տրամադրեց նաև վերմակներ, հիգիենայի պարագաներ:
The A.D.Sakharov Armenian Human Rights Protection Centre
Սոցիալ-կրթական կենտրոնը շարունակում է աջակցել բուժհաստատություններին:
Մեր կարի փոքրիկ արտադրամասում կարված անկողնային պարագաների / սավան, ծածկոցների/ մեծ քանակը այս անգամ նվիրեցինք Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոնին:
#Առողջություն
16/06/2020
15/06/2020
Համավարակը չի խանգարում մեզ աշխատել՝ զգուշությամբ, պահպանելով հիգիենայի կանոնները:
Սոցիալ-կրթականում այս անգամ հյուրընկալել էինք Տավուշի, Լոռիի ու Շիրակի թեմերի առաջնորդներին ու մարզպետներին:
Փոխահամագործակցությունը միշտ էլ նոր ուղի է առաջ ընթանալու՝ կիսելով նոր գաղափարները, հնարավորություններն ու փորձը:
Շիրակի Թեմ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Տավուշի Թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church
ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/
Լոռու մարզպետարան
Գուգարաց թեմ / Gougark Diocese
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
RA
Gyumri
3104
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |